Սերո Խանզադյանի տուն-թանգարան
Սերո Խանզադյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 2008 թվականին, հիմնանորոգվել 2015թ. ճարտարապետներ Ռազմիկ Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի կողմից Գորիսի այն տանը, որտեղ 1970-ական թվականներից հետո ապրել և ստեղծագործել է Սերո Խանզադյանը։
Սերո Խանզադյանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գորիս |
Հասցե | Արզումանյան 32 հասցե, Գորիս, Հայաստան |
Հիմնադրվել է | 2008 |
Պատմություն
խմբագրելՏան շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին և ավարտվել է 1981 թվականին։
Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակում Սերո Խանզադյանի վերանորգված տուն-թանգարանում 2018 թվականի հուլիսի 7-ին նոր ցուցադրություն է բացվել[1][2]։
Թանգարանում պահվում են գրողի անձնական իրերը, գրական-հասարակական գործունեությունը ներկայացնող նյութեր, ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են գրողի ապրած ժամանակաշրջանի կյանքն ու կենցաղը[3]։ Մի շարք ցուցանմուշներ թանգարանին է փոխանցել Սերո Խանզադյանի որդին[4]։
Տուն-թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Արզումանյան 32 հասցեում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ս. Խանզադյանի տուն-թանգարանը կդառնա կամուրջ անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ». www.iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Սերո Խանզադյանի տուն-թանգարանը նոր ցուցադրությամբ ընդունեց հյուրերին». haydzayn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ One, Studio. «Սերո Խանզադյանի տուն-թանգարանն ակտիվ գործում է և մեծ թվով այցելուներ ունի». www.zangezur.tv. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ One, Studio. «Խանզադյանն իր ձեռքով էր կառուցել տունը. Գորիսում պաշտոնապես բացվեց Սերո Խանզադյանի տուն-թանգարանը (լուսանկարներ)». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.