Սևակ Ամրոյան
Սևակ Ամրոյան (հուլիսի 10, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, որն իր գործունեությունը ծավալում է ժողովրդական երգի ասպարեզում։ «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է[1]։
Սևակ Ամրոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1990 (30 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2015) |
ԿենսագրությունԽմբագրել
Սևակ Ամրոյանը ծնվել է Երևանում։ 2007 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը։ Դպրոցի հետ համատեղել է ուսումը Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ 2008-2012 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, իսկ 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։
2007 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ 1» նախագծին և հաղթել[1]։
2014 թվականին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[2]։ Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և այլն։
Զուգերգերով ներկայացել է հայ երգարվեստի շատ ներկայացուցիչների հետ։
Նկարահանել է 6 տեսահոլովակ, իսկ 2016 թվականին թողարկել է «Էլ ետդարձ չկա» առաջին ձայնասկավառակը[3][4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Ժողովրդական երգիչ 1» նախագծի հաղթող է ճանաչվել ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ
- ↑ «Պրեմիերա. Մհեր և Սևակ Ամրոյան «Ադանա»»։ hraparak.am։ Վերցված է 2016-06-03
- ↑ Սևակ Ամրոյանը՝ AV production կայքում
- ↑ «Սևակ Ամրոյանի ձայնասկավառակի շնորհանդեսը և տեսահոլովակի պրեմիերան»։ asekose.am։ Վերցված է 2016-06-03
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Սևակ Ամրոյանի Յություբյան պաշտոնական ալիքը |