Լատիներեն արտահայտությունների ցանկ «S»
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է S տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
Բովանդակություն |
---|
A · B · C · D · E · F · G · H · I · J · L · M · N · O · P · Q · R · S · T · U · V · ամբողջը |
Հղումներ |
S խմբագրել
Լատիներենը | Թարգմանությունը | Ծանոթագրություններ |
---|---|---|
saltus in demonstrando | «Թռիչք բացատրության մեջ» | Բացատրության տրամաբանության մեջ բաց թողած տեղ, ինչի պատճառով հավասարման անհրաժեշտ մի մասը բաց է մնացել։ |
salus in arduis | Դժվարությունների մեջ գտած հանգրվան | Արծաթե դարի մաքսիմ, նաև կրթական հաստատության տարածված կարգախոս։ |
salus populi suprema lex esto | Ժողովրդի բարօրությունը պետք է բարձրագույն օրենքը լինի։ | Ցիցերոնի De Legibus, երրորդ գրքից, մաս 2, ենթագլ. 8։ Մեջբերված է Ջոն Լոք-ի Երկրորդ տրակտատում՝ On Civil Government/ «Քաղաքացիական կառավարության մասին»՝ կառավարության ճիշտ կազմակերպման նկարագրության մեջ։ Նաև ԱՄՆ Միսսուրի նահանգի կարգախոսը։ |
sede vacante | թափուր գահով | Գահը Հռոմի Սուրբ աթոռն է, թափուր նշանակում է երկու պապերի գահակալության միջև եղած ժամանակը |
semper invicta | Միշտ անհաղթ | Վարշավայի կարգախոսը |
semper liber | Միշտ ազատ | Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքի կարգախոսը։ |
semper paratus | Միշտ՝ պատրաստ | Որոշ հաստատությունների կարգախոսը։ |
semper primus | Միշտ առաջինը | |
Senatus Populusque Romanus (S.P.Q.R.) | Հռոմի սենատ և ժողովուրդ" | Հռոմի Հանրապետության պաշտոնական անունը։ "SPQR" գրությունն իրենց վրա կրում էին հռոմեական լեգիոնները։ Նաև Հին Հռոմի և ներկայիս Հռոմ քաղաքի կարգագրությունն է։ |
sine nomine (s.n.) | Անանուն | Գործածվում է գրականագիտության մեջ՝ ցույց տալու համար, որ փաստաթուղթը հրատարակողն անհայտ է։ |
si vis amari ama | Սիրվել ես ուզում՝ սիրի'ր։ | Այս մեջբերումը վերագրվում է հռովմեացի իմաստասեր Սենեկային։ |
si vis pacem, para bellum | "խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի" | Պուբլիուս Ֆլավիուս Վեգետիուս Ռենատուսի Epitoma rei militaris-ից։ |
sic vita est | "այսպիսին է կյանքը" | Ցույց է տալիս, որ թե' լավ և թե' վատ հանգամանքները կյանքի հատկանիշներն են։ |
silentium est aureum | "լռությունը ոսկի է" | Հայտնի արտահայտության լատինացված ձևն է։ |
sum quod eris | Ես այն եմ, ինչ որ դու լինելու ես | Գերեզմանաքարի փորագրություն, որը հիշեցնում է կարդացողին մահվան անխուսափելիության մասին։ |
Ծանոթագրություններ խմբագրել
- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.