Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց
Երևանի դպրոց
Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1929 |
Անվանված է | Նար-Դոս |
Տնօրեն | Մելսիդա Ռուբինյան |
Աշակերտներ | 404 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Երվանդ Քոչար 12/1 |
Պատմություն Խմբագրել
Դպրոցը հիմնադրվել է 1929 թվականին։ Հիմնադրման օրից դպրոցն աշխատել է չորս տարբեր շենքերում՝
- Դավայաթաղի դպրոց կամ Շողիկի տուն
- Պրոֆտեխնիկական ուսումնարանի շենք
- Այժմյան Շավարշյանի դպրոց
- Ներկայիս տիպային շենքը, որը շահագործման է հանձնվել 1984 թվականին և նախատեսված է 1176 աշակերտի համար։
Դպրոցը հայ գրող Նար-Դոսի անունով է անվանակոչվել 1933 թվականին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել բուժքույրերի (գթության քույրեր)։
1956 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Նար-Դոսի կիսանդրին (քանդակագործներ՝ Սամվել Մանասյան, Ն. Վարդանյան), որն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Շրջանավարտներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
- ↑ «Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-18-ին։ Վերցված է 2015-06-26