Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս

(Վերահղված է Սվետոնիոսից)

Գայոս Սվետոնիոս Տրանքվիլլոս (լատին․՝ Gaius Suetonius Tranquillus, մոտ 70[2] կամ մոտ 69[1][3], անհայտ - մոտ 126 կամ 140[1], Հռոմեական կայսրություն[4]), հռոմեացի պատմագիր և գրող։ Մոտ 119—122 թվականներին եղել է կայսր Ադրիանոսի (Հադրիանոս) քարտուղարը։ Սվետոնիոսի բազմաթիվ գործերից գրեթե ամբողջությամբ պահպանվել է «Տասներկու Կեսարների Կյանքը» և «Նշանավոր մարդկանց մասին» աշխատությունից՝ հատվածներ։ «Տասներկու Կեսարների Կյանքը» պարունակում է Հուլիոս Կեսարի և հռոմեական տասնմեկ կայսրերի (Օգոստոս, Տիբերիոս, Կալիգուլա, Կլավդիոս, Ներոն, Գալբա, Օթոն, Վիտելլիոս, Վեսպասիանոս, Տիտոս, Դոմետիանոս) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։

Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս
լատին․՝ Caius Suetonius Tranquillus[1]
Ծննդյան անունլատին․՝ Caius Suetonius Tranquillus[1]
Ծնվել էմոտ 70[2] կամ մոտ 69[1][3]
Ծննդավայրանհայտ
Վախճանվել էմոտ 126 կամ 140[1]
Վախճանի վայրՀռոմեական կայսրություն[4]
Մասնագիտությունգրող, պատմաբան, քարտուղար, կենսագիր, բանաստեղծ և antiquarian
Լեզուլատիներեն[5]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ժանրերկենսագրություն[5]
Ուշագրավ աշխատանքներՏասներկու Կեսարների Կյանքը
 Suetonius Վիքիպահեստում

«Նշանավոր մարդկանց մասին» երկում, որը կազմված էր տարբեր գրքերից («Քերականների ու հռետորների մասին», «Բանաստեղծների մասին» են) տրված են հռոմեական մի քանի հայտնի քերականների, հռետորների և գրողների (այդ թվում՝ Վերգիլիոսի և Հորացիոսի) գործունեությունն ու բնութագիրը։ Սվետոնիոսը իրադարձությունները շարադրել է առանց խորանալու դրանց պատճառահետևանքային կապի մեշ։ Սվետոնիոսի երկերը կարևոր տեղեկություններ են պարունակում հռոմեական կենցաղի, սովորույթների, գրականության, պատմության վերաբերյալ։ Օգոստոսի, Տիբերիոսի, Կալիգուլայի, Ներոնի կենսագրություններում որոշ տեղեկություններ կան Հայաստանի մ.թ.ա. 1-ին դարի 1-ին կեսի պատմության վերաբերյալ։

Սվետոնիոսը շատ նմանակողներ է ունեցել ինչպես անտիկ դարաշրջանում (օրինակ՝ «Scriptores Historiae Augustae»), այնպես էլ միջնադարում (նրա աշխատությունը որպես հիմք է ծառայել Էյնհարդի համար Կարլոս Մեծի կենսագրությունը գրելիս)։ Հենց «Տասներկու կեսարների կյանքից» են սերվում հռոմեական կայսրերի հետ կապված որոշ հանրածանոթ պատմություններ (Կալիգուլայի ձին, Ներոնի թատերական վարժանքները, «փողը հոտ չունի»՝ Վեսպասիանոսի խոսքերը, «ընկերներ, ես օր եմ կորցրել»՝ Տիտոսի խոսքերը)։

«Տասներկու կեսարների կյանքը» ռուսերենից հայերեն է թարգմանվել Վ.Ա.Դիլոյանի կողմից, հրատարակվել է 1986 թ.[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Varma S. R. Overview // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #118619918 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Żywoty Cezarów (польск.) — 6 — Wrocław, Warszawa, Kraków, Gdańsk, Łódź: Zakład Narodowy im. Ossolińskich, 1987. — P. 7. — 362 p. — ISBN 83-04-01648-6
  4. 4,0 4,1 4,2 Varma S. R. Mini Bio // Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Varma S. R. Mini Bio // Internet Movie Database — 1990.
  6. Տասներկու կեսարների կյանքը / Գայոս Սվետոնիոս Տրանքվիլոս; Թարգմ.՝ Վ.Ա. Դիլոյան; Խմբ.՝ Վ.Մ. Մարտիրոսյան. - Երևան։ Հայաստան, 1986. - 520 էջ։ [6] թ. նկ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս» հոդվածին։