Իգոր Կրուտոյ (ռուս.՝ Игорь Яковлевич Крутой` հուլիսի 29, 1954(1954-07-29), Գայվորոն, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996 թ.)[1], Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2011 թ.)[2], ՌԴ վաստակավոր արտիստ (1992 թ.): Սեփականատերն է «АРС» պրոդյուսերական ընկերության (այս ընկերությունը կազմակերպել է «Նոր ալիք», «Տարվա երգ», «Առավոտյան փոստարկղ» և նմանատիպ այլ նախագծեր), անկախ գործակալություն հեղինակային իրավունքի (НААП), Муз-ТВ հեռուստաալիքի (25 %), «Love-ռադիո», «Ռադիո Ամառանոց» և «Տաքսի FM» ռադիոկայանների, Фабрики звёзд - 4 նախագծի երաժշտական պրոդյուսեր, Music1.ru[3] կայքի հիմնադիր։ Նա արժանացել է «Հայրենիքի համար ծառայությունների» 3-րդ աստիճանի (հուլիսի 21, 2014 թ.)[4] և 4-րդ աստիճանի (հուլիսի 28, 2009 թ.) շքանշանների, ինչպես նաև բարեկամության շքանշանի (2004 թ.)։

Իգոր Կրուտոյ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունИгорь Яковлевич Крутой
Ի ծնե անունԻգոր Յակովլևիչ Կրուտոյ
ռուս.՝ Игорь Яковлевич Крутой
Ծնվել է1954 թվական, հունիսի 29
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Գայվորոն քաղաքում
ԵրկիրՈւկրաինա ՈւկրաինաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՌուսաստան Ռուսաստան
ԺանրերԷստրադա
Մասնագիտությունկոմպոզիտոր,
պրոդյուսեր,
երաժիշտ,
երգիչ,
գործիքավորող
Գործիքներդաշնամուր, մեղեդային հարմոն և վոկալ
ԼեյբլАРС-Ռեքորդզ
ԿրթությունՍարատովի Լ․ Սոբինովի անվան պետական ​​կոնսերվատորիա և Kropyvnytskyi College of Music?
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ուկրաինայի ժողովրդական արտիստ
Dostyk Order of grade II
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
Կայքigorkrutoy.com
 Igor Krutoy Վիքիպահեստում

Ընտանիք

խմբագրել
  • Հայր - Յակով Ալեքսանդրովիչ Կրուտոյ (1927-1980), աշխատել է առաքիչ Գայվորոն քաղաքի «Радиодеталь» գործարանում
  • Մայր - Սվետլանա Սեմյոնովա Կրուտայա (ծնված՝ 1934 թ.), աշխատել է լաբորանտ հիգիենիկ և համաճարակային կայանում[5]
  • Քույր - Ալլա Յակովլևնա Կրուտայա (ծնված՝ 1959 թ.), ամերիկյան և ուկրաինական հեռուստահաղորդավարուհի[5], 1992 թվականին ամուսնացել է իտալական ծագմամբ ամերիկացու հետ, վերցրել է նրա ազգանունը՝ Բարետա և մեկնել ԱՄՆ, հեռուստատեսությունում սկսել է աշխատել 1997 թվականից Ֆիլադելֆիայում, ապա ռուսալեզու արբանյակային RTVi ալիքում, ղեկավարել է կիրակնօրյա «Վիզավի» ծրագիրը 13 տարի, այժմ գլխավորում է TRC «Ուկրաինա»-ի «Բարի գալուստ» նախագիծը։ Ունի դուստր՝ Նատալիան և թոռ՝ Յակովը (ծնված՝ նոյեմբերի 8-ին, 2010 թ.), ում անվանակոչել են պապիկի պատվին[6]։

Կենսագրություն

խմբագրել

Իգոր Կրուտոյը ծնվել է 1954 թվականի հուլիսի 29-ին Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Գայվորոն քաղաքում։ Փոքր տարիքում ինքնուրույն սովորում է ակորդեոն նվագել, իսկ հետագայում հանդես է գալիս դպրոցի նվագախմբի հետ։ Իգորը սովորել է երաժշտական դպրոցում և ավարտելուց հետո ընդունվել է Կիրովոգրադի երաժշտական քոլեջի տեսության ֆակուլտետը, որը նա ավարտել է գերազանցությամբ 1974 թվականիան[7]։

Նրան չի հաջողվում ընդունվել Կիևի կոնսերվատորիա։ Այնուհետև նա մեկ տարի շարունակ տվել է ակորդեոնի դասեր Գայվորոնի գյուղական դպրոցում[8]։ 1979 թվականին Իգորը ավարտել է Բելինսկու անվան Նիկոլաևյան պետական մանկավարժական համալսարանի երաժշտական-մանկավարժական ֆակուլտետի դիրիժորական և երգչախմբային բաժինը։ Ուսման հետ մեկտեղ աշխատել է մի ռեստորանում, որտեղ էլ ծանոթացել է Ալեքսանդր Սերովի հետ, ում համար որոշ ժամանակ անց սկսել է գրել երգեր։ Ավելի ուշ Իգորը ընդունվում և գերազանցությամբ ավարտում է Սարատովի կոնսերվատորիան[9]։

1981 թվականին Իգոր Կրուտոյը ստանում է սկզբում դաշնակահարի, այնուհետև Վալենտինա Տոլկունովայի անսամբլի տնօրենի պաշտոնը ստանձնելու հրավերներ։ Այս ընթացքում նա համագործակցում է Եվգենի Պավլովիչ Լեոնովի հետ և ունենում շատ շրջագայություններ ու համերգներ։

Առաջին մեծ հաջողությունը Կրուտոյը ունեցավ 1987 թվականին, երբ գրեց «Մադոննա» երգը հայտնի բանաստեղծուհի Ռիմա Կազանովայի բառերի հիման վրա, իսկ այն կատարեց իր վաղեմի՝ դեռևս Ուկրաինայում աշխատելու տարիների ընկեր Ալեքսանդր Սերովը։ Երգը դարձել է հաղթող «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնում։ Հետագայում կոմպոզիտորի կողմից Ալեքսանդր Սերովի համար գրվել են այնպիսի հայտնի երգերի, ինչպիսիք են «Հարսանեկան երաժշտություն» («Музыка венчальная»), «Ինչպես լինել» («Как быть»), «Դու ինձ սիրում ես» («Ты меня любишь») նույնպես Ռիմա Կազանովայի բանաստեղծությունների հիման վրա։

1986 և 1987 թվականներին Սերովը հաղթել է միջազգային մրցույթներում Իգոր Կրուտոյի «Ոգեշնչում» («Вдохновение») և «Ճակատագրին հակառակ» («Судьбе назло») երգերով։

1988 թվականին Իգոր Կրուտոյը դարձել է Լենինի Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։

Սկսած 1989 թվականից, ստեղծագործական գործունեությունից զատ, Իգորը սկսում է ակտիվորեն զբաղվել պրոդյուսերական աշխատանքներով։ Նա ղեկավարում է «АРС» պրոդյուսերական ընկերությունը սկզբում, որպես տնօրեն-գեղարվեստական ղեկավար, այնուհետև՝ 1998 թվականից, որպես նախագահ։ Իր գործունեության ավելի քան 11 տարիների ընթացքում «АРС» ընկերությունը դարձել է խոշորագույն համերգային-պրոդյուսերական կազմակերպություններից մեկը Ռուսաստանում։

Արդեն մի քանի տարի, սկսած 1994 թվականից, «АРС» ընկերությունը իրականացնում է կոմպոզիտորի ստեղծագործական երեկոներ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյի և ռուսական էստրադայի հայտնի աստղերի մասնակցությամբ։

Առաջին համերգի գրանցած հաջողությունից հետո Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոները դարձել են ավանդույթ և անցկացվում են «Ռոսիա» համերգային դահլիճում։ Բացառությամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների նրանք գնացին նաև արտասահման՝ Միացյալ Նահանգներ, Գերմանիա և Իսրայել։ Ամեն տարի էստրադայի աստղերը հանդիսատեսին հիացնում են Իգոր Կրուտոյի նոր հիթերով։ Հնչում են մեկ ստեղծագործողի երգեր, բայց ամեն տարի հանդիսատեսին է ներկայացվում բոլորովին նոր, անսովոր շոու ծրագիր։

Անձնական կյանք

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Կարմիր տասնյակ։ ԽՍՀՄ-ի փլուզումը. նրանք դեմ էին» գրքում ասվում է որ կոմպոզիտորը գնել է խորհրդային նախագահ Միխայիլ Գորբաչովի բնակարանները[17]։

Երաժշտություն «Առանց բառերի»

խմբագրել

1989 թ.

  • «Հուշանվեր դատախազի համար» ֆիլմի համար երաժշտություն

1991 թ.

  • «Կրքի ծարավ» ֆիլմի համար երաժշտություն

1992 թ.

  • «Սատանայի պատանդները» ֆիլմի համար երաժշտություն
  • Սեղան երկուսի համար

1998-2000 թթ.` «…առանց բառերի…»

խմբագրել
  • Երգ ընկերոջ մասին
  • Քնքշություն
  • Կոկտեյլ «Ջազ»
  • Երբ ես փակում եմ աչքերս
  • Գիշերային Էքսպրես
  • Վարդագույն ծուխ
  • Հաճույք
  • Առանց բառերի
  • Երգ ընկերոջ մասին (ռեմիքս)

2001-2004 թթ.` «…առանց բառերի… մաս 2»

խմբագրել
  • Սաշենկայի օրորոցայինը
  • Ճանապարհորդություն փախստականի հետ
  • Դու իմ սեպտեմբերին
  • Հակադրություններ
  • Ես կարոտում եմ քեզ, նույնիսկ, երբ քնած եմ
  • Այս աշխարհը սիրում է հաղթողներին
  • Տխուր հրեշտակ
  • Cherchez La Femme
  • Դու ինձ ուղարկվեցիր Աստծո կողմից
  • Սիրո ցլամարտ
  • Բալետի պարուհին
  • Երազանքների քաղաքը
  • Ինձ դուր է գալիս անձրևը
  • Սիրո աչքերը
  • Երազ` տեսած երազում

2007 թ.` «…առանց բառերի… մաս 3»

խմբագրել
  • Ամբողջ աշխարհը` սեր
  • Արևի կղզի
  • Երջանկության թռիչք
  • Հրեշտակների ծովածոց
  • Աշնան սոնատ
  • Միայն քեզ համար
  • Կերպարանափոխություն
  • Անցողիկը
  • Արմավենու տերևների շշունջը տաք քամուց
  • Կոկտեյլ տարբեր կանանցից
  • Էլեգիա
  • Խելագար աշխարհի կառնավալը
  • «Կապակցված փոխանակում» ֆիլմի համար երաժշտություն
  • «Երկար ճանապարհ դեպի ավազաբլուրներ» ֆիլմի համար երաժշտություն

2012 թ.` «…առանց բառերի… մաս 4 և 5»

խմբագրել

Երգերի կատարող

խմբագրել
  • Պահապան հրեշտակ (1994)
  • Անավարտ սիրավեպ (1997)
  • Շագանակի ճյուղ (1997)
  • Սեղան երկուսի համար (1998)
  • Բյուրեղյա ապակի (1998)
  • Իմ ընկեր (2001)
  • Ապրի՛ր խաղաղ, երկի՛ր (2002)
  • Մոսկվան արցունքներին չի հավատում (2004)
  • Լքված ափ (2007)
  • Շոգենավերը անցնում են ծովով (2008)
  • Հայելի (2009)
  • Пісня про рушник («Рідна мати моя») (2010)
  • Փոքր սրճարան (2010)
  • Կա միայն մի պահ (2011)
  • Ընդմիշտ (2013)
  • Ների՛ր, հավատա՛ (2014)

Դիսկոգրաֆիա[18]

խմբագրել
  • Ճանաչում։ Իգոր Կրուտոյի երգեր, EP, 1986 թվական
  • Ալեքսանդր Սերով - Մադոննա, LP, 1987 թվական
  • Ալեքսանդր Սերով - Ես լալիս եմ, LP, 1991 թվական
  • Ռոուզ քույրեր - Ինչպե՞ս է այդտեղ` Ռուսաստանում CD/CC, 1992 թվական
  • Իգոր Կրուտոյի երգերի հավաքածու - Աստղաթափ CD/CC, 1994 թվական
  • Իգոր Կրուտոյի երգերի հավաքածու - Սերը նման է երազի CD/CC, 1995 թվական
  • Արկադի Արկանով, Արկանով-Կրուտոյ, 1995 թվական
  • Իրինա Ալեգրովա - Ես ամպերը կհետախուզեմ ձեռքերով... CD/CC, 1996 թվական
  • Վադիմ Բայկով - Իմ երազանքների թագուհին CD/CC, 1996 թվական
  • Իգոր Կրուտոյի երգերը, Մաս 1 CD/CC, 1997 թվական
  • Իգոր Կրուտոյի երգերը, Մաս 2 CD/CC, 1997 թվական''
  • Ալեքսանդր Բույնով - Սիրո կղզի CD/CC, 1997 թվական
  • Իրինա Ալեգրովա - Անավարտ սիրավեպ CD/CC, 1998 թվական
  • Միխայիլ Շուֆուտինսկի - Մի անգամ Ամերիկայում CD/CC, 1998 թվական
  • Իգոր Կրուտոյի երգերը, Մաս 3 CD/CC, 1998 թվական
  • Իգոր Կրուտոյի երգերը, Մաս 4 CD/CC, 1998 թվական
  • Վալերի Լեոնտև - Լարախաղաց CD/CC, 1999 թվական
  • Ռոուզ քույրեր - Դու, դա ես եմ CD/CC, 1998 թվական
  • Լայմա Վայկուլե - Լատինական թաղամաս CD/CC, 1998 թվական
  • Ալեքսանդր Բույնով - Իմ ֆինանսները երգում են սիրո երգեր CD/CC, 1998 թվական
  • Իգոր Կրուտոյի երգերը, Մաս 5 CD/CC, 1999 թվական
  • Իգոր Կրուտոյ - Առանց բառերի, Մաս առաջին CD/CC, 2000 թվական
  • Իգոր Կրուտոյ - Ընկերներ և երգեր, DVD/VHS, 2000 թվական
  • Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկո DVD/VHS, 2001 թվական
  • Իգոր Կրուտոյի երգերը, Մաս 6 CD/CC, 2001 թվական
  • Ձյունե թագուհի - սաունդթրեք ամանորյա մյուզիքլի համար CD/DVD/VHS, 2003 թվական
  • Իգոր Կրուտոյ - Առանց բառերի, Մաս երկրորդ CD, 2004 թվական
  • Իգոր Կրուտոյ - Առանց բառերի, Մաս առաջին CD, 2004 թվական
  • Կյանքում մեկ անգամ լինում է ... 50 - Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկո DVD/VHS, 2004 թվական
  • Իգոր Կրուտոյ - Ինչի՞ մասին է նվագում դաշնակահարը DVD/VHS, 2006 թվական
  • Իգոր Կրուտոյ - Առանց բառերի, Մաս երրորդ CD, 2007 թվական
  • Իգոր Կրուտոյ - Լավագույնը, Մաս երկրորդ CD, 2008 թվական
  • Դմիտրի Խվորոստովսկի և Իգոր Կրուտոյ - Դեժավյու, 2 CD + DVD, 2009 թվական
  • Լառա Ֆաբիան և Իգոր Կրուտոյ - Mademoiselle Jivago, CD, 2010 թվական
  • Իգոր Կրուտոյ - Առանց բառերի, Մաս չորրորդ և հինգերորդ 2 CD, 2012 թվական

«АРС» ռեքորդզի արվեստագետներ

խմբագրել

[19]

Իգոր Կրուտոյի հետ համագործակցող երաժիշտներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Звание присвоено указом президента России № 116 от 29 января 1996 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  2. Указ Президента Украины № 844/2011 от 23 августа 2011 года «О награждении государственными наградами Украины граждан иностранных государств»
  3. Игорь Крутой возглавил музыкально-развлекательный портал Music1.ru
  4. Указ Президента Российской Федерации от 21 июля 2014 года № 511 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. 5,0 5,1 https://en.wikipedia.org/wiki/Igor_Krutoy…
  6. https://ru.wikipedia.org/…/%D0%9A%D1%80%D1%83%D1%82%D0%BE%D…(չաշխատող հղում)
  7. https://en.wikipedia.org/wiki/Igor_Krutoy#cite_note-peoples1-5
  8. https://en.wikipedia.org/wiki/Igor_Krutoy#cite_note-biographer1-4
  9. https://en.wikipedia.org/wiki/Igor_Krutoy#cite_note-6
  10. Игорь Крутой стал дедушкой Արխիվացված 2015-07-01 Wayback Machine // ТСН.ua
  11. Дочь Игоря Крутого презентовала первый клип - Музыка
  12. Дочь Игоря Крутого показала жениха // Новости Культуры | На презентацию новых духов от Игоря и Ольги Крутых их старшая дочь 25-летняя Вика пришла не одна.] // СЕГОДНЯ
  13. Дочь Игоря Крутого выходит замуж Արխիվացված 2010-03-23 Wayback Machine // Trend Life
  14. HELLO! в гостях у Игоря Крутого в Майами Արխիվացված 2011-12-08 Wayback Machine // Hello.ru]
  15. Виктория Крутая (Victoriya Krutaya), Музыкант: фото, биография, фильмография, новости // Вокруг ТВ
  16. Игорь Крутой и его неизменная любовь Արխիվացված 2014-08-08 Wayback Machine // Подруга. Net
  17. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D1%83%D1%82%D0%BE%D0%B9,_%D0%98%D0%B3%D0%BE%D1%80%D1%8C_%D0%AF%D0%BA%D0%BE%D0%B2%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87#cite_note-13
  18. Крутой, Игорь - Артисты от А до Я. Музыкальный каталог Արխիվացված 2014-07-26 Wayback Machine // Русское Радио
  19. «АРС - Рекордз - Артисты». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել