Գարիկ Պապոյան

հայ հեռուստահաղորդավար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գարիկ Յուրիի Պապոյան (սեպտեմբերի 20, 1984, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, հումորիստ, երաժիշտ։

Գարիկ Յուրիի Պապոյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1984(1984-09-20) (39 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայ-Ռուսական համալսարան (2008)
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, դերասան, երաժիշտ և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրՀայաստանի զինված ուժեր, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Շանթ հեռուստաընկերություն, Սիգմա TV, 32 Production, Արմենիա TV և Դար 21

Կենսագրություն

խմբագրել

Գարիկ Պապոյանը ծնվել է 1984 թվականի սեպտմբերի 20-ին Լենինականում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը, որն ավարտել է 2008 թվականին։ 2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

2012 թվականի օգոստոս ամսին ամուսնացել է «Իքս-ֆակտոր» նախագծից հայտնի «Mars On» խմբի Մարիաննայի հետ։ Զույգն այժմ ունի 3 դուստր։

Գործունեություն

խմբագրել

2006-2010 թվականներին եղել է Հայաստանի հանրային, Նոր ալիք, Շանթ և Արմենիա TV հեռուստաընկերությաններում, Սիգմա TV և 32 Proudction ընկերություններում «32 ատամ ակումբ» հումորային ժամանցային հաղորդման սցենարիստ և դերասան, իսկ 2009-2010 թվականներին Արմենիա TV հեռուստաընկերությունում վարել է «3 պատ» շոու-ծրագիրը։ 2009-2010 թվականներին Դար 21 հեռուստաընկերությունում վարել է «Ալո Գարիկ» երաժշտական շոուն։ Խաղացել է «Մեր բակը» հումորային հեռուստասերիալում։

2010 թվականից աշխատում է «Վիտամին» ակումբում, որտեղ մինչ 2015 թվականը եղել է «Վիտամին ակումբ» հումորային շոու-ծրագրի վարող, դերասան և սցենարիստ։ Հեռուստատեսությունում այլ աշխատանքներն են՝ «Հարց չկա» շոու-ծրագրի պրոդյուսեր, համասցենարիստ և վարող, «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծում որպես ժյուրիի անդամ, «Հայ Սուպերսթար» նախագծում որպես երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ, «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծին որպես ժյուրիի անդամ։ 2016-2017 թվականներին Ռոբերտ Մարտիրոսյանի հետ միասին վարել է «Կասկածելի Երեկո» ժամանցային շոու-ծրագիրը։

2009 թվականին թողարկել է իր առաջին «Inquam» ձայնասկավառակը։ 2011 թվականին սկսել է «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը[1]։ Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի հեղինակ է։ 2014 թվականին Գարիկ Պապոյանի հեղինակած Not Alone երգը՝ երգիչ Արամ Mp3-ի կատարմամբ, ներկայացվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Գարիկ Պապոյանը 2014 թվականին նկարահանվել է «Սուպեր մամա», 2015 թվականին «Սիրո գործակից» ֆիլմերում։ 2017 թվականին նկարահանվել է «Սուպեր մամա 2» ֆիլմում։

Գարիկ Պապոյանը այժմ վարում է ակտիվ ստեղծագործական կյանք։ 2016 թվականին Գարիկ Պապոյանի և երգչուհի Սոնա Ռուբենյանի կողմից ստեղծվել է «Գարիկ Սոնա» բենդը, որը հանդես է գալիս հին հայկական, ինչպես նաև հայկական շոու բիզնեսի այլ աստղերի երգերին նոր շունչ հաղորդելով։ Բենդի առաջին գործիքավորումն էր «Նինո»-ն։ Գարիկ Պապոյանը բենդում հանդես է գալիս որպես գործիքավորող, պրոդյուսեր և կիթառահար։ 2017 թվականին Էդգար Էլբակյանի ստեղծագործության հիման վրա լույս տեսավ խմբի առաջին երգը՝ «Լուսին»-ը (կամ «Մորս»)։ Երգը լայն տարածում գտավ և կարճ ժամանակում սիրվեց բոլորի կողմից։ Երգը հաղթեց Radio Van Music Awards-ում «Ամենաշատ հնչած ու պատվիրված երգ» անվանակարգում։ Երգը նաև հաղթող ճանաչվեց Ծիծեռնակ մրցանակաբաշխության «Տարվա հիթ» անվանակարգում, սակայն Գարիկն ու Սոնան մրցանակը նվիրեցին Էդգարի մորը՝ Աննա Էլբակյանին։

2017-2019 թվականներին Հանրային հեռուտաընկերության եթերում Արամ MP3-ի հետ միասին վարում է «Լավ Երեկո» ժամանցային նախագիծը։ Իր գործունեության հենց առաջին տարում ՝ փետրվարի 28-ին, «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Լավ Երեկո»-ն արժանացավ հատուկ մրցանակի կարճ ժամանակում երիտասարդների շրջանում լայն ընդունելության արժանանալու և մեծ լսարան գրավելու համար։ 2019 թվականին Գարիկ Պապոյանը կրկին հեղինակում է Եվրատեսիլյան երգ՝ Walking Out-ը, որը երգիչ Սրբուկ-ի կատարմամբ, ներկայացվում է Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում։ 2020 թվականին Արմենիա TV հեռուստաընկերությունում վարում է «Տանը LIVE-a» հումորային նախագիծը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.aravot.am/2011/06/29/164712/(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել