Բլեքփուլ ՖԱ (անգլ.՝ Blackpool Football Club), անգլիական ֆուտբոլային ակումբ Բլեքփուլ քաղաքից։ Ներկայումս հանդես է գալիս անգլիական 4-րդ բարձրագույն դիվիզինում։ Ստեղծվել է 1887 թվականին։ 1901 թվականից ի վեր նրանց տնային մարզադաշտն է Բլումֆիլդ Ռոուդը։ Բլեքփուլի հիմնական մականունն է Seasiders(Ափամերձներ), բայց վերջինիս կոչում են նաև the 'Pool(Փուլ) ու Tangerines(Մանդարիններ) նրանց մարզահագուստի գույնի համար։

Բլեքփուլ ՖԱ
Ամբողջական անուն Blackpool Football Club
Մականուն(ներ) The Seasiders (Ափամերձներ)

The 'Pool (Փուլ) The Tangerines (Մանդարիններ)

Հիմնադրում հուլիսի 26, 1887
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Բլումֆիլդ Ռոուդ
Տարողունակություն 17,338
Տեր Օուեն Օյսթոն
Նախագահ Կառլ Օյսթոն
Մարզիչ Գարի Բոույեր
Կայք
Լիգա Լիգա 2
2016-17 7-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Բլեքփուլի ամենանշանավոր հաղթանակը եղել է 1953թ. Անգլիայի գավաթում հաղթանակը, որի եզրափակչում՝ «Մեթյուզի եզրափակչում», նրանք կամային հաղթանակ տարան Բոլտոնի նկատմամբ՝ 1-3 հաշվով պարտվելու ժամանակ խփելով 3 գնդակ և հաղթելով 4-3 հաշվով։ Այդ հետպատերազմյան ժամանակաշրջանում Բլեքփուլը 6 տարվա մեջ 3 անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, 1950-ականների ընթացքում 4 անգամ Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում տեղ է զբաղեցրել լավագույն վեցնյակում։ Ամենալավ արդյունքը գրանցեցին 1955-56թթ. մրցաշրջանում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը և զիջելով միայն Մանչեսթեր Յունայթեդին։ 1953 թվականին Բլեքփուլի 4 ֆուտբոլիստներ խաղում էին Անգլիայի հավաքականի կազմում Հունգարիայի դեմ խաղում, ինչի հետևանքով Daily Mirror-ը գրեց, որ «Բլեքփուլն է այսօր խաղում Հունգարիայի դեմ», թեև Անգլիան հայտնի պարտություն կրեց՝ 6-3 հաշվով։

Բլեքփուլը միակ անգլիական ակումբն է, որ հաղթել է ուղեգիր դեպի ավելի բարձր դիվիզիոն փլեյ-օֆֆ համակարգով։ Թիմի նշանաբանն է Progress(Առաջընթաց), ինչպես գրված է իրենց լոգոյի վրա։ Բլեքփուլն ունի տեղական մրցակցություն Պրեստոն Նորթ Էնդի հետ, որի հետ սակայն առաջնությունում չեն հանդիպել 2010 թվականի փետրվարից։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեքփուլ ՖԱ» հոդվածին։