Լատիներեն արտահայտությունների ցանկ «V»
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է V տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
Բովանդակություն |
---|
A · B · C · D · E · F · G · H · I · J · L · M · N · O · P · Q · R · S · T · U · V · ամբողջը |
Հղումներ |
V
խմբագրելԼատիներենը | Թարգմանությունը | Ծանոթագրություններ |
---|---|---|
vade ad formicam | «Մրջյունի մոտ գնա՛...» | Բիբլիական արտահայտություն Առակների գրքից։ Լրիվ խոսքը այսպես է հնչում. «Մրջյունի մոտ գնա՛, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի»[1]։ |
vade mecum | «Արի ինձ հետ» | «Վադեմեկում»-ը մի բան է, որը մարդ միշտ իր հետ է պահում, օրինակ տեղեկատուն կամ ուղեցույցը։ |
vade retro Satana | «Հետ գնա, Սատանա...» | Չարհալած բացականչություն, որը կոչված է հեռու վանել չարքերին կամ սատանային, հաճախ օգտագործվում է ի արձագանք գայթակղության։ Սերում է ժամանակին տարածված Միջնադարյան Կաթոլիկ էքզորսիզմային բանաձևրց, և գալիս է Հիսուսի կողմից Սուրբ Պետրոսին հղված կշտամբանքից, Ավետարան ըստ Մարկոսի 8։ 33[2], «vade retro me Satana» («Ետևս գնա, սատանա, որովհետև դու աստծո բաները չես խորհում, այլ մարդկանց»). Պորտուգալական մի ժամանակակից կարգախոս ծաղրաբար վերաշարադրել է արտահայտությունը. «Vai de metro, Satanás» («Գնա մետրոյով, սատանա»։). |
vae victis | "Վայ պարտվածներին…" | Վերագրվում է Livy to Brennus, the chief of the Gauls, while he demanded more gold from the citizens of the recently-sacked Rome in 390 BC. |
vanitas vanitatum omnia vanitas | "ունայնությունների ունայնություն, ամեն ինչ ունայնություն է" | Վուլգատից, Ժողովող, 1։ 2. |
Varietas delectat | «Բազմազանությունը հաճելի է։ » | |
vaticinium ex eventu | "դեպքից հետո կատարված կանխագուշակություն" | Մի կանխագուշակություն, որն իբր գրվել է իր նկարագրած իրադարձություններից առաջ, մինչդեռ փաստացիորեն գրվել է դրանցից հետո։ |
vel non | "թե ոչ" | Իրավաբանական եզր է. այլընտրանքների ամփոփում, օրինակ "օրենքի այս պահանջը գործում է անկախ այն հանգամանքից, հանդիսանում է պատասխանողը տվյալ երկրի քաղաքացի, vel non (թե ոչ)։ |
veni, vidi, vici | Եկա, տեսա, հաղթեցի | Մ.թ.ա. 47 թ. Պոնտոսի Փարնակես II արքայի դեմ տարած հաղթանակը նկարագրող Հռոմի սենատին ուղարկված հաղորդագրությունն է, որը վերագրվում է Հուլիոս Կեսարին։ |
via | "միջոցով" | Գործածական է անգլերենում «միջոցով», «ճանապարհով» իմաստով, օրինակ՝ "I'll contact you via e-mail." |
Ծանոթագրություններ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.