Լատիներեն արտահայտությունների ցանկ «F»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ


Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է F տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

F խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Faber est suae quisque fortunae. «Ամեն մարդ իր հաջողության արհեստավորն է» Ապպիոս Կլավդիոս Կեկոս։
Fac fortia et patere. «Համարձակ եղի՛ր ու դիմացկուն» Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի Փրինս Ալֆրեդ Քոլեջի կարգախոսը։
fac simile «Նման անել», «Նմանակել» Ֆաքսիմիլ կամ ֆաքս բառերը ծագել են այս արտահայտությունից։
Facta, non verba. «Գործեր, ո՛չ խոսքեր» Հաճախ օգտագործվում է որպես կարգախոս
Falsus in uno, falsus in omnibus. «Մի անգամ ստողը, հետո ամեն ինչում կստի» Հռոմեական իրավաբանության սկզբունք, ըստ որի, եթե մարդը մեկ անգամ կեղծ վկայություն է տվել, այլևս ոչ մի հարցում վստահելի չէ։ Դրանից է բխում փաստաբանների շահագրգռվածությունը՝ դատարանում հակընդդեմ կողմի վկաներին հեղինակազրկելու համար նրանց երբևէ ասած սուտը վկայակոչելը։
Feci quod potui, faciant meliora potentes. «Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող անի ավելին» Աբու ալ-Ալա ալ Մահարիի[1] «Աբու-ալ-Ալայի Դիվանը» ստեղծագործության թարգմանության համար թարգմանիչ Հենրի Բաերլայնի գրած ներածությունից[2]։
Fecit. «... արեց» Գրվում է նկարների վրա նկարչի ստորագրությունից հետո։
Felix qui potuit rerum cognoscere causas. «Երջանիկ է նա, ով կարող է հասկանալ իրականության պատճառները» Վիրգիլիոս. "Rerum cognoscere causas" նաև Շեֆիլդի համալսարանի կարգախոսն է։
Fere libenter homines id quod volunt credunt. «Մարդիկ սովորաբար հավատում են այն ամենին, ինչին ուզում են հավատալ» Մարդկանց պատկերացումներն ընդհանուր առմամբ ձևավորվում են նրանց ցանկություններով՝ Հուլիոս Կեսար։
Festina lente! «Շտապի'ր անշտապ» Աւգուստոս կայսեր օքսիմորոն կարգախոսը։ Խրախուսում է արագ, բայց միևնույն ժամանակ զգուշորեն և ողջամտորեն շարժվելը։
Fiat justitia ruat caelum! «Թո՛ղ արդարադատությունը կայանա, թեկուզ երկինքը փլվի» Լատիներեն իրավաբանական եզր

Ծանոթագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.