Նունե Եսայան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եսայան (այլ կիրառումներ)
Նունե Մարտիկի Եսայան (օգոստոսի 5, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էստրադային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ։
Նունե Եսայան | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Նունե Եսայան |
Ծնվել է | օգոստոսի 5, 1969 (53 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի և կոմպոզիտոր |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 1988 - ներկա |
Լեյբլ | Prime Entertainment |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
ԿրթությունԽմբագրել
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1986 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։
Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։
1993-1995 թթ. երաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում։
Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը[1]։
Հասարակական-քաղաքական գործունեությունԽմբագրել
2013 թվականի ապրիլին ՀՀ կառավարության նիստում որոշում էր կայացվել Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից 500 քմ տարածք անհատույց տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին։ 2019 թ. հոկտեմբերին այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել[2]։
2019 թ. դեկտեմբերին միացել է «Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի» ստորագրահավաքն իրականացնողներին։ Ի պատասխան քննադատություններին՝ նշել է. «Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել»[3][4]։
Մրցանակներ, պարգևներԽմբագրել
2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։
ՍկավառակագրությունԽմբագրել
- Կավարը մեր (1998)
- Who Knows (1999)
- World (2000)
- Նունե (2001)
- Love (2002)
- Սայաթ-Նովա (2003)
- Me (2004)
- Nune: International Album (2005)
- Դլե յաման (2006)
- Sold Out (2012)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Նունե Եսայան»։ avproduction.am։ Վերցված է 2017 թ․ մարտի 11
- ↑ Տարոն Մարգարյանի կողմից Նունե Եսայանին տրված նվերը նոր կառավարությունը հետ վերցրեց, Armlur.am
- ↑ Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել․ Նունե Եսայան, Yerevan Today
- ↑ Ես հորոսկոպով առյուծ եմ, հիմա առյուծին արթնացրել եք, կտրորեմ կանցնեմ, լուրջ եմ ասում. Նունե Եսայան. Aysor.am