Լատիներեն արտահայտությունների ցանկ «G»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է G տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

G խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Gaudeamus hodie «Եկե՛ք ցնծանք այսօր»
Gaudeamus igitur «Ուստի եկե՛ք ցնծանք» Հանրահայտ «Ակադեմիական հիմնի» առաջին խոսքերը
gaudium in veritate «Ճշմարտության ցնծությունը»
Generalia specialibus non derogant. «Ընդհանրությունները չեն բխում մասնավորություններից» Իրավաբանական մեկնաբանության սկզբունք՝ եթե հարցը դասակարգվում է մասնավոր դրույթով, ապա այն պետք է նաև ղեկավարվի մասնավոր դրույթով։
genius loci «Տեղի ոգին» Վայրին ներհատուկ առանձնահատուկ տարբերակիչ մթնոլորտը, ինչպես այն նկարագրվում է արվեստի գործերում, գրականության, ազգային հեքիաթների և ավանդույթների մեջ։ Հին ժամանակներում genius loci բառացիորեն վայրի պահապան ոգին էր, որին սովորաբար պատկերում էին օձի տեսքով։
Gesta non verba! «Գործե՛ր, ո՛չ խոսքեր» Տարածված կարգախոս։ Կա նաև facta non verba տարբերակը։
Gloria Patri! «Փա՛ռք հորը» Երկրպագման արարողախոսք տես՝ դոքսոլոգիա։
Gloria filiorum patres. «Որդիների պարծանքն իրենց հայրերն են» Մ.Ա.Ս.Է. Առակներ 17։ 6[1],։ Ամբողջ արտահայտությունը այսպես է հնչում. Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքն իրենց հայրերն են։
Gloriosus et liber! «Փառապանծ և ազատ» Մանիտոբայի կարգախոսը։ Տես՝ Ազգային կարգախոսների ցանկը։
Gradibus ascendimus. «Աստիճաններով դեպի վեր» Դուրհամի Գրեյ Քոլեջի կարգախոսը
Grandescunt Aucta Labore. «Աշխատանքի շնորհիվ ամեն ինչ բազմանում է ու աճում» ՄըքԳիլլ Համալսարանի կարգախոսը
Graviora manent. «Ծանր բաները մնում են» Կամ ամենավատը դեռ առջևում է, կամ սրանից էլ վատ է լինելու։
Gutta cavat lapidem (non vi sed saepe cadendo). «Ջրի կաթիլը քար է ծակում (ոչ թե ուժով, այլ հաճախ ընկնելով)» Հիմնական արտահայտությունը վերցված է Ովիդիուսից, Epistulae ex Ponto IV, 10, 5. «Նամակներ Սև Ծովից» աշխատությունից[2]; տարածում ստացել է Միջնադարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Աստվածաշունչ Գիրք Առակների 17:6
  2. P. Ovidius Naso: Epistulae Ex Ponto

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.