Սյուզեն Զոնթագ (այլ ուղղագրությամբ՝ Սոնթագ, անգլ.՝ Susan Sontag, իսկական ազգանունը՝ Ռոզենբլաթ, հունվարի 16, 1933(1933-01-16)[1][2][3][4][5][6][7][8][9], Նյու Յորք, Նյու Յորք[1] - դեկտեմբերի 28, 2004(2004-12-28)[10][1][2][3][4][5][6][11][7][8], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, գրական, գեղարվեստական, թատերական և կինոքննադատ, սցենարիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր:

Սյուզեն Զոնթագ
անգլ.՝ Susan Sontag
Susan Sontag 1979 ©Lynn Gilbert (headshot).jpg
Ծնվել էհունվարի 16, 1933(1933-01-16)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[1]
Վախճանվել էդեկտեմբերի 28, 2004(2004-12-28)[10][1][2][3][4][5][6][11][7][8] (71 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ակնարկագիր, վիպասան, փիլիսոփա, գրական քննադատ, լրագրող, ֆեմինիստ, կինոքննադատ, հեղինակ, թատերական ռեժիսոր, իրավապաշտպան և պատմաբան
Լեզուանգլերեն[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան, Հարվարդի համալսարան[12], Օքսֆորդի համալսարան[12], Չիկագոյի համալսարան[12] և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[12]
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներOn Photography?, Against Interpretation?, Illness as Metaphor?, AIDS and Its Metaphors?[13] և Under the Sign of Saturn?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և PEN America
ԱշխատավայրՍարա Լուրենսի քոլեջ
ՊարգևներԵրուսաղեմի մրցանակ Աստուրիայի արքայազնի պարգև Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև[14] Ազգային գրքի պարգև Ջորջ Պոլկի մրցանակ Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ Գուգենհայմի կրթաթոշակ Արվեստի և գրականության շքանշան ՄակԱրթուրի կրթաթոշակ և Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար
ԱմուսինPhilip Rieff?[12]
Համատեղ ապրողԷնի Լեյբովից, María Irene Fornés? և Nicole Stéphane?
Կայքsusansontag.com
Սյուզեն Զոնթագ Վիքիքաղվածքում
Susan Sontag Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Զոնթագը ծնվել է 1933 թվականի հունվարի 16-ին Նյու Յորք քաղաքում։ Նրա նախնիները 19-րդ դարում Լեհաստանից և Լիտվայից ԱՄՆ գաղթած հրեաներ են։ Ծնված Ռոզենբլաթ՝ Զոնթագ ազգանունը ստացել է իր մոր երկրորդ ամուսնությունից հետո։ Նրա մանկության միակ ընկերները եղել են գրքերը։ 15 տարեկանում նա ընդունվել է Բերկլիի համալսարան (Կալիֆոռնիա, 1948-1949 թվականներ)։ 1951 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանը, որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան (նրա դասախոսներից մեկը Քեննեթ Բըրքն էր)։ Այնտեղ ծանոթացել է երիտասարդ դասախոս-հասարակագետ Ֆ. Ռիֆի հետ, որի հետ շուտով ամուսնացել է (1952 թվականին)։ Ռիֆը նրա միակ որդու՝ Դավիդի հայրն է։

 
Սյուզեն Զոնթագի գերեզմանը Մոնպառնաս գերեզմանատանը

Ընտանիքը տեղափոխվել է Բոստոն, որտեղ Հարվարդի համալսարանում Զոնթագն անգլերեն գրականություն է ուսումնասիրել և 1954 թվականին ստացել փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։ Հենց այս ժամանակահատվածում է Զոնթագն ուսումնասիրել դասական փիլիսոփաների աշխատանքները։ 1957 թվականին, սովորելով Օքսֆորդում, բախվել է սեքսիզմի խնդրի հետ, ուստի շուտով տեղափոխվել է Փարիզ, որտեղ մտերմացել է ամերիկյան մտավորականության հետ, որը համախմբված էր «Փարիզյան ցուցադրություն» հանդեսի շուրջ։ Ակտիվորեն զբաղվել է ֆրանսիական կինեմատոգրաֆիայով, փիլիսոփայությամբ և շատ ստեղծագործել է։

1958 թվականին՝ 26 տարեկան հասակում վերադարձել է Ամերիկա, ամուսնալուծվել է և որդու հետ մնացել միայնակ՝ հրաժարվելով ամուսնու ֆինանսական օգնությունից։ 1950-ական թվականների վերջից մինչև 1960-ական թվականների սկզբը ԱՄՆ մի շարք քոլեջներում և համալսարաններում դասավանդել է փիլիսոփայություն, այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանում, սակայն հետագայում հրաժարվել է ակադեմիական կարիերայից։ 1960-ական թվականների սկզբին գնացել է Նյու Յորք՝ սկսելով խմբագրի աշխատանքը «Մեկնաբանություն» (Commentary) ամսագրում։

Զոնթագի կյանքի երկրորդ կեսը կապված է Էնի Լեյբովից անվան հետ։ Նրանք ծանոթացել են 1989 թվականի նկարահանումների ժամանակ, նրանց սիրավեպն ընդհատել է Սյուզեն Զոնթագի մահը լեյկեմիայից 2004 թվականին՝ 71 տարեկան հասակում։ Հենց Լեյբովիցին են պատկանում Զոնթագի վերջին բոլոր լուսանկարները, այդ թվում՝ հետմահու։

Գրական ստեղծագործություններԽմբագրել

Գրականության մեջ Զոնթագը նորամուտը նշել է 1963 թվականին «Բարերար» (Benefactor) վեպով, ինչպես նաև ամերիկյան հեղինակավոր ամսագրերում մի շարք հոդվածներով: Սակայն ավելի հայտնի է դարձել «Partisan Review» ամսագրում «Քեմփի մասին նշումներ» (Notes on Camp, 1964) հոդվածի հրապարակումից հետո: Այստեղ Զոնթագը ներկայացրել է «քեմփ» հասկացությունը` գռեհիկ և գեղագիտական ​​տգեղ նյութի օգտագործումը՝ որպես արտահայտիչ միջոց: Հաջորդած էսսեների «Ընդդեմ մեկնաբանությունների» (Against Interpretation, 1966) և «Անբացատրելի կամքի նմուշներ» (Styles of Radical Will, 1969) ժողովածուները Եվրոպայի և ԱՄՆ-ի գեղարվեստական ավանգարդի և ժամանակակից մշակույթի ծայրահեղությունների բարոյական իմաստի մասին են, որոնք ամրապնդել են գրողի հեղինակությունը: Այնուհետև հաջորդել է նրա ամենահայտնի գրքերից մեկը՝ «Լուսանկարչության մասին» (On Photography, 1977):

Մեկ տարի անց Զոնթագը թողարկել է «Հիվանդությունը որպես փոխաբերություն» (Illness As Metaphor, 1978) գիրքը և «Ես և այլն» պատմվածքների ժողովածուն (I, etc.): Հետագայում ևս մեկ ժողովածու՝ նվիրված Իոսիֆ Բրոդսկուն, «Սատուրնի նշանի տակ» (Under the Sign of Saturn, 1980), որին ի պատասխան Բրոդսկին Զոնթանգին նվիրել է առաջին «Վենետիկյան բանաստեղծությունները»։ Այնուհետև հրատարակվել է Զոնթագի «Ընտրյալների» հատորը և հրապարակվել «ՁԻԱՀ-ը և նրա փոխաբերությունները» (AIDS and Its Metaphor, 1989) աշխատությունը։

1989 թվականին նա ընտրվել է ամերիկյան PEN միջազգային կազմակերպության նախագահ։

Նրա մյուս ստեղծագործությունների թվում են «Վեզուվիայի երկրպագուն» (The Volcano Lover, 1992) և «Ամերիկայում» (In America, 1999, էկրանավորում` Էժի Սկոլիմովսկի, 2006) վեպերը, էսսեների գրքերը «Ուր է դրվում շեշտը» (2001), «Նայելով ուրիշների ցավին» (2003), «Իսկ այս պահին. էսսեներ և ներկայացումներ» (2007): «Ալիսան անկողնում է» (Alice In Bed, 1992) պիեսն առաջին անգամ բեմադրվել է միայն 2000 թվականին։ Լուսանկարիչ Էնի Լեյբովիցի հետ համատեղ հրատարակել է «Կանայք» (Women, 2000) գիրքը։

Բացի այդ, Զոնթագին են պատկանում է նրա որպես ռեժիսոր նկարահանած «Դուետ կանիբալների համար» (Duet for Cannibals, 1969), «Եղբայր Կարլ» (Brother Carl, 1971), «Խոստացված երկրներ» (Promised Lands, 1974) և «Ուղևորություն առանց զբոսավարի» (Unguided Tour, 1983) ֆիլմերի սցենարները: Մի քանի անգամ նա հայտնվել է կինոյում (Զելիգ՝ Վուդի Ալլեն): Նա նաև հանդես է եկել որպես թատրոնի ռեժիսոր. «Գոդոյին սպասելիս» դրաման նա 1993 թվականի ամռանը բեմադրել է պաշարված Սարաևոյում, որտեղ ավելի ուշ՝ 2010 թվականին, նրա անունով է անվանակոչվել Ազգային թատրոնի դիմաց գտնվող հրապարակը:

Գեղարվեստական քննադատություն և Լուսանկարչության մասինԽմբագրել

Գեղարվեստական քննադատությունը եղել է Զոնթագի գրական գործունեության կենտրոնը: Նրան կարելի է անվանել լիբերալ վերլուծաբանության կարևորագույն ներկայացուցիչ, որն առնչվում է ակադեմիական հետազոտության տարածքին, բայց չի պատկանում նրան։ Ֆորմալ ուսումնասիրության և գրական ստեղծագործության միջև միջանկյալ դրությունը Զոնթագի տեքստերը դարձնում են երևույթ, որը կապված է վերլուծական գեղարվեստական քննադատության ձևաչափի ստեղծման հետ: Զոնթագի գլխավոր քննադատական ստեղծագործություններից են «Քեմփի մասին նշումները» (1964)[15], «Մեկնաբանման դեմ»[16] ու «Լուսանկարչության մասին»[17] էսսեների ժողովածուները (1966) և «Երբ մենք նայում ենք ուրիշների ցավին»[18]։ Նրա քննադատական աշխատանքների սկզբունքային բնութագիրը նյութին դասական արվեստագիտության տեսանկյունից երկրորդական անդրադարձն է[19]։ Նրա հարցերի ոլորտը լուսանկարն է, նորաձևությունը, «դեռ չճանաչված» և սկզբունքորեն անճանաչելի թեմաները[20], զանգվածային ճաշակը, էթիկան և վավերագրական պատկերի առանձնահատկությունները։ Սյուզեն Զոնթագի քննադատական աշխատանքների կենտրոնական թեմաներից մեկը մնում է ողբերգական ոճը[21]:

ՄրցանակներԽմբագրել

Սյուզեն Զոնթագը շատ մրցանակների և պատվավոր կոչումների դափնեկիր է։ «Լուսանկարչության մասին» գրքի համար Զոնթագն արժանացել է Քննադատության ոլորտում գրական քննադատների խմբակի ազգային մրցանակի (1978)։ Իտալիայում նրան պարգևատրել են Կուրցիո Մալապարտեի մրցանակով (1992)։ Երկու անգամ պարգևատրվել է ֆրանսիական արվեստի և գրականության շքանշանով (1993)։ Արժանացել է Երուսաղեմի մրցանակի (2001) և Գերմանիայում ամենահեղինակային Գերմանացի գրագիրների աշխարհի մրցանակի (2003)։

2000 թվականին «Ամերիկայում» վեպի համար (1992) ԱՄՆ ազգային գրքային մրցանակն ստանալով՝ գրողի նրա կարիերան հասել է իր ծաղկմանը։ Կյանքի ընթացքում ստացած վերջին մրցանակը Աստուրիայի արքայադստեր մրցանակն է, որը նա ստացել է իսլամական ֆեմինիստուհի Ֆաթիմա Մերնիսիի հետ (2003)։ Նրա վերջին աշխատանքն է եղել «Ուրիշների ցավին նայելով» (Regarding the Pain of Others) գիրքը։

Զոնթագը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 29-ին Նյու Յորքում։ Թաղված է Փարիզում։ 2005 թվականի մարտին Նյու Յորքում անցկացվել նրա հիշատակին նվիրված համերգ, որի ժամանակ նվագել են Բրենտանո լարային կվարտետն ու բրիտանացի դաշնակահարուհի Միցուկո Ուտիդան։

Սյուզեն Զոնթագն էկրանին (ընտրյալ ֆիլմեր)Խմբագրել

  • Galaxie (1966, Գրեգորի Մարկոպուլոս, վավերագրական)
  • Vive le cinéma (1972-1973, վավերագրական հեռուստասերիալ)
  • Town Bloody Hall (1979, վավերագրական)
  • Զելիգ (1983, Վուդի Ալեն, կամեո)
  • Mauvaise conduite (1984, վավերագրական)
  • Do Not Enter: The Visa War Against Ideas (1986, վավերագրական)
  • The Poet Remembers (1989, վավերագրական)
  • Joseph Cornell: Worlds in a Box (1991, Մարկ Սթոուքս, վավերագրական)
  • Campus, le magazine de l'écrit (2001-2006, վավերագրական հեռուստասերիալ, էպիզոդ)
  • Die Liebhaberin des Vulkans — Mit Susan Sonntag in New York (վավերագրական)
  • Absolute Wilson (2006, վավերագրական)
  • Գերմանիա 09

Հարցազրույց, օրագիր, գրքույկներԽմբագրել

  • Poague L.E. Conversations with Susan Sontag. Jackson: University Press of Mississippi, 1995
  • Reborn: journals and notebooks, 1947—1963/ David Rieff, ed. New York: Farrar, Straus and Giroux, 2008

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118751506 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  9. 9,0 9,1 Vegetti Catalog of Fantastic Literature
  10. 10,0 10,1 10,2 Author Susan Sontag Dies // Los Angeles TimesLA: 2004. — ISSN 0458-3035
  11. 11,0 11,1 11,2 American National Biography — 1999.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1007.
  13. http://www.lambdaliterary.org/winners-finalists/07/13/lambda-literary-awards-1989/
  14. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/2000-2009/susan-sontag
  15. Сонтаг С. Заметки о кэмпе // Сонтаг, С. Против интерпретации и другие эссе / Под ред. Б. Дубина. — Москва: Ад Маргинем Пресс, 2014. — 376 с. ISBN 978-5-91103-198-5]]
  16. Сонтаг С. Против Интерпретации // Сонтаг, С. Против интерпретации и другие эссе / Под ред. Б. Дубина. — Москва: Ад Маргинем Пресс, 2014. — 376 с. ISBN 978-5-91103-198-5
  17. Сонтаг, С. О фотографии/ Пер. Викт. Голышева. М.: Ад Маргинем Пресс, 2013. — 272 с. ISBN 978-5-91103-136-7
  18. Сонтаг, С. Смотрим на чужие страдания/ Пер. В. Голышев М.: Ад Маргинем, 2014. isbn 978-5-91103-170-1
  19. Дубин Б. В. Сьюзен Зонтаг, или Истина и крайности интерпретации // Вопросы литературы. — 1996. — № 2. с. 134—148.
  20. Дубин Б. В. Там же. с. 134.
  21. Васильева Е. Фотография и феноменология трагического: идея должного и фигура ответственности // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2015, вып. 1, с. 26-52.


ԳրականությունԽմբագրել

  • Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80.
  • Дубин Б. В. Сьюзен Зонтаг, или Истина и крайности интерпретации // Вопросы литературы. — 1996. — № 2.
  • Дубин Б. В. Страсть и меланхолия последней из разносторонних // Он же. На полях письма: Заметки о стратегиях мысли и слова в XX веке. — М.: Emergency Exit, 2005. — С.306-316, 317—323.
  • Кимбалл Р. Сьюзен Зонтаг: попытка предсказания // Русский журнал. — 30 Декабря 2004.
  • Туркина О. Вспоминая Сьюзен Зонтаг. // Критическая Масса. — 2004. — № 4.
  • Ching B.; Wagner-Lawlor J. The scandal of Susan Sontag. New York: Columbia University Press, 2009
  • Faber R. Avancierte Ästhetin und politische Moralistin: die universelle Intellektuelle Susan Sontag. Würzburg: Königshausen & Neumann, 2006
  • Kennedy L. Susan Sontag: mind as passion. Manchester: Manchester UP; New York: St. Martin’s Press, 1995
  • Lopate Ph. Notes on Sontag. Princeton: Princeton UP, 2009
  • Nunez S. Sempre Susan: A Memoir of Susan Sontag. New York, 2011. — ISBN 1935633228
  • Poague L.A., Parsons K.A. Susan Sontag an annotated bibliography, 1948—1992. New York: Garland Pub., 2000 (библиография)
  • Rieff D. Swimming in a sea of death: a son’s memoir. New York: Simon & Schuster, 2008 (воспоминания сына о последнем периоде жизни писательницы)
  • Rollyson C.E., Paddock L.O. Susan Sontag: the making of an icon. New York: W.W. Norton, 2000 (биография)
  • Rollyson C.E. Reading Susan Sontag: a critical introduction to her work.Chicago: Ivan R. Dee, 2001
  • Sayres S. Susan Sontag: the elegaic [i.e. elegiac] modernist. New York: Routledge, 1990
  • Schriber D. Susan Sontag. Berlin: Aufbau, 2007
  • Seligman C. Sontag & Kael: opposites attract me. New York: Counterpoint, 2004
  • Susan Sontag/ Sharon DeLano and Annie Leibovitz, eds. New York: s.n., 2005 (альбом фотографий писательницы, выполненных мировыми мастерами)

ՏեքստերԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել