Մխիթար Սպարապետ (պատմավեպ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար Սպարապետ (այլ կիրառումներ)

«Մխիթար Սպարապետ»[1][2] (1961թ.) Սերո խանզադյանի պատմավեպը , հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Պատմավեպը ներկայացնում է Արևելյան Հայաստանի՝ Սյունիքի, Արցախի ու Երևանի ժողովրդական զանգվածների հերոսական պայքարը օսմանայան նվաճողների դեմ, որն սկսել է Դավիթ Բեկը և շարունակել է գլխավորել Մխիթար սպարապետը։ Դեպքերը կատարվում են 1723-1730 թվականներին։

Մխիթար Սպարապետ
Մխիթար Սպարապետ 1988
ՀեղինակՍերո Խանզադյան
Ժանրպատմավեպ
Թեմահայ ազգային-ազատագրական շարժում
Կազմված էերկու գրքից
Լեզուհայերեն
Կերպար(ներ)Դավիթ Բեկ, Մխիթար սպարապետ
Ստեղծման տարեթիվ1961
Նկարագրում էազատագրական պայքարը Սյունիքում
Էջեր757
ՆախորդՔարանձավի բնակիչները
ՀաջորդԿորած արահետներ
ՆկարազարդողԻսաբեկյան Էդուարդ Հմայակի
ԵրկիրՀԽՍՀ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Հրատարակված էԵրևան1961 844 էջ, Երևան 1988760 էջ,Կահիրե 1962 718 էջ,Պէյրութ 1962 715 էջ
ՎիքիդարանՄխիթար Սպարապետ
Հեղինակ Իսաբեկյան Էդուարդ Հմայակի (1914 - 2007)
(Ս. Խանզադյանի «Մխիթար » պատմավեպի նկարազարդում) (1953) Դավիթ Բեկը դարբնոցում

Ստեղծման պատմություն խմբագրել

Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» Րաֆֆու հռչակավոր «Դավիթ Բեկ» վեպի շարունակությունն է։ Հայոց պատմությունից հայտնի է, որ Դավիթ Բեկի մահվանից հետո նրա ազատագրական պատերազմի սրբազան գործը շարունակեց Մխիթար սպարապետը` այն հասցնելով մինչև 1730 թվականը. վերջինս դավադրաբար սպանվեց յուրայինների ձեռքով։ Այդ մասին Րաֆֆին «Դավիթ Բեկ» վեպում գրում է. «Մխիթարի իշխանությունը երկար չտևեց, որովհետև 1730 թվին նույն իսկ հայերից հրացանազարկ լինելով մեռավ, երկու տարի միայն իշխելով։ Սպարապետի գլուխը իր թշնամիքը կտրելով, որպես ընծա նվիրեցին օսմանցոց փաշային»։

Սերո Խանզադյանը, որը մանուկ հասակից լսել էր Մխիթար սպարապետի մասին և բնիկ Սյունիքից էր, իրականացրել է իր վաղեմի երազանքը` վեպ գրել նահատակ սպարապետի մասին։ Այդ մտահղացումն առավել բորբոքուն է դարձել, երբ գրողը զենքը ձեռքին խորհրդային զորքերի հետ կռվում էր ֆաշիզմի դեմ, ընդդեմ նաև Թուրքիայի, որովհետև երկրորդ աշխարհամարտում էլ, ինչպես առաջինում, որի ընթացքում իրագործվեց հայերի ցեղասպանությունը, Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր. «Հեղինակի խոստովանությամբ «Մխիթար Սպարապետի» մտահղացումը ծնվել էր դեռևս 40-ական թվականների սկզբներին, ֆաշիզմի դեմ կռվի բոցերում»։

Երկու կարևոր հանգամանք. զինվոր հանուն հայրենիքի և վեպում նկարագրվող տեղանքի ականատես, պայմանավորել են Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի պատմական վավերականության անհրաժեշտ նախապայմանը։

Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կատարած ազգային սխրանքն արձանագրվել է ոչ միայն հայկական վավերաթղթերում ու պատմական գործերում, այլև ֆրանսիացի հայագետների մի շարք աշխատություններում։

Ֆրեդերիկ Մակլերը փաստում է, թե հայերը 18-րդ դարի սկզբից իրենց հայացքը ուղղում են դեպի Ռուսաստան և մեծ հույսեր են կապում Ռուսաստանը հզորացրած Պետրոս Առաջին ցարի հետ, որը նպատակ ուներ Վրաստանն ու Հայաստանը` երկու քրիստոնյա երկրները, միացնել իր կայսրությանը։ «Ցարի հրամանով կազմավորվում է 50.000 մարդուց բաղկացած բանակ, որի զինուժը բաղկացած էր հայերից ու վրացիներից, որոնք սպասում էին ցարական զորամասերի գալուն` ապստամբելու համար» ։ Հայ-վրացական զինյալ ուժերի գլխավոր զորահրամանատարն էր Դավիթ Բեկը, որի զինակիցներն էին ձեռներեց ու քաջասիրտ Մելիք-Եգանն ու Ավան Յուզբաշին։

Բնականաբար Սերո Խանզադյանն առաջին հերթին յուրացրել է Րաֆֆու «Դավիթ Բեկ» վեպը, ինչպես նաև բոլոր այն աղբյուրները, որոնք օգտագործել է մեծ վիպասանը։ Առաջին հերթին դա Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկի պատմությունն» է, որը թելադրված է Դավիթ Բեկի զինակից Ստեփանոս Շահումյանի կողմից։

Սերո Խանզադյանը ծանոթ է նաև Միքայել Չամչյանցի «Հայոց պատմության» համապատասխան հատվածներին և դրանք փոքր-ինչ փոփոխություններով հյուսվել են «Մխիթար Սպարապետ» վեպի շարադրանքին։

Նիկողայոս Ադոնցը հետազոտությանը կցում է Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի ռազմական բախումների տեղանքի քարտեզը որն, անշուշտ, ծանոթ է եղել Սերո Խանզադյանին։

Պարզորոշ է Սերո Խանզադյանի օգտագործած մեկ այլ աղբյուրը` հայտնի միջնադարագետ Ասատուր Մնացականյանի կազմած և հարուստ փաստերով ծանոթագրած «Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր» ժողովածուն։ Դրանից պատմավիպասանը քաղել է 17-18-րդ դարերում հայ իրականության մեջ տարածում գտած մի շարք երգեր, որոնցից մեկն էլ 17-րդ դարի առաջին քառորդի բանաստեղծ, փիլիսոփա Ներսես Մոկացուն վերագրվող երկնքի ու երկրի վիճաբանությունը ներկայացնող տաղն է։

  Գուսան Հեթումը երգում է.
Իմ ցողը թե քեզնից կտրեմ,
Քո ծաղկունքն ինչո՞վ դալարի։ -Սերո Խանզադյան
 

Պատմավիպասանին խոր ցավ է պատճառել մուսուլմանների կողմից հայ ժողովրդի ֆիզիկական ու նյութական բռնությունների ենթարկելը, որոնք արդարացվում էին նրանց կրոնից ելնող պատվիրաններով։ Ահա թե վեպում ինչպես է ենիչերիներին դիմում թուրք Աբդուլլահ փաշան` Երևան քաղաքի վրա գրոհի ուղարկվելուց առաջ.

  - Հարուստ է գյավուր էրմենիների Երևանը, ո՜վ Մուհամեդի զավակներ։

Մարգարեի անհաղթ ձեռքն է մեզ առաջնորդել` վայելելու այդ հարստությունը։ Վերցրեք Երևանը, և երեք օր ձերը կլինի նա… Ձերն է էրմենիների կայքը, ձերն են նրանց կանայք ու աղջիկները։ Առեք և վայելեցեք»։ -Սերո Խանզադյան

 

Սերո Խանզադյանն իր պատմավեպը գրելուց առաջ ուսումնասիրել է ոչ միայն Հայաստանի պատմության 17 և 18-րդ դարերը, այլև հետազոտել է ոսկեդարի ու հետագա ժամանակների պատմիչների երկերը։ Որոշակի է, որ նա շատ ուշադիր կարդացել է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը», որի մեջ կան Սյունյաց Անդոկ իշխանի` Պարսկաստանի դեմ մղած կռիվների ցնցող տեսարաններ։

Ս.Խանզադյանը մեծ տեղ է տվել հայ կնոջը, թե ազնվական և թե ռամիկ։ Նա շեշտում է հայ ազնվական կնոջ կրթվածությունը, լեզուների իմացությունը։ Վեպում Մխիթար սպարապետի կինը՝ Սաթենիկը, որն ազնվական ծագում ուներ և գրում էր հայերի՝ իր ժամանակահատվածի պատմությունը, մտածում էր, որ հայոց աղջիկները պետք է գրել-կարդալ իմանան։


Սյուժե խմբագրել

Պատմավեպը բաղկացած է երկու մասից՝ «Փշրված շղթաներ» և «Ճանապարհ հայոց»։ 18-րդ դարասկզբին հայ ժողովուրդը ոտքի էր ելել՝ վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչներ։

Առաջին մաս խմբագրել

Բաղկացած է 16 գլուխներից և նկարագրում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները, ռուսական բանակի Կասպիական արշավանքի կազմակերպումը և հետաձգման պատճառը։ Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդիայի քաղաքական խարդավանքները։ Նկարագրվում են Երևանի պաշարումն ու անկումը և Արցախի Վարանդա գավառում թուրքական զորքերի ոչնչացումը։ Վերջին տեսարանում հայոց սպարապետ Դավիթ Բեկը տեղեկանում է Կոստանդնուպոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասին, որով ռուսների օգնության հետ կապված հայկական բոլոր հույսերն հոդս են ցնդում։

Երկրորդ մաս խմբագրել

Բաղկացած է 14 գլուխներից և նկարագրում է Դավիթ Բեկի տարաձայնությունը Մխիթար Սպարապետի հետ։ Բեկը հակված է խաղաղ դաշն կնքել պարսիկների հետ և միավորվել ընդհանուր թշնամու՝ թուրքերի դեմ, իսկ Մխիթարը դա ամոթալի գործարք է համարում։ Երկու զորավարները հաշտվում են Մարաղայի դաշտում հայերի տարած հաղթանակից հետո, որին հաջորդում է ճակատամարտում ծանր վիրավորված Դավիթ Բեկի մահը։

Սուլթան Ահմեդին հպատակվել ցանկացող հայ դավադիրների մի խումբ Տեր-Ավետիսի համաձայնությամբ հանձնում է Հալիձորի բերդը՝ հավատալով թուրք փաշայի այն խոսքին, թե հայերը, անձնատուր լինելու դեպքում կկարողանան փրկել իրենց կյանքը։ Դա սոսկ թրքական սուտ երդում է։ Խելագարության հասած  հազարապետը զղջում է։ Նա պատգամում է. «Չհավատա´ք թուրքին, հայե´ր… Այսօր, վաղը և հավիտյա ն հավիտենից»։

Որոշ ժամանակ անց Մխիթարն իր զինակիցների ու Վայոց Ձորում եղած զորքի հետ ազատագրում է սովի մատնված Հալիձորը, Ագուլիսը և Նախիջևանը։ Սակայն Արցախ արշավելու նախօրեին հայ դավաճանները սպանում են սպարապետին և նրա գլուխը ուղարկում են Թավրիզ՝ Աբդուլլահ փաշային։

Փաշան զարմանում է. «Էլ ինչո՞ւ են հայերն ազատության ձգտում, երբ իրենց ազատությունն իրենք են  սպանում»։ Նա արժանին է մատուցում դավաճաններին և սպանել է տալիս նրանց՝ ասելով. «Դու ք հավատարիմ չեք կարող լինել ոչ մի թագավորի, որովհետև ձեր թագավորին մատնեցիք մահու»։

Վեպը ծաղրում է հոգևորականներին։ Նրանք հաճախ հիշատակվում են որպես «ագռավակերպներ» կամ «վանքի առնետներ»։ «Էջմիածինը միայն իր ոսկե խաչերի մասին է մտածում», իսկ «կաթողիկոսը Թավրիզից  վերադարձել է Էջմիածին, որովհետև սուլթանից հրաման կա, որ թուրքերը ձեռք չտան վանքին ո ւ կաթողիկոսին»։ Երևանն ընկել է, և միայն Սյունիքն ու Արցախն են փակում թուրքերի ճանապարհը դե պի Դերբենտ և Բաքու, իսկ «վեհափառը խնդրում է գնալ Աբդուլլահ փաշայի ոտքն ու երկրպագություն մատուցել նրան, որովհետև ով գնում է սերասակյարին հպատակվելու, նա սիրով ընդունում է նրան, մեծա մեծ ընծաներով հարգում ու պատվում է և թողնում, որ նա իշխանություն անի իր աշխարհում»: Մինչդեռ Դավիթ Բեկը լավ գիտեր, որ «այն երկիրը, որի ձեռքին սրի փոխարեն խաչն է, կկործանվի»:

Հայաստանը Եվրոպայի ձեռքին խաղալիք է։ Հայաստանը խաղաթուղթ է, որը հարմար պահի կարող է ստիպել  Թուրքիային գնալ տարածքային զիջումների։ Ինքը Թուրքիան դիտվում է որպես տարածաշրջանու մ հավասարակշռություն ստեղծող տերություն, որը կոչված է զսպելու ռուսներին և պաշտպանելու Արևելքում Եվրոպայի շահերը։

Միայն մեկ դար անց ռուս-թուրքական արյունալի պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանը  կմիանա Ռուսաստանին։

Հրատարակչություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Հուսո աստղ[3][4] - 1978 բաղկացած է 2 մասից՝ «Դավիթ Բեկ» և «Մխիթար Սպարապետ» ։ Դավիթ Բեկի դերում Էդիշեր Մաղալաշվիլին է իսկ Մխիթար Սպարապետի դերում Արմեն Ջիգարխանյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Մարաղայի ճակատամարտի վերաբերյալ հատված վեպից (խմբագրումներով)

Գիրքը կարելի է գնել[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Խանզադյան, Սերո Նիկոլայի (1988). Մխիթար Սպարապետ։ հայ պատմավեպ. Սովետական գրող. ISBN 9785550001769.
  2. Խանզադյան, Սերո (1961). [Մխիթար Սպարապետ։ Մխիթար Սպարապետ։ պատմավեպ]. Hayastani Petakan Hratarakchʻutʻyun. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  3. Звезда надежды (фильм 1) - Հուսո աստղ (ֆիլմ 1) - Star of Hope (1st Movie). (1978. х/ф, СССР, Армения, семейный), Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին
  4. Звезда надежды (фильм 2) / Հուսո աստղ (ֆիլմ 2) / Star of Hope (2nd Movie) (1978) (ARM), Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին
  5. «Սերո Խանզադյան Մխիթար սպարապետ - Գրքեր և ամսագրեր - List.am». www.list.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.