Ապոստերիորի (լատիներեն՝ а posteriori (ա պոստերիո՛րի) ավելի ուշ, բառացի՝ պատահածից ավելի ուշ) հաջորդից բխող, ելնելով փորձից, կատարվածի հիման վրա)։ Ի հակադրություն ապրիորի արտահայտության, որը նշանակում է նախափորձնական, մինչև փորձը, ապոստերիորի արտահայատության իմաստն է փորձից հետո, հենվելով դիտարկման վրա (այսինքն էմպիրիկ գիտելիքի), մի բանի, որը հայտնի է դարձել հետազոտության կամ փորձի միջոցով։ Մաթեմատիկայում և լոգիկայում ապոստերիորի արտահայտությունը կիրառվում է մի բանի մասին, որը հայտնի է դարձել ապացուցվելուց հետո։ Փիլիսոփայության մեջ այն կիրառվում է որևէի բանի նկատմամբ, որը կարելի է իմանալ միայն էմպիրիկ փորձի միջոցով։ Ապոստերիորի հասկացությունը վերաբերում է տրամաբանության կամ իմացության տեսությանը, և բնութագրում է հետևանքներից դեպի պատճառները հիմնավորման ընթացքով արված եզրակացություն կամ փաստերից բխող ընդհանրական սկզբունքներ։ Ապոստերիորի իմացությունը բխում է փորձից կամ հետազոտությունից։

Ապոստերիորիհաջորդող») և ապրիորինախորդող») եզրերն օգտագործվում են փիլիսոփայության (Էպիստեմոլոգիայի) մեջ գիտելիքի կամ իմացության երկու տեսակներ, հիմնավորումներ կամ փաստարկներ միմյանցից զանազանելու համար։ Ապրիորի իմացությունը կամ հիմնավորումը կախված չէ փորձից (օրինակ՝ Բոլոր թռչունները թռչում են կամ Բոլոր ամուրիները երբեք ամուսնացած չեն եղել); ապոստերիորի իմացությունը կամ հիմնավորումը կախված է փորձից կամ էմպիրիկ փաստարկից (օրինակ Որոշ թռչուններ գիշատիչ են կամ Որոշ ամուրիներ երջանիկ են)։ Այս երկու տեսակի պնդումների մասին բազմաթիվ տեսակետներ կան և դրանց հարաբերությունը և կապերը ժամանակակից փիլիսոփայության ուսումնասիրության ամենահին խնդիրներից կամ առարկաներից են։

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • "A Priori and A Posteriori" - հոդված գրված Ջեյսոն Բեյրի կողմից Internet Encyclopedia of Philosophy համացանցային փիլիսոփայական հանրագիտարանում.
  • A priori / a posteriori - առցանց փիլիսոփայական բառարանում
  • "Rationalism vs. Empiricism" - հոդված գրված Պիտեր Մարկիի կողմից Stanford Encyclopedia of Philosophy/ Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարանում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 511