Պըլը Պուղի (բառացի՝ խենթ-Պողոս, 1731, գյուղ Ավետարանոց (Ասկերանի շրջան)-1810), հայ զվարճախոս-առակախոս։

Պըլը Պուղի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1731(1731-04-01)
ԾննդավայրԱվետարանոց
Մահացել էդեկտեմբերի 1, 1810(1810-12-01) (79 տարեկան)
Մահվան վայրՇոշ, Արցախ
ԳերեզմանՇուշի
Մասնագիտությունծաղրածու

ԿենսագրությունԽմբագրել

Պըլը Պուղին ծնվել է Արցախի Ավետարանոց գյուղում։ Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մակար Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ և 1883 թվականին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ (Ս․ Իսրայելյան, Մ․ Գրիգորյան-Սպանդարյան)։ Տպագրվել են նաև Պըլը Պուղու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ[1]։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։

ՀիշատակԽմբագրել

Պըլը Պուղին արվեստումԽմբագրել

  • Սերո Խանզադյան - «Պըլը-Պուղի»։ Զրույցներ -- 1934. Երևան․ Արևիկ․ ISBN:5807700287.
  • Ասատուր Սահակյան - «Պըլը-Պուղին հայ մշակութի Էջերում» -- 2010. ISBN: 9789994124237
  • Սերոբ Իսրայելյան, Ամալյա Ղուկասյան, Ռաֆայել Իսրայելյան - «Ղարաբաղի զվարճախոս Պըլը Պուղին»․ Երևան․ Հայպետհրատ, 1956
  • Արարատ Բարսեղյան - «Պըլը-Պուղի» (կոմեդիա)․ Երևան, Հայպետհրատ, 1963, 67 էջ։
  • Վարդան Հակոբյան - «Պըլը-Պուղի» պարբերական հանդես․ Ստեփանակերտ, 1991-ից ի վեր
  • Մակար Բարխուդարեանց]] «Պըլը-Պուղի», Թիֆլիս․ 1883
  • Հրաչյա Բեգլարյան - «Պըլը-Պուղի» («Արցախ Նամե», հատոր 5-րդ) Ստեփանակերտ․ 2007․ ISBN 9789994158270
  • «Պըլը-Պուղի» հերոսական կոմեդիա (դրամատուրգ Արարատ Բարսեղյանի պիեսի հիման վրա), բեմադրիչ՝ Գայանե Բարսեղյան, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, 2016

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Խանզադյան Սերո Նիկոլայի (1988)։ Պըլը-Պուղի: Զրույցներ ։ [Դպրոցական բարձր տարիքի համար]։ Արեւիկ։ ISBN 9785807700285 
  2. «AV Production - Պըլը Պուղի»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-01 

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայ ժողովրդական բանահյուսություն», «Գիտելիք», 1979։
  • «Պըլը Պուղի», Մակար Բարխուդարյանց, Վաղարշապատ, 1904։
  • «Հայկական ազգագրության և բանահյուսություն»։ Հատոր 2, Երևան, 1971։
  • «Ղարաբաղցի կատակախոս Պըլը Պուղի», Ս․ Իսրայելյան, Երևան, 1956։
  • «Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսություն», Մ. Գրիգորյան-Սպանդարյան, Երևան, 1971։