Արարատ Խանզադյան

հայ նկարիչ ,Դասախոս և Հայրենասեր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանզադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Սերոյի Խանզադյան (մայիսի 20, 1946(1946-05-20), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 2016(2016-04-25), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1976)։

Արարատ Խանզադյան
Ծնվել էմայիսի 20, 1946(1946-05-20)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 25, 2016(2016-04-25) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1967)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՍերո Խանզադյան

Սերո Խանզադյանի որդին։ Մայրը Ժենիա Մուսաելյան (Ակունց)

Կենսագրություն խմբագրել

Արարատ Խանզադյանը ծնվել է Գորիս քաղաքում, Սերո Խանզադյանի ընտանիքում[1]։ 1946 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության ամբիոնում։ 1976 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1978 թվականից` նկարիչների միության վարչության անդամ և միության գեղանկարչական սեկցիայի նախագահը[2]։

Մասնակցել է միջազգային և հանրապետական տարբեր ցուցահանդեսների։ 2016 թվականին Արարատ Խանզադյանի մահից հետո Հայաստանի նկարիչների միությունում կայացել է նրա և Շիրվան Մկրտչյանի համատեղ ցուցահանդեսը[3]։

Արարատ Խանզադյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։ Արարատ Խանզադյանի աշխատանքներից կան նաև Երևանի քաղաքապետարանում , գորիսի Սերո Խսնզադյանի տուն թանգարանում և այլն։

Ընտանիք խմբագրել

Ունի 2 զավակ՝ Արեգ և Վահագն, 5 թոռ, կինը՝ Ժաննա Խանզադյան։ Արեգը ունի 4 դուստր Անահիտ, Աստղիկ, Մարիամ, Արիա։ Վահագնը մեկ զավակ՝ Մհերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խնձատին տոհմը | Syunacerkir.am». syuniacyerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Արարատ Խանզադյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  3. Արարատ Խանզադյանի և Շիրվան Մկրտչյանի համատեղ ցուցահանդեսը
  4. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.