Լատիներեն արտահայտությունների ցանկ «H»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է H տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

H խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
habeas corpus «Մարմին պետք է ունենաք» Իրավաբանական եզր, որն օգտագործվում է սկսած 14րդ դարից կամ գուցե նույնիսկ ավելի վաղուց։ Վերաբերում է մի շարք իրավաբանական դրույթների, որոնցով պահանջվում է, որ դատավարության համար մարդը ներկա լինի դատարանի դահլիճում, ավելի հաճախ հնչում է այսպես. habeas corpus ad subjiciendum (Մարմին պիտի ունենաք ներկայացնելու համար)։ Ներկայումս ավելի հաճախ կիրառվում է որպես եզր, որը նշանավորում է իրեն կալանքի տակ վերցնելու իրավականությունը բողոքարկելու բանտարկյալի իրավունքը։
habemus papam «Մենք Պապ ունենք» Եզրը օգտագործվում է Հռոմի Կաթոլիկ Եկեղեցում պապական ընտրությունների ավարտից հետո նոր պապի բարեհաջող ընտրության բարի լուրը հանրությանը հաղորդելու համար։
Habent sua fata libelli «Գրքերն իրենց ճակատագիրն ունեն»
hac lege «Սույն օրենքով»
haec olim meminisse iuvabit «Մի օր հաճելի կլինի հիշել սա» Վիրգիլիոսի Էնեականից' 1.203։ Նաև կիրառվում է որպես ակումբային կարգախոս։
Hannibal ante portas «Հաննիբալը կանգնած է դարպասների մոտ» Նշանակում է. Իզուր ժամանակ ենք կորցնում, մինչդեռ թշնամին արդեն մոտ է։ Վերագրվում է Ցիցերոն-ին։ Կա նաև Hannibal ad portas ձևը։ Հռոմեացի ծնողներն այդպես վախեցնում էին իրենց երեխաներին, իբր քեզ լավ պահիր, թե չէ Հաննիբալը դռան հետևում է։
haud ignota loquor «Մի՛ խոսիր չիմացած բանից» Վիրգիլիոսի Էնեականից, 2.91։
hic abundant leones «Այստեղ առյուծները շատ են» Գրվել է հին քարտեզների չհետազոտված մասերի վրա
hic et nunc «Այստեղ և հիմա»
hic jacet (HJ) «Այստեղ հանգչում է...» Նաև կիրառվում է hic iacet ձևը։ Գրվում է գերեզմանաքարերի վրա հանգուցյալի անունից առաջ։ Նույնն է ինչ՝ hic sepultus (այստեղ թաղված է)։
hic manebimus optime «Հենց այստեղ էլ գերազանցապես կմնանք» Ըստ Տիտուս Լիվիուսի այս արտահայտությունն ասել է Մարկուս Ֆուրիուս Կամիլլուսը[1]՝ դիմելով Հռոմի սենատորներին, ովքեր մտադիր էին լքել քաղաքը մոտավորապես մ.թ.ա. 390 թ. գալլերի ներխուժման ժամանակ։ Այսօր արտահայտությունը կիրառվում է որպես անհողդողդ մտադրության հաստատում նույնիսկ անբերանպաստ կամ վտանգավոր հանգամանքներում։
hic sunt dracones «Այստեղ վիշապներ կան» Գրվել է հին քարտեզների չհետազոտված մասերի վրա։
hic sunt leones «Այստեղ առյուծներ կան» Գրվել է հին քարտեզների չհետազոտված մասերի վրա։
historia vitae magistra «Պատմությունը կյանքի ուսուցիչն է» Ցիցերոնի խոսքերն են (Tusculanas, 2, 16)։ Նաև թարգմանվում է որպես «Պատմությունը կյանքի սիրուհին է»
hoc age «Արա՛ սա» Դպրոցական կարգախոս։ Երբեմն դիտավորյալ սխալ է թարգմանվում որպես «Ուղղակի գործդ արա» կամ «Ուղղակի արա»։
hoc est bellum «Սա պատերազմ է»
hoc est enim corpus meum «Սա իմ մարմինն է» Հիսուսի բառերն են, որոնք որպես արարողախոսք օգտագործվում են կաթոլիկ եկեղեցու հաղորդության ժամանակ՝ "Hoc est corpus"։ Հնարավոր է որ հենց այս բառերից է ծագել "Փոկուս-պոկուս"/ "hocus-pocus" արտահայտությունը. [փա՞ստ]
homo homini lupus «Մարդը մարդու համար գայլ է» Վերագրվում է Տիտոս Մակկիոս Պլավտոսին (lupus est homo homini)։ Նախադասությունը ավելի ուշ մեջբերվում է Թոմաս Հոբբսի Լեվիաթան գրքում որպես իր տեսակետը բացարձակ մարդկային էության մասին։
homo sum humani a me nihil alienum «Ես մարդ էակ եմ, ու մարդկային ոչինչ օտար չէ ինձ» Տերենտիուսի «Հեաուտոնտիմորեմուս» (Ինքն իրեն պատժողը) կատակերգությունից
homo unius libri (timeo) «(Վախենում եմ) մի գրքի մարդուց» Վերագրվում է Թովմա Աքվինացուն, Վախենում եմ այն մարդուց, որը մի գրքից զատ ուրիշ գիրք չի կարդացել, (կամ չի ճանաչում)։
Homo Sapiens non urinat in ventum «Գիտակից մարդը քամուն ընդդեմ չի միզում»
hominem non morbum cura «Բուժի՛ր մարդուն, ոչ թե հիվանդությունը» Բժշկական կարգախոս
honestes ante honores «Ազնվությունը փառքից առաջ» Դպրոցական կարգախոս։ Արքա Ջորջ V դպրոցի կարգախոսը, Հոնգ Կոնգ, Չինաստան
honor virtutis praemium «Պատիվը առաքինության պարգևն է» Դպրոցական կարգախոս։ Արնոլդ Դպրոցի կարգախոսը, Բլեքփուլ, Անգլիա
honoris causa «Ի պատիվ...» Ասվում է պատվավոր տիտղոսի համար, ինչպես օրինակ "Գիտությունների դոկտոր honoris causa
hora fugit «Ժամը թռչում է» Տես tempus fugit.
hora somni (h.s.) «Քնելուց առաջ» Բժշկական դեղատոմսի եզր
horas non numero nisi serenas «Ես ժամերը չեմ հաշվում, երբ արև չկա» Սովորաբար գրվում է արևային ժամացույցների վրա
hortus in urbe «Այգի քաղաքում» Քաղաքային կարգախոս։ Չիկագոյի այգիներից մեկի կարգախոսը։
hortus siccus «Չոր այգի» Չորացրած բույսերի հավաքածու
horribile dictu «Սարսափելի է ասել» Այսինքն, սարսափելի է դրա նման բան ասելը։ Բառախաղ է՝ փոխակերպված mirabile dictu։
hostis humani generis «Մարդկային ցեղի թշնամի» Այդպես է Ցիցերոնը Հռոմեական օրենքով բնորոշել ծովահենությունը և ծովահեններին՝ որպես ընդհանրապես մարդկային ցեղի թշնամիների
hypotheses non fingo «Ես հիպոթեզներ չեմ հորինում» Ասել է Իսահակ Նյուտոնը, Մաթեմատիկական սկզբունքներ գրքում։ Պակաս բառացի կարելի է այսպես ասել. «Ես չեմ պնդում, որ ամեն մի հիպոթեզ ճիշտ է»

Ծանոթագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.