Քեննեթ Բըրք կամ Քեննեթ Բերք (անգլ.՝ Kenneth Burke, մայիսի 5, 1897(1897-05-05)[1][2][3][…], Փիթսբուրգ, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 19, 1993(1993-11-19)[6][1][2][…], Անդովեր, Սասեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[7][5], Նյու-Ջըրսի), ամերիկացի գրող, լրագրող, փիլիսոփա, գրականագետ, հաղորդակցության տեսաբան։ Հատկապես հետաքրքրված էր հռետորությամբ և էսթետիկայով։

Քեննեթ Բըրք
Kenneth Burke
Ծնվել էմայիսի 5, 1897(1897-05-05)[1][2][3][…] Փիթսբուրգ, ԱՄՆ[4][5]
Մահացել էնոյեմբերի 19, 1993(1993-11-19)[6][1][2][…] (96 տարեկան) Անդովեր, Սասեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[7][5]
բնական մահով[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունփիլիսոփա, գրական քննադատ, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, լրագրող, գրող, երաժշտական քննադատ, հռետոր և պրոդյուսեր
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[5], Չիկագոյի համալսարան, Փրինսթոնի համալսարան[5] և Ռատգերսի համալսարան[5]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[5]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՕհայո նահանգի համալսարան[4][5], Կոլումբիայի համալսարան[4][5] և Peabody ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Ազդվել էԿարլ Մարքս, Զիգմունդ Ֆրեյդ, Ֆրիդրիխ Նիցշե
Ազդել էՀարոլդ Բլում, Սյուզըն Զոնթագ, Էդվարդ Սաիդ, Ռընե Ժերար, Ֆրեդրիկ Ջեյմսոն, Կլիֆորդ Գիրց
Պարգևներ
Երեխա(ներ)Eleanor Leacock?

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է մայիսի 5-ին՝ Պիտսբուրգում, Փենսիլվանիա նահանգում, ԱՄՆ։ Դպրոցում ուսանել է ապագա գրականության քննադատ Մալքոլմ Քաուլիի հետ միասին։ Ընդունվել է Օհայոյի համալսարանը, որտեղ սովորել է ընդամենը մեկ կիսամյակ։ Նմանապես չի ավարտում Կոլումբիայի համալսարանը, զբաղվել է գրականությամբ։ Գրինվիչ-Վիլիջում ծանոթանում է նյու-յորքյան ավանգարդի ներկայացուցիչներից (Հարթ Քրեյնի և այլոց հետ։ 1917 թվականից սկսած հրատարակվում է իբրև նովելների հեղինակ, հրատարակում պատմվածքների ժողովածուն (1924)։ Իսկ արդեն 1923 թվականից հրատարակում է Dial (Ժամանակաչափ) մոդեռնիստական հանդեսը, որտեղ վարում էր երաժշտական քննադատության բաժինը (1927—1929), ավելի ուշ դրանով է զբաղվում Nation (1934—1936) թերթում։ Թարգմանում է Թոմաս Մանի Մահը Վենետիկում նովելը (1924)։ Ընկերացել և նամակագրություն է ունեցել ամերիկացի նշանավոր գրողների հետ (Մարիաննա Մուր, Ու. Կ. Ուիլյամս, Ռ. Փ. Ուորեն, Ռալֆ Էլիսոն, Ք. Է. Փորթեր և այլք)։

Դասավանդել է Չիկագոյի համալսարանում, Սոցիալական հետազոտությունների Նոր դպրոցում, Փրինսթոնում, Հարվարդում։

Մահացել է սրտի կաթվածից՝ իր ֆերմայում։

Հիմնականում զբաղվել է ոճի և ձևի հարցերով։ Հայտնի են նրա «Գրական ձևի փիլիսոփայությունը. Սիմվոլիկ գործողությունների հետազոտություններ» (1941), «Մոտիվների քերականություն» (1945), «Մոտիվների ճարտասանություն» (1950) և այլ աշխատություններ, որոնց մեջ գրական ստեղծագործությունը առնչակցում է մարդու վարքագծի խոր թաղված ներքին մոտիվների հետ։ «Նոր քննադատության» նշանավոր դեմքերից է[8]։

Գիտական աշխատություններ

խմբագրել
  • Counter-Statement (1931)
  • Permanence and Change: An Anatomy of Purpose (1935)
  • Attitudes Toward History (1937)
  • Philosophy of Literary Form (1939)
  • A Grammar of Motives (1945)
  • A Rhetoric of Motives (1950)
  • The Rhetoric of Religion: Studies in Logology (1961)
  • Terms for Order (1964)
  • Language as Symbolic Action (1966)
  • Dramatism and Development (1972)
  • Burke, Kenneth, and Joseph R. Gusfield on symbols and society. (1989)
  • Here and Elsewhere (2005)
  • Essays Toward a Symbolic of Motives (2006)
  • Kenneth Burke on Shakespeare (2007)
  • The White Oxen and Other Stories (1924, новеллы)
  • Towards a Better Life: Being a Series of Epistles, or Declamations (1932, экспериментальный роман)

Բանաստեղծություններ

խմբագրել
  • Book of Moments: Poems 1915—1954 (1955)
  • Collected Poems, 1915—1967 (1968)

Գրականություն

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1993. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. 6,0 6,1 6,2 6,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 https://www.kbjournal.org/files/KBSN93-12.pdf
  8. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 468.

Արտաքին հղումներ

խմբագրել