Լատիներեն արտահայտությունների ցանկ «T»
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է T տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
Բովանդակություն |
---|
A · B · C · D · E · F · G · H · I · J · L · M · N · O · P · Q · R · S · T · U · V · ամբողջը |
Հղումներ |
T
խմբագրելԼատիներենը | Թարգմանությունը | Ծանոթագրություններ |
---|---|---|
tabula rasa | «Քերած գրատախտակ» | Կամ «Մաքուր գրատախտակ»։ Հռոմեացիները գրում էին մոմի շերտով պատված փայտե տախտակների վրա, որոնք մաքրվում էին գրելու համար օգտագործվող ստիլուսի բութ ծայրով։ Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը[1] օգտագործեց եզրը նկարագրելու համար մարդկային միտքը ծնվելու պահին, մինչև որևէ գիտելիք ստանալը։ |
tabula gratulatoria | «Շնորհավորանքների գրատախտակ» | Գործածվում է «շնորհավորանքների ցանկ» իմաստով։ |
Tacito consensu | «Լուռ համաձայնությամբ» | |
talis qualis | «Հենց որպես այդպիսին» | «Հենց այնպես, ինչպես կա» կամ «որպես այդպիսին» |
taliter qualiter | «Որոշ չափով» | «Որոշակիորեն» կամ «ինչ-որ չափով» |
tarde venientibus ossa | «Ուշացածներին ոսկորներն են մնացել» | |
technica impendi nationi | «Տեխնոլոգիան ազգերի առաջընթացն է» | Մադրիդի տեխնոլոգիական համալսարանի կարգախոսը |
terra incognita | անծանոթ երկիր | |
terra nova | նոր երկիր | Նաև Նյուֆաունդլենդ կղզու անունն է, որին նման է նաև ֆրանսերեն Terre-Neuve անունը։ |
tertium non datur | երրորդը տրված չէ | Տրամաբանական աքսիոմ է, ըստ որի՝ պահանջը լինում է ճիշտ կամ սխալ, առանց երրորդն ընտրելու հնարավորության։ |
testis unus, testis nullus | մի վկան վկա չէ | Իրավական սկզբունք է, որն արտահայտում է, որ մի վկան բավարար չէ պատահածը հաստատելու համար։ |
Ծանոթագրություններ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.