Սիրիլ Գիլբերթ Ռեջիս (անգլ.՝ Cyrille Gilbert Regis, փետրվարի 9, 1958(1958-02-09)[1][2], Maripasoula - հունվարի 14, 2018(2018-01-14)[3]), անգլիացի ֆուտբոլիստ, ով հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Ռեջիսի պրոֆեսիոնալ խաղային կարիերան տևել է 19 տարի, նա ազգային առաջնություններում անցկացրել է 614 հանդիպում և խփել 158 գոլ, մեծ մասը՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» և «Քովենթրի Սիթիի» կազմում։ Նա նաև 5 խաղ է անցկացրել Անգլիայի հավաքականում։ 1978 թվականին Ռեջիսը ՊՖԱ-ի վարկածով դարձավ Տարվա լավագույն երիտասարդ խաղացող։ 1987 թվականի Անգլիայի գավաթակիր։

Սիրիլ Ռեջիս
ֆր.՝ Cyrille Regis
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1958(1958-02-09)[1][2]
Ծննդավայր Maripasoula
Մահվան ամսաթիվ հունվարի 14, 2018(2018-01-14)[3] (59 տարեկան)
Հասակ 183 սանտիմետր
Դիրք հարձակվող

Վաղ տարիներ

խմբագրել

Սիրիլ Ռեջիսը ծնվել է 1958 թվականի փետրվարի 9-ին Ֆրանսիական Գվիանա նահանգի Մարիպասուլա քաղաքում, նա հինգ երեխաների միջինն էր (մյուս քույրերն ու եղբայրներն են՝ Նիլան, Իմբերտը, Դեյվիդը և Դենիսը)։ Հայրը՝ Ռոբերտ Ռեջիսը, աշխատող էր Սենթ Լյուսիայից, իսկ մայրը՝ Մաթիլդա Ռեջիսը, դերձակուհի էր[4][5][6]։ Ռոբերտ Ռեջիսը Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 1962 թվականին և մեկ տարի անց այնտեղ տարել իր ընտանիքին[7]։ Ընտանիքն ի սկզբանե ապրում էր Լոնդոնի պորտոբելլո Ռոուդ թաղամասում, այնուհետև տեղափոխվեց Սթոունբրիջ։ Սիրիլի կրտսեր եղբայրը՝ Դեյվիդ Ռեջիսը, նույնպես դարձավ ֆուտբոլիստ[8]։

Որպես կաթոլիկ՝ Ռեջիսը հաճախել է Քենսալ Ռայսի տարրական դպրոց, իսկ ավելի ուշ՝ Հարլսդենի կարդինալ Հինսլիի միջնակարգ դպրոց։ Միջնակարգ դպրոցում Ռեջիսը զբաղվում էր աթլետիկայով, խաղում էր կրիկետ և ֆուտբոլ, նրան հրավիրում էին ներկայացնելու Բորո Բրենտի տղաների ֆուտբոլային թիմը։ Նա նաև հրավիրվել էր «Չելսիում» փորձաշրջան անցնելու, բայց նա չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից՝ ազդրի վնասվածքի պատճառով։ Ռեջիսը սկսեց խաղալ կիրակնօրյա ֆուտբոլային լիգայում «Ռայդեր Բրենտ Վալիի» կազմում։ Հետո նա տեղափողվել է «Օքսֆորդ ընդ Քիլբերն Բոյզ», իսկ հետո կրկին տեղափոխվել «Ռայդեր»[9]։

Դպրոցն ավարտելուց հետո Ռեջիսը սովորել է որպես էլեկտրիկ, ինչպես նաև ստացել է City & Guilds դիպլոմ[6]։ Մինչև պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի սկիզբը նա զբաղվել է առևտրով[10]։

Ակումբային կարիերա

խմբագրել

Սիրողական ակումբներ

խմբագրել

1975/76 մրցաշրջանում Ռեջիսը տեղափոխվել է Աթենքի լիգայի (Մեծ Լոնդոնի ռեգիոնալ ֆուտբոլային լիգա) «Մոլզի» ակումբ, որի կազմում խփել է մոտ 25 գոլ։ Այնուհետև նա առաջարկ ստացավ տեղափոխվել «Բորեմ Վուդ», սակայն տրանսֆերը չկայացավ, քանի որ «Մոլզիի» գլխավոր մարզիչ Ջոն Սալիվանը չցանկացավ բաց թողնել գործող պայմանագիր կնքած ֆուտբոլիստին։ Ռեջիսը հետագայում որոշեց, որ դեռ երիտասարդ է պրոֆեսիոնալ պայմանագրի համար և հեռացավ Մոլզիից։ 1976 թվականի հուլիսի 7-ին նա միացավ կիսապրոֆեսիոնալ «Հեյզին» Իստմիայի ֆուտբոլային լիգայից[11]։

Ռեջիսը 1976/77 մրցաշրջանում 24 գոլ է խփել «Հեյզի» կազմում, այնուհետև նրան նկատել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» գլխավոր սկաուտ Ռոննի Ալլենը, ով ակումբին խորհուրդ է տվել իրեն պայմանագիր առաջարկել[12]։ «Վեստ Բրոմվիչի» ղեկավարությունը վստահ չի եղել, որ նպատակահարմար է քառանիշ գումար վճարել նման երիտասարդ, դեռևս իրեն չապացուցած ֆուտբոլիստի համար։ Ալենին առաջարկել են ինքնուրույն վճարել կանխավճարը, և նա համաձայնել է՝ վստահ լինելով, որ Ռեջիսն իրեն կդրսևորի անգլիական ֆուտբոլի էլիտայում։ Տեղափոխությունը տեղի է ունեցել 1977 թվականի մայիսին, մեկնարկային վճարը կազմել է 5000 ֆունտ, գումարած նույնքան էլ 20 խաղից հետո[13]։

«Վեստ Բրոմվիչ Ալբիոն»

խմբագրել

Ռեջիսի «Վեստ Բրոմվիչ» տեղափոխությունից անմիջապես հետո Ալենը ստանձնեց թիմի մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Ջոնի Ջայլսին։ Ռեջիսը գոլի հեղինակ է դարձել «Վեստ Բրոմվիչի» պահեստային թիմի կազմում իր նորամուտի խաղում կենտրոնական լիգայում «Շեֆիլդ Ուենսդեյի» պահեստայինների դեմ խաղում։ 1977 թվականի օգոստոսի 31-ին նա ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության հիմնական թիմի կազմում առաջին խաղն անցկացրեց «Ռոտերեմ Յունայթեդի» դեմ, դուբլ ձևակերպեց և օգնեց թիմին հաղթել 4:0 հաշվով[14]։ Երեք օր անց Ռեջիսը իր նորամուտը նշեց առաջնությունում «Միդլսբրոյի» հետ խաղում, որը նրա թիմը հաղթեց 2-1 հաշվով[15]։ Այդ խաղում նա կրկին գոլի հեղինակ է դարձել՝ գնդակով խաղադաշտի կենտրոնից անցնելով տուգանային հրապարակ[14]։ 1978 թվականի հունվարին Ռեջիսը գոլ խփեց Անգլիայի գավաթի իր առաջին խաղում և օգնեց «Վեստ Բրոմվիչին» 4-1 հաշվով հաղթել «Բլեքփուլին»[14]։

Ռեջիսը խաղացել է երկու այլ սևամորթ խաղացողների՝ Լորի Կանինգհեմի և Բրենդոն Բաթսոնի հետ[16]։ 1978 թվականի դեկտեմբերի 30-ին «Վեստ Բրոմվիչն» արտագնա խաղում 5:3 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, Ռեջիսը սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը։ «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզչի պաշտոնում Ալենին փոխարինած Ռոն Աթկինսոնն այս հաղթանակը համարում է ակումբի այդ շրջանի խաղի կվինտեսենցիան։ Ռեջիսը՝ ուժեղ և արագ դասական կենտրոնական խաղացող, 1978 թվականին ՊՖԱ-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ խաղացող։ Ավելի ուշ՝ 1981/82 մրցաշրջանում, նա ստացավ BBC-ի «Մրցաշրջանի գոլ» մրցանակը. նշվեց նրա հզոր հեռահար հարվածը Անգլիայի գավաթի «Նորվիչ Սիթիի» հետ խաղում[17][18]։

1979 թվականին Ռեջիսը հրաժեշտի հանդիպում անցկացրեց «Վեստ Բրոմվիչի» կազմում. այդ խաղում սպիտակ խաղացողների թիմը խաղում էր սևամորթների թիմի դեմ, և արդյունքում սևամորթները հաղթեցին 3-2 հաշվով[19]։

«Վեստ Բրոմվիչից» հեռանալու պահին Ռեջիսը բոլոր մրցաշարերում 297 խաղում խփել է 112 գոլ[20], չնայած նրան այդպես էլ չի հաջողվել նվաճել ոչ մի հեղինակավոր գավաթ։ 1978 թվականին Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Վեստ Բրոմը» պարտություն կրեց «Իփսվիչ Թաունից», չորս տարի անց մրցաշարի նույն փուլում զիջեց «Քուինս Պարկ Ռեյնջերսին»։ 1982 թվականին «Վեստ Բրոմը» նույնպես պարտվեց լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Տոտտենհեմ Հոտսպուրին»։ «Վեստ Բրոմը» Առաջին դիվիզիոնում զբաղեցրեց երրորդ տեղը 1979 թվականին, իսկ չորրորդը՝ 1981 թվականին[21]։

«Քովենթրի Սիթի»

խմբագրել

1984 թվականին Ռեջիսը 250,000 ֆունտով[22] տեղափոխվեց «Քովենթրի Սիթի» և յոթ մրցաշրջան մնաց այդ ակումբում։ Այս ընթացքում նա խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Դեյվիդ Բենեթը, Դեյվիդ Սփիդին, Քիթ Հոուխենը և Թերի Գիբսոնը։ Նա խփեց թիմի պատմության մեջ առաջին հաղթական գոլը բարձրագույն խմբում, որտեղ «Քովենթրիի» մրցակիցը «Աստոն Վիլլան» էր (2:1)[23]։ 1980-ականների կեսերին ակումբը պայքարում էր բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, 1985 թվականին «Քովենթրին» 4:1 հաշվով հաղթեց ապագա չեմպիոն «Էվերթոնին»։ 1986/87 մրցաշրջանում Ջորջ Կուրտիսի և Ջոն Սիլլետի գլխավորած ակումբը եզրափակում է մրցաշարային աղյուսակի միջնամասում՝ դառնալով 10-րդը։ Թիմը սկսեց գրագետ օգտագործել իր ուժեղ կողմերը, հաճախ խաղում էր Բենեթի եզրով, այլ ոչ թե առաջ երկար փոխանցումներով, ինչպես նախորդ մարզիչների ժամանակ էր։ Ռեջիսի համար այս մրցաշրջանը լավագույնն էր «Վեստ Բրոմվիչի» ծաղկումից ի վեր, և նա 16 գոլով դարձավ «Քովենթրի Սիթիի» լավագույն ռմբարկուն[24]։

Ռեջիսը Հոուխենի հետ միասին զգալի ներդրում է ունեցել 1987 թվականի Անգլիայի գավաթի խաղարկությունում թիմի հաղթանակի գործում։ Նա քառորդ եզրափակչում «Քովենթրի»-ի կազմում իր լավագույն գոլերից մեկը խփեց «Շեֆիլդ Ուենսդեյ»-ի դարպասը, երբ Դեյվիդ Բենեթի հետ միասին շրջանցեց պաշտպանությունը և հարվածեց դարպասապահ Մարտին Հոջին։ «Քովենթրին» հաղթել է 3:1 հաշվով։ Բացի այդ, Ռեջիսը գոլի հեղինակ է դարձել «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ երրորդ տուրի տնային խաղում և «Ուեմբլիում» եզրափակչում գլխով խփել «Տոտենհեմին», սակայն գնդակը չի հաշվարկվել։ Վճռորոշ խաղում «Քովենթրին» լրացուցիչ խաղակեսերից հետո հաղթել է 3:2 հաշվով[22]։

1987 թվականի հոկտեմբերին Ռեջիսը կարիերայի ընթացքում վերջին անգամ հրավիրվել է Անգլիայի հավաքական՝ Թուրքիայի դեմ խաղին։ 1987 թվականից հետո նրա արդյունավետությունը նվազեց, «Քովենթրիի» բոլոր հարձակվողները խփեցին մոտավորապես հավասար քանակությամբ գոլեր։ Չնայած այս ժամանակահատվածում Ռեջիսը գոլ էր խփում կրկնակի անգամ քիչ, քան «Վեսթ Բրոմվիչում», բայց նա սիրված էր երկրպագուների շրջանում։ Միևնույն ժամանակ, Ռեջիսը շարունակում է մնալ ակումբի չորրորդ ամենաարդյունավետ ռմբարկուն բարձրագույն խմբում գտնվելու ողջ պատմության ընթացքում[25]։ Ռեջիսը նաև «Քովենթրի Սիթիի» առաջին խաղացողն էր, ով 1989 թվականի նոյեմբերին արտագնա խաղում խփեց «Լիվերպուլի» հաղթական գոլը, այդ գոլը միակն էր խաղում[26]։ 1990 թվականի նոյեմբերին Ջոն Սիլլետի հեռանալուց հետո նոր մարզիչ Թերի Բուտչերը սկսեց վերակառուցել թիմը 1990-1991 թվականներին, արդյունքում Ռեջիսը տեղափոխվեց «Աստոն Վիլլա»։ «Քովենթրի Սիթիի» կազմում նա անցկացրել է 274 հանդիպում, որոնցում խփել է 62 գոլ, ակումբի հետ դարձել է Անգլիայի գավաթակիր, իսկ լիգայի գավաթում նրա լավագույն արդյունքը եղել է 1990 թվականի կիսաեզրափակիչը, որտեղ «Քովենթրի Սիթին» զիջել է «Նոթինգհեմ Ֆորեստին»[27]։

«Աստոն Վիլլա»

խմբագրել

1991 թվականին «Քովենթրիից» հեռանալուց հետո Ռեջիսն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Աստոն Վիլլա», որտեղ կրկին խաղում էր «Վեստ Բրոմվիչում» իր նախկին մարզիչ Ռոն Աթկինսոնի գլխավորությամբ[28]։ Նա «Վիլլայի» վեց խաղացողներից մեկն էր, ով իր նորամուտը նշեց ակումբի կազմում մրցաշրջանի բացման օրը. այդ խաղում նրա թիմը 3:2 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Ուենսդեյին», իսկ ինքը՝ Ռեջիսը, դարձավ գոլի հեղինակ[28]։ Նա մրցաշրջանն ավարտեց 11 գոլով՝ ակումբի լավագույն ռմբարկուի տիտղոսը կիսելով Դուայթ Յորքի հետ[28], սակայն 1992/93 մրցաշրջանում նրան հիմնական կազմից դուրս մղեց թիմի նորեկ Դին Սաունդերսը։ «Վիլլան» Պրեմիեր լիգայի առաջին խաղարկությունն ավարտեց երկրորդ տեղում՝ զիջելով Ռոն Աթկինսոնի նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նա մրցաշրջանն ավարտեց 11 գոլով՝ ակումբի լավագույն ռմբարկուի տիտղոսը կիսելով Դուայթ Յորքի հետ, սակայն 1992/93 մրցաշրջանում նրան հիմնական կազմից դուրս մղեց թիմի նորեկ Դին Սաունդերսը։ «Վիլլան» Պրեմիեր լիգայի առաջին խաղարկությունն ավարտեց երկրորդ տեղում՝ զիջելով Ռոն Աթկինսոնի նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին»[29]։

«Վուլվերհեմփթոն Ուոնդերերս»

խմբագրել

1993 թվականին Ռեջիսը տեղափոխվեց Ուեսթ Միդլենդսի մեկ այլ ակումբ[28]՝ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս», որտեղ նրան հրավիրեց մարզիչ Գրեմ Թերները։ Ռեջիսը ստիպված էր մրցակցել Սթիվ Բուլի և Դեյվիդ Քելիի հետ հիմքում տեղ ունենալու համար, ի վերջո, Ռեջիսը առաջին րոպեներից ընդամենը ութ անգամ դուրս եկավ խաղի։ Նա ակումբում անցկացրել է միայն մեկ մրցաշրջան, որի ընթացքում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ[30]։ Թերներին փոխարինել է Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Գրեմ Թեյլորը, ով սկսել է թիմի վերակառուցումը, ինչի արդյունքում Ռեջիսը հեռացել է ակումբից[31]։

Ուշ կարիերա

խմբագրել

1994 թվականի օգոստոսին Ռեջիսը պայմանագիր է կնքել երկրորդ դիվիզիոնի «Ուիք Ուոնդերերսի» հետ[30]։ Սիմոն Գարների հետ հարձակողական տանդեմ ձևավորելով՝ նա մեկ մրցաշրջանում տասը գոլ է խփել[32]։ Թիմում մեկ մրցաշրջանից հետո Ռեջիսը կրկին փոխել է ակումբը՝ այս անգամ տեղափոխվելով «Չեսթեր Սիթի»։ Ռեջիսը հայտնի էր «Չեսթերի» երկրպագուների շրջանում, սակայն 1996 թվականի փետրվարին, 38 տարեկան հասակում, անցկացրեց իր կարիերայի վերջին հանդիպումը, որում նրա թիմը 2:1 հաշվով հաղթեց «Դոնքասթեր Ռովերսին»։ Ռեջիսը սպորտից հեռանալու մասին հայտարարեց 1996 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ չկարողացավ լիովին վերականգնվել «Չեսթերի» կազմում վերջին խաղում ստացած վնասվածքից[33]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ունենալով Ֆրանսիայի և Բրիտանիայի երկքաղաքացիություն՝ Ռեջիսը կարող էր ներկայացնել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Անգլիայի հավաքականը, բայց ընտրեց վերջինը[34]։ 1978 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին խաղն անցկացրեց Անգլիայի երիտասարդական հավաքականում, որում իր թիմը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Դանիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ[35]։ 1978 թվականի նոյեմբերի 28-ին Ռեջիսն իր դեբյուտային խաղն անցկացրեց Անգլիայի երկրորդ հավաքականի կազմում Չեխոսլովակիա Բ-ի դեմ Պրահայում, նրա թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Նա 1980 թվականին մասնակցել է Անգլիայի Բ-ի հաջորդ երկու հանդիպումներին[36]։ 1979 թվականի հունիսի 5-ին նա անցկացրեց 1980 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի իր միակ հանդիպումը և խփեց իր առաջին գոլը Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականում՝ նպաստելով բուլղարացիների նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակին։ Այս հաղթանակն օգնեց Անգլիային հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այս փուլում Ռեջիսը խաղացել է քառորդ եզրափակչի, այնուհետև կիսաեզրափակչի արտագնա խաղերում, որտեղ անգլիացիները պարտվել են Արևելյան Գերմանիայի թիմին։ Ընդհանուր առմամբ, նա 6 խաղ է անցկացրել Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[35]։

Չնայած Ռեջիսը Անգլիայի հիմնական հավաքականի կազմում մասնակցել է հինգ հանդիպման, նա ոչ մի անգամ խաղադաշտում չի մնացել ամբողջ հանդիպման ընթացքում. նա երեք անգամ փոխարինման է դուրս եկել և երկու անգամ ինքն է փոխարինվել[37]։ Ռեջիսը թիմի կազմում նորամուտը նշել է 1982 թվականի փետրվարի 23-ին «Ուեմբլի»-ում Մեծ Բրիտանիայի տնային առաջնության խաղում, որում Անգլիան 4-0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիային։ Ռեջիսը 65-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Թրևոր Ֆրենսիսին[38][39]։ Միջազգային ասպարեզում նրա վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1987 թվականին «Ուեմբլիում» Թուրքիայի դեմ խաղում, այն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 8:0 հաշվով, Ռեջիսը խաղադաշտ է դուրս եկել վերջին 20 րոպեներին[12]։

Ռեջիսը դարձավ երրորդ սևամորթ խաղացողը, ով խաղում էր Անգլիայի հավաքականում՝ Վիվա Անդերսոնից և Լորի Կանինգհեմից հետո[40]։

Խաղաոճ

խմբագրել

Ռեջիսը արագ և եռանդուն հարձակվող էր, լավ էր ավարտել գրոհները և բացել ցանկացած պաշտպանություն։ Նա նաև ուժեղ էր գնդակի համար օդային պայքարում և գոլեր էր խփում յուրաքանչյուր ճաշակի համար։ Տարբեր ժամանակներում Ռեջիսը հաջողությամբ խաղացել է իր հարձակվողական խաղընկերների հետ, սակայն ամենամեծ համբավը ձեռք է բերել նրա կապը Լորի Քանինգհեմի և Բրենդոն Բաթսոնի հետ (The Three Degrees)։ Ռեջիսը օրինակ դարձավ անգլիացի շատ այլ հարձակվողների, մասնավորապես Էնդի Քոուլի համար[16]։ Ռոն Աթկինսոնն ասել է, որ Ռեջիսին համարում է իր երբևէ մարզած լավագույն կենտրոնական մարզիչը։ Նա նաև հավելել է, որ ներկայիս պայմաններում Ռեջիսը կարող էր ոչ թե 5, այլ 60-70 հանդիպում անցկացնել հավաքականի կազմում[41]։

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբներ

խմբագրել
Մրցաշրջան Ակումբ Լիգա Հանդիպումներ Գոլեր Հնդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Անգլիա Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
1977/78 Վեստ Բրոմվիչ Ալբիոն Առաջին դիվիզիոն 34 10 ? ? ? ? 0 0 ? ?
1978/79 39 13 6 1 3 0 8 4 56 18
1979/80 26 8 ? ? ? ? 0 0 ? ?
1980/81 38 14 ? ? ? ? 0 0 ? ?
1981/82 37 17 ? ? ? ? 2 0 ? ?
1982/83 26 9 ? ? ? ? 0 0 ? ?
1983/84 34 10 ? ? ? ? 0 0 ? ?
1984/85 7 0 ? ? ? ? 0 0 ? ?
Ընդամենը «Վեստ Բրոմվիչի» համար 241 81 25 10 27 16 10 4 303 112
1984/85 Քովենթրի Սիթի Առաջին դիվիզիոն 31 5 1 0 0 0 0 0 32 5
1985/86 34 5 1 0 2 5 0 0 37 10
1986/87 40 12 6 2 5 2 0 0 51 16
1987/88 31 10 2 1 2 1 0 0 35 12
1988/89 34 7 1 0 3 0 0 0 38 7
1989/90 34 4 1 0 7 1 0 0 42 5
1990/91 34 4 4 0 5 3 0 0 43 7
Ընդամենը «Քովենթրի Սիթիի» համար 238 47 16 3 24 12 0 0 278 62
1991/92 Աստոն Վիլլա Առաջին դիվիզիոն 39 11 5 0 2 0 0 0 46 11
1992/93 13 1 2 0 2 0 0 0 17 1
Ընդամենը «Աստոն Վիլլայի» համար 52 12 7 0 4 0 0 0 63 12
1993/94 Վուլվերհեմփտոն Ուոնդերերս Առաջին դիվիզիոն 19 2 3 0 0 0 1 0 23 2
1994/95 Ուիկոմ Ուոնդերերս Երկրորդ դիվիզոն 35 9 1 0 2 1 0 0 38 10
1995/96 Չեսթեր Սիթի Երրորդ դիվիզոն 29 7 0 0 3 0 0 0 32 7
Ընդամենը կարիերայի ընթացքում 614 158 52 13 60 29 11 4 737 204

Հավաքականներ

խմբագրել

Ձեռքբերումներ

խմբագրել

Դաշտից դուրս

խմբագրել
 
«Երեք աստիճանի» արձան՝ Ս. Ռեջիս (աջից), Լ. Կանինգհեմ և Բ. Բաթսոն

Սիրիլի զարմիկը՝ Ջոն Ռեջիսը, անգլիացի նախկին աթլետ է, Սեուլի և Բարսելոնայի Օլիմպիական խաղերի մեդալակիր[42]։ Եղբորորդին՝ Ջեյսոն Ռոբերթսը, նույնպես ֆուտբոլիստ էր, ներկայացնում էր Գրենադայի հավաքականը, Սիրիլն աշխատում էր որպես նրա գործակալ[43]։

Ռեջիսն առաջին անգամ ամուսնացել է 1983 թվականի հունիսին Բևերլի Մակդոնալդի հետ[9]։ Զույգը բաժանվեց այն բանից հետո, երբ Ռեջիսը սկսեց տուն գալ՝ գրպաններում այլ կանանց հեռախոսահամարներով։ Ֆուտբոլիստի երկրորդ կնոջ անունը Ջուլիա էր[44]։

Ռեջիսը ավետարանական քրիստոնյա դարձավ այն բանից հետո, երբ 1989 թվականին ավտովթարից զոհվեց նրա ընկերը և նախկին թիմակից Լորի Քանինգհեմը[45]։ Նա և Քանինգհեմը երկու տարի առաջ արդեն նման վթարի էին ենթարկվել[46]։ Սպորտից հեռանալուց հետո Ռեջիսն ուժերը փորձել է մարզչական տարբեր պաշտոններում, այդ թվում՝ երկու անգամ (1999 և 2000 թվականներին) եղել է «Վեստ Բրոմվիչի» մարզչի պաշտոնակատար։ Այնուհետև նա դարձավ Stellar Group-ի հավատարմագրված ֆուտբոլային գործակալ[47]։

2001 թվականին Ռեջիսը պարգևատրվել է Վուլվերհեմփթոնի համալսարանի պատվավոր կրթաթոշակով։ 2004 թվականին BBC Sport-ի հարցման արդյունքում Ռեջիսը ճանաչվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» բոլոր ժամանակների «կուլտային հերոս»՝ հավաքելով ձայների 65%-ը[48]։ Նույն թվականին նա ճանաչվել է «Վեստ Բրոմվիչի» 16 մեծագույն խաղացողներից մեկը ակումբի 125-ամյակի տոնակատարության շրջանակներում կազմակերպված հարցման արդյունքում[49].

Ռեջիսը պարբերաբար հայտնվում է նաև «Քովենթրի Սիթիի» պատմության լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ 2007/08 մրցաշրջանում «Ռիկո Արենայում» կանգնեցվել է «Քվենթրի Սիթիի» փառքի սրահը, որտեղ ներկայացված են ակումբի պատմության 30 լավագույն ֆուտբոլիստների դիմանկարները, որոնց թվում է նաև Սիրիլ Ռեջիսը[50]։

2007 թվականին Ռեջիսը և նրա կինը՝ Ջուլիան, այցելեցին Եթովպիա՝ որպես WaterAid խմելու ջրի պակասի դեմ պայքարի կազմակերպության մշտական կամավորներ[51]։ Ռեջիսը Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է դարձել Թագուհու ծննդյան օրվա առթիվ 2008 թվականին[52][53]։

Ռեջիսի մահվան մասին հայտարարվել է 2018 թվականի հունվարի 15-ին։ Այս մահը սրտի կաթվածի արդյունք է, որը ֆուտբոլիստը կրել է կիրակի գիշերը[41]։ 59 տարեկանում նա այրի թողեց իր երկրորդ կնոջը՝ Ջուլիային։ Նրանից հետո մնացել են նաեւ երկրորդ ամուսնությունից երկու երեխա (Ռոբերտ և Միշել) և երեք թոռներ (Ջայդա, Ռենե և Ռայլի)[16][40]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Former West Brom striker Cyrille Regis dies, aged 59
  4. Cashmore, E. Black Sportsmen (Routledge Revivals). — Illustrated, Reprint. — Routledge, 2013. — С. 151. — ISBN 0-41581-223-2
  5. «Regis, Cyrille». Encyclopedia.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  6. 6,0 6,1 Murphy, Ronan (2018 թ․ հունվարի 14). «WHO WAS CYRILLE REGIS? THE FRENCH GUIANA-BORN STRIKER WHO PLAYED FOR ENGLAND». Goal. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  7. Matthews, 2002, էջ 13
  8. Paul Fletcher. «Football's last-chance saloon». BBC. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  9. 9,0 9,1 «England BME Players - Cyrille Regis». englandfootballonline.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  10. Matthews, 2002, էջեր 13, 19
  11. Matthews, 2002, էջ 15
  12. 12,0 12,1 «Cyrille Regis obituary». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  13. Matthews, 2002, էջեր 17—21
  14. 14,0 14,1 14,2 Matthews, 2002, էջ 25
  15. Matthews, Tony West Bromwich Albion: The Complete Record. — Breedon Books, 2007. — С. 332. — ISBN 978-1-85983-565-4
  16. 16,0 16,1 16,2 «Cyrille Regis: Ex-West Brom and England forward dies aged 59». BBC Sport. 2015 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  17. Lepkowski, Chris (2008 թ․ հունվարի 15). «Albion legends - Cyrille Regis». Birmingham Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  18. «Cyrille Regis: An Iconic Footballer Tells His Story». Cross Rhythms. 2011 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  19. Adrian Chiles (2016 թ․ նոյեմբերի 17). «The match that pitted white players against black players». BBC. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  20. Helen Rowe-Willcocks (2018 թ․ հունվարի 15). «What was Cyrille Regis's cause of death, how did the West Brom legend die, and how old was he?». The Sun. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  21. Matthews, Tony; Mackenzie, Colin Albion! A Complete Record of West Bromwich Albion 1879–1987. — Breedon Books, 1987. — ISBN 0-907969-23-2
  22. 22,0 22,1 «Cyrille Regis: Ex-West Brom and England forward dies aged 59». BBC Sport (անգլերեն). 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  23. Jim Brown Coventry City: An Illustrated History. — 2000.
  24. «All Coventry City football club players: 1987». 11v11.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  25. «Premier League + 1. Division » All-time Topscorers » Coventry City». worldfootball.net. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  26. «Why Cyrille Regis will always have a place in history at Anfield». Liverpool Echo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  27. «English League Cup 1989/1990». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 3-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «RIP Cyrille Regis». www.avfc.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  29. «1992–93 Premier League season». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  30. 30,0 30,1 «Cyrille Regis | 1958 - 2018» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  31. Phil Shaw (1994 թ․ մարտի 29). «Football: Happy Taylor back in business at Wolves: Former England manager makes smart start in his attempt to inspire Midlands giants to play-off place». The Independent. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  32. «R.I.P. Cyrille Regis» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  33. «Cyrille Regis's family tribute after royal reward». birminghammail.co.uk. 2008 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  34. Matthews, 2002, էջ 29
  35. 35,0 35,1 Courtney, Barrie (2004 թ․ հունվարի 10). «England – U-21 International Results 1976–1985 – Details». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.
  36. Courtney, Barrie (2004 թ․ մարտի 21). «England – International Results B-Team – Details». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.
  37. «Cyrille Regis statistics». England Statistics. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  38. «Cyrille Regis – England stats». englandstats.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.
  39. «England 4 – Northern Ireland 0». englandstats.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.
  40. 40,0 40,1 Terrell, Alex (2018 թ․ հունվարի 15). «RIP CYRILLE Cyrille Regis dead: Ex-England, West Brom and Coventry star passes away aged just 59 of suspected heart attack». The Sun. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  41. 41,0 41,1 Press Association (2018 թ․ հունվարի 15). «Cyrille Regis, former West Brom and England striker, dies aged 59». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  42. Mullen, Enda. «Football world in shock as Sky Blues legend Cyrille Regis dies at 59». Coventry Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  43. «Jason Roberts column» (անգլերեն). 2005 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  44. Ellie Cambridge (2018 թ․ հունվարի 15). «Who is Cyrille Regis' wife Julia, when did they get married and who is his brother Dave Regis?». The Sun. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  45. Shea, Julia (2009 թ․ հուլիսի 15). «From Brisbane Road to the Bernabeu». BBC Sport Online. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
  46. Boyden, Malcolm (2003 թ․ օգոստոսի 9). «Death of a Real pioneer». London: TimesOnline. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  47. «Cyrille Regis, pioneering black football player, has died, aged 59». news.com.au. 2018 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  48. «West Brom's cult heroes». BBC Sport. 2004 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 28-ին.
  49. «The wraps come off 125th anniversary mural». West Bromwich Albion F.C. 2004 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 17-ին.
  50. «Hall of Fame». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
  51. «Cyrille Regis Daily Diary». Kumani Homes. 2007 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  52. Կաղապար:London Gazette
  53. «Nice one Cyrille, ex-Baggie Regis gets his big day at the palace». Birmingham Post. 2008 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել