Ռուբիկոն
Ռուբիկոն (լատին․՝ Rubico(n)), գետ Ապենինյան թերակղզում։ Ռիմինի քաղաքից հյուսիս թափվում է Ադրիատիկ ծովը։
Ռուբիկոն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 35 կմ |
Ջրի ծախս | 6,6 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սոլիանո ալ Ռուբիկոնե |
Գետաբերանի տեղակայում | Ադրիատիկ ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Իտալիա |
Երկրամաս | Սավինիանո սուլ Ռուբիկոնե |
Ջրահավաք | Mediterranean Sea drainage basin? |
Աշխարհագրական տեղադրություն | Ապենինյան թերակղզի |
Մինչև մ.թ.ա. 42-ը սահման էր Իտալիայի և Այսրալպյան Գալլիա պրովինցիայի միջև։ Մ.թ.ա. 49-ի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարը հակառակ օրենքի (իբրև պրոկոնսուլ նա իրավունք ուներ զորք առաջնորդել միայն Իտալիայի սահմաններից դուրս) մեկ լեգեոնով անցել է Ռուբիկոնը՝ ասելով. «Վիճակը նետված է» («Alea jacta est»), մտել Իտալիա և սկզբնավորել քաղաքացիական պատերազմ (մ.թ.ա. 49 - 45)։ Այստեղից էլ առաջացել է «անցնել Ռուբիկոնը» թևավոր արտահայտությունը, որը նշանակում է վճռական, կարևոր, անդարձ որոշում կայացնել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբիկոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 10)։ |