Կոնստանտին Մելաձե (վրաց.՝ კონსტანტინე მელაძე, մայիսի 11, 1963(1963-05-11)[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), կոմպոզիտոր և պրոդյուսեր, Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2012)[10]։

Կոնստանտին Մելաձե
Բնօրինակ անունკონსტანტინე მელაძე
Ի ծնե անունվրաց.՝ კონსტანტინე მელაძე
Ծնվել էմայիսի 11, 1963(1963-05-11)[1] (60 տարեկան)
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր Վրաստան[3][4][5],  Ուկրաինա[6][7],  Ռուսաստան[8][9] և  ԽՍՀՄ
Ժանրերփոփ, փոփ ռոք, արտ ռոք, նեոդասականություն, մյուզիքլ և Նեոդասականություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, բանաստեղծ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, երգիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտական գործիքավորող
Գործիքներվոկալ
ԼեյբլVelvet Music
ԱմուսինՎերա Բրեժնևա
Պարգևներ
 Konstantin Meladze Վիքիպահեստում

Երգիչ Վալերի Մելաձեի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Մելաձեն ծնվել է 1963 թ. մայիսի 11–ին Բաթում քաղաքում։ Ունի մեկ եղբայր (երգիչ Վալերի Մելաձե), և մեկ քույր («Velvet Music»-ի պրոդյուսեր Լիանա Մելաձեն, որը ներկայումս ղեկավարում է «Константа Рекордс» փակ բաժնետիրական ընկերությունը)[11][12] :

Ավարտել է Մակարովի անվան նավաշինության ինստիտուտը, որտեղ սովորել է նաև եղբայրը։ Ուսանողական տարիներին եղբոր հետ աշխատել է ինստիտուտի երաժշտական «Апрель» խմբում։ 1989 թ. Կիմ Բրեյտբուրգը (մենակատար, պրոդյուսեր) անցկացնում է լսումներ, կատարումներից ընտրում է արվեստագետ եղբայրներին և հրավիրում աշխատելու իր խմբում։ 1990 թվականին Գերմանիայում ստեղծվում է իրենց լիարժեք երաժշտական ալբոմը։ 1993 թ. Կոնստանտին և Վալերի Մելաձեները լքում են «Диалог» խումբը և զբաղվում են սոլո կարիերայով։ Նրանք սկսում են ստեղծել իրենց ծրագիրը, որի ընթացքում երգում էր միայն Վալերին, իսկ ստեղծագործում էր Կոնստանտին Մելաձեն։

2000 թ. Կոնստանտին և Դմիտրի Կոստյուկոմը համատեղ ստեղծում են «ՎԻԱ Գրա» խումբը, որը մեծ համբավ է ձեռք բերում ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում։

Նա բազմաթիվ երգերի հեղինակ է, ինչպես նաև պրոդյուսեր, հեղինակային երգերից են՝ «Вечера на хуторе близ Диканьки» (2001), «Մոխրոտը» (2002), «Сорочинская ярмарка» (2004

2007 թ., նա հանդես է եկել որպես պրոդյուսեր «Աստղերի ֆաբրիկա (Ռուսաստան)» հաղորդաշարում եղբոր հետ միասին։ 2009 թ. ամռանը նա առաջարկ է ստացել գլխավորել «Աստղերի ֆաբրիկա (Ուկրաինա)։ Առաջարկը ընդունել է։ Լսումները տեղի է ունեցել մի քանի քաղաքներում (Ուկրաինա), ծրագիրը մեկնարկվել է հոկտեմբերին։ 2011 թվականին եղել է «Երկրի ձայնը» (Կրայինի ձայն ) շոու-նախագծի պրոդյուսերը։ 2012 թ. ևս եղել է պրոդյուսեր նախագծի արդեն երկրորդ սեզոնին։ 2012 թ. ուկրաինական հեռուստալիքի «1+1»-ում սկսվեց նոր նախագիծ՝ «Երեխաների ձայնը», որի պրոդյուսերն նույնպես Կոնստանտին Մելաձեն էր։

2012 թ. հուլիսի 27-ին Յուրմալայում տեղի ունեցավ «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որտեղ ավելի քան 30 երգիչներ երգում էին Կոնստանտին իսկ հեղինակած երգերը։

2012 թ. օգոստոսի 31-ին Կոնստանտին Մելաձեին շնորհվում է «Ուկրաինայի վաստակավոր» արտիստ կոչումը։

Անձնական կյանք խմբագրել

Առաջիկ կինը Ժան Մելաձեն է (փետրվարի 4, 1976), ով ունի իրավաբանական կրթություն[13] : 2012 թ. օգոստոսի 20-ին Կոնստանտին Մելաձեն և նրա կինը՝ Ժանը, հայտարարել են իրենց ամուսնալուծվելու մասին՝ քսաներկու տարի համատեղ ապրելուց հետո, որից հետո Կոնստանտին Մելաձեն տեղափոխվել է Մոսկվա։ Երեխաները մնում են մոր՝ Ժան Մելաձեի մոտ Կիևում, բայց հայրը՝ Կոնստանտին Մելաձեն, հոգ է տանում նրանց մասին։

  • աղջիկները` Ալիսա (2000 թ., ապրիլ), Լիա (2004 թ.)
  • տղան` Վալերի (2005 թ.):
  • 2015 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆորտե դեյ Մարմիում ամուսնացել է Վերա Բրեժնևայի՝ ուկրաինացի դերասանուհի, երգչուհի, «ՎԻԱ Գրա» փոփ խմբի նախկին անդամի հետ[14][15], որի հետ հարաբերությունների մեջ էր՝ սկսած 2005 թվականից[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.discogs.com/artist/753630-%D0%9A%D0%BE%D0%BD%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D0%BD-%D0%9C%D0%B5%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B7%D0%B5
  2. 2,0 2,1 2,2 http://www.last.fm/music/Valery+Meladze
  3. http://www.themoscowtimes.com/news/article/375250.html
  4. http://www.geotimes.ge/index.php?m=home&newsid=15605
  5. http://fr.circlecount.com/ge/profileslist/?&start=2&gender=w
  6. http://mrm.ua/uploads/cis_cr/0f1b79f83fff5c2f740429f747c150e1d5d7adea.pdf
  7. http://www.pbcovers.com/pbcovers.php?c=ua&y=2006
  8. http://www.themoscowtimes.com/arts_n_ideas/article/stars-dazzle-with-absurdities-over-holiday-break/473877.html
  9. http://www.dailymotion.com/playlist/x15r5x_gimmu_musica-russa/1
  10. Указ Президента Украины В. Януковича от 24 августа 2012 года № 500/2012 «О награждении государственными наградами Украины». Արխիվացված 2012-08-27 Wayback Machine // president.gov.ua (ուկր.)
  11. «Velvet Music» займётся продвижением «ВИА Гры». // newsmusic.ru (26 апреля 2010 года)
  12. Дни рождения «Звёзд» телевидения. Արխիվացված 2010-04-09 Wayback Machine // celebirthday.narod.ru
  13. Константин Меладзе ушёл из семьи к Вере Брежневой. В эксклюзивном интервью «КП» бывшая жена композитора Яна впервые рассказала о причинах развода.(չաշխատող հղում) // kp.by (27 марта 2014 года)
  14. Суханова, И.,Балуева, А. Вера Брежнева в Италии тайно вышла замуж за Константина Меладзе // Комсомольская правда. — 2015.
  15. Вера Брежнева и Константин Меладзе поженились в Италии // Московский комсомолец. — 2015.
  16. Продюсер и композитор Константин Меладзе поселился у певицы Веры Брежневой. Автор хитов группы «ВИА Гра» и его подопечная обустроили семейное гнёздышко в центре Киева и уже практически не скрывают своих отношений. // lifenews.ru (25 февраля 2014 года)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Մելաձե» հոդվածին։