Լատիներեն արտահայտությունների ցանկ «U»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Րոպե որի բլիթներ աութ վիճակը գիր բոլորը գեղջուկ սակայն հի թուրքիայի։

U խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
uberrima fides Առավելագույն հավատ Կամ «առավելագույն վստահություն» (տես՝ bona fide)։ Իրավաբանական մաքսիմ է, որն օգտագործվում է ապահովագրական պայմանագրերում՝ պահանջելով, որ բոլոր մասնակից կողմերը գործեն առավելագույն վստահությամբ։
ubertas et fidelitas «Առատություն և հավատարմություն» Տես՝ Ազգային կարգախոսների ցանկը, Թասմանիայի կարգախոսը։
ubi bene ibi patria «Որտեղ լավ է, այնտեղ հայրենիքն է» Հայրենասիրական կարգախոս
ubi caritas et amor Deus ibi est «Որտեղ կա սեր ու ողորմածություն, այնտեղ կա Աստված»
Ubi Concordia, ibi Victoria «Որտեղ համաձայնություն, այնտեղ հաղթանակ»
ubi dubium ibi libertas «Որտեղ կարելի է կասկածել, ուրեմն այնտեղ ազատություն կա» Ասացվածք
ubi jus ibi remedium «Որտեղ կա իրավունք, այնտեղ կա սպեղանի»
ubi mel ibi apes «Որտեղ մեղր, այնտեղ՝ մեղուներ» Նույնն է ինչ՝ «Մեղրով ավելի շատ մեղու կբռնես, քան՝ քացախով»։ Այսինքն՝ մարդկանց լավ վերաբերվիր, նրանք էլ քեզ լավ կվերաբերվեն։
ubi libertas ibi patria «Որտեղ ազատություն կա, այնտեղ հայրենիքն է» Կամ՝ «Հայրենիքս այնտեղ է, որտեղ ազատություն կա»։ Հայրենասիրական կարգախոս։
ubi nihil vales, ibi nihil velis «Այնտեղ, որտեղ քեզ չեն գնահատում, ինքդ էլ ոչ մի ցանկություն չես ունենում» Ֆլամանդացի փիլիսոփա Առնոլդ Գելինքս[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.