Գոռ Մկրտչի Սուջյան (հուլիսի 25, 1987(1987-07-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երգիչ, երաժիշտ և երգահան, որը 2013 թվականին իր Դորիանս խմբով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։

Գոռ Սուջյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 25, 1987 (37 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան, Երևան
Ժանրերռոք
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, երաժիշտ
ԳործիքներՎոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ
Գործունեություն2005-ից
ԱնդամակցությունԴորիանս
 Gor Sujyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն

խմբագրել

Գոռ Սուջյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 25-ին Երևանում, հայտնի կիթառահար և ջազմեն Մկրտիչ Սուջյանի ընտանիքում։

Դորիանս

խմբագրել

17 տարեկանում Գոռը հիմնադրել է Գոռ և ընկերներ խումբը, որը կատարում էր հայտնի ռոք երգերի քավրներ։ 2008 թվականին Գոռը դառնում է Դորիանս ռոք խմբի մենակատարը։

2011 թվականի դեկտեմբերի 22-ին խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ «Fly» անվանմամբ։

Եվրատեսիլ 2013

խմբագրել

2013 թվականին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Գոռը Դորիանս խմբի հետ ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։ Մրցույթում Դորիանսը կատարել է Lonely Planet երգը և, անցնելով եզրափակիչ փուլ, զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք

խմբագրել

2013 թվականին Գոռ Սուջյանը ամուսնացել է Վարսենիկ Մինասյանի (Վարսենիկ Սուջյան/Վարսա) հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Դանիելը։

2017 թվականից Գոռ Սուջյանը սկսել է գործունեություն ծավալել Լևոն Արևշատյանի հիմնած ProjectPROJECT LA LA նախագծում։ Այստեղ Գոռ Սուջյանը հանդես է գալիս հայ և արտասահմանյան մեծանուն գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ՝ երգի տեսքով։

Տես նաև

խմբագրել

Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում PROJECT LA

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մարկո, Բրեյ (2013, հունվարի 22). «Գոռ Սուջյանը կներկայացնի Հայաստանը». ԵՀՄ.