Սան Մարինոյի պատմություն

Ապենինյան թերակղզու միակ պահպանված միջնադարյան կոմունայի՝ Սան Մարինոյի պատմությունը սերտորեն միահյուսվում է Ապենինյան թերակղզու միջնադարյան, Վերածննդի և ժամանակակից պատմության հետ, ավանդույթի համաձայն՝ սկսած նրա հիմնադրումից (մ.թ. 301 թվական):

Անդորրայի, Լիխտենշտայնի և Մոնակոյի նման միջնադարյան միկրոպետության պահպանված օրինակ է:

Ծագում

խմբագրել

Հիմնադրման առասպել

խմբագրել

Ըստ լեգենդի՝ Սան Մարինոն հիմնադրվել է մ.թ. 301 թվականին[1], երբ քրիստոնյա Մասոն Մարինը (բառացիորեն՝ ծով), որին հետագայում է տրվել է սուրբ Մարին տիտղոսը, մ. թ. 297 թվականին արտագաղթել է Դալմաթիայի Ռաբ կղզուց, երբ կայսր Դիոկղետիանոսը հրամանագիր է արձակել, որը կոչ էր անում վերակառուցելու Ռիմինիի քաղաքային պատերը՝ ոչնչացված Լիբուրնիայի ծովահենների կողմից[1]։ Հետագայում Մարինը դարձել է սարկավագ և ձեռնադրվել Գաուդենսիոս եպիսկոպոսի կողմից։ Դրանից անմիջապես հետո խելագար մի կին «ճանաչել է» նրան և մեղադրել իր նախկին ամուսինը լինելու մեջ, որից հետո նա տեղափոխվել է Մոնտե Տիտանո՝ մատուռ ու վանք կառուցելու և որպես ճգնավոր ապրելու համար[2]: Հետագայում այս վանական համալիրից առաջացել է Սան Մարինոյի Հանրապետությունը[2]։ Ապրելով Դիոկղետիանոսի՝ քրիստոնյաների հալածանքներից հեռու՝ լեռնային բնակիչները կարող էին խաղաղ կյանք վարել: Երբ ի վերջո հայտնաբերվել է «փախստական» լեռնային բնակավայրը, հողի սեփականատեր Ֆելիցիսիման՝ մի համակրելի տիկին, այն կտակել է լեռնային բնակիչների փոքր քրիստոնեական համայնքին՝ խորհուրդ տալով նրանց միշտ միասնական մնալ: Այս պատմությունը Սան Մարինոյի՝ աշխարհում պահպանված ամենահին հանրապետության կոչման հիմքն է։

Ըստ Ուիլյամ Միլլերի, Սան Մարինոյի ծագման մասին այս պատմությունները «առակների և հրաշքների խառնուրդ են, թեև չի բացառվում որոշ փաստերի առկայությունը»[3]:

 
Սան Մարինոն անվանվել է սուրբ Մարինի անունով, որը գաղութ է հիմնել լեռան լանջին՝ հետապնդումներից խուսափելու համար:

Փաստաթղթեր

խմբագրել

Մոնտե Տիտանոյի համայնքի գոյության վկայությունները թվագրվում են Միջնադարին։ Այս վկայությունները պատկանում են Յուջիպիո անունով մի վանականի։ Մի քանի փաստաթղթեր, որոնք թվագրվում են 511 թվականին, հայտնում են, որ այդտեղ ապրել է մեկ այլ վանական։

Հիշատակված առաջին կառավարական կառույցը բաղկացած էր ինքնակառավարվող ժողովից, որը հայտնի էր որպես Արենգո։ Բաղկացած էր յուրաքանչյուր ընտանիքի գլխավոր անդամից (ինչպես հռոմեական սկզբնական Սենատում՝ Պատրեսում): 1243 թվականին ստեղծվել են կապիտան ռեգենտ (Capitani Reggenti) պաշտոնները, որոնք պետությունների համատեղ ղեկավարներ են։ Պետության ամենավաղ կանոնադրությունները թվագրվում են 1263 թվականին։ Սուրբ աթոռը 1631 թվականին ընդունել է Սան Մարինոյի անկախությունը[4]։

Վաղ միջնադար և Վերածնունդ

խմբագրել

Մեկ առ մեկ Մոնտեֆելտրոյի լորդերը, Ռիմինիի Մալաթեստան և Ուրբինոն փորձել են գրավել փոքրիկ քաղաքը, բայց՝ անհաջող։ 1320 թվականին Կիեզանուովա համայնքը որոշել է միանալ երկրին[5]։ Սկզբում Սան Մարինոյի տարածքը բաղկացած էր միայն Մոնտե Տիտանոյից։ 1463 թվականին պետությունը դաշինք է կնքել Ռիմինիի դուքս Սիգիզմոնդո Պանդոլֆո Մալատեստայի դեմ, որը հետագայում պարտություն է կրել: Արդյունքում Պիոս II պապը Սան Մարինոյին հանձնել է Ֆիորենտինոյի, Մոնտեջարդինոյի և Սերրավալեի մի քանի ամրոցներ և քաղաքներ։ Նույն թվականին Ֆաետանո քաղաքը սեփական ցանկությամբ միացել է պետությանը։ Այդ ժամանակից ի վեր Սան Մարինոյի տարածքը չի փոփոխվել[6]։

1503 թվականին Չեզարե Բորջիան մի քանի ամիս անց գրավել է պետությունը մինչև հոր մահը[7]։

1543 թվականի հունիսի 4-ին Ֆաբիանո դի Մոնտե Սան Սավինոն՝ հանգուցյալ Հռոմի պապ Հուլիոս III-ի եղբորորդին, փորձել է զավթել պետությունը։ Գրավմանը մասնակցում էին 500 հետևակ և փոքրաթիվ հեծելազոր։ Խումբը, մոլորվելով խիտ մառախուղի մեջ, ձախողել է։ Սամարինացիները մառախուղը վերագրում էին սուրբ Կվիրինին, քանի որ նրա տոնն էր։ Այդ օրից սկսած ամեն տարի երկրում նշվում է նրա տոնը[8]:

Բախվելով բազմաթիվ սպառնալիքների՝ 1602 թվականին Հռոմի պապ Կլեմենտ VIII-ի հետ կնքվել է պաշտպանության պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 1631 թվականին[9]։

 
Չեզարե Բորջիան (նկարիչ` Ալտոբելո Մելոնեի) 1503 թվականին կարճ ժամանակով ստանձնել է իշխանությունը Սան Մարինոյում։

Ժամանակակից պատմություն

խմբագրել

1600 թվականի կանոնադրություն

խմբագրել

Սան Մարինոյի պետական կառուցվածքի հիմքը Սան Մարինոյի Սահմանադրությունն է, որի առաջին բաղադրիչները հրապարակվել են և ուժի մեջ մտել 1600 թվականի սեպտեմբերի 1-ին: Այդ փաստաթղթերի գրավոր սահմանադրություն համարվելը կախված է եզրույթի մեկնաբանությունից: Քաղաքագետ Ջորի Դուուրսման պնդում է, որ Սան Մարինոյում պաշտոնական Սահմանադրություն չկա։ Առաջին իրավական փաստաթղթերը, որոնք նշում էին Սան Մարինոյի ինստիտուցիոնալ մարմինները, 1600 թվականի կանոնադրություններն էին[10][11][12]:

Ալբերոնյան շրջափակում

խմբագրել

1739 թվականի հոկտեմբերի 17-ին Ռավեննայի պապական նահանգապետ կարդինալ Ջուլիո Ալբերոնին ռազմական ուժ է կիրառել երկիրը գրավելու համար, գրել է նոր Սահմանադրություն և փորձել է Սան Մարինոյի բնակիչներին ենթարկեցնել Պապական մարզին[13]։ Նա օժանդակում էր որոշ ապստամբների և, հնարավոր է, գործում էր Հռոմի պապ Կլեմենտ XII-ի հրամաններին հակառակ: Այնուամենայնիվ, տեղի է ունեցել քաղաքացիական անհնազանդություն, և Հռոմի պապին ուղարկվել են գաղտնի նամակներ՝ արդարադատության կոչ անելով: 1740 թվականի փետրվարի 5-ին՝ շրջափակման սկսվելուց երեքուկես ամիս անց, Հռոմի պապը ճանաչել է Սան Մարինոյի իրավունքները՝ վերականգնելով անկախությունը։ Փետրվարի 5-ին նշվում է սուրբ Ագաթայի հիշատակի օրը, որն էլ դարձել է Սան Մարինոյի հովանավոր սուրբը[14]։

Նապոլեոնյան պատերազմներ

խմբագրել

Նապոլեոնի Իտալիայի արշավից հետո Սան Մարինոն հայտնվել է Իտալական թագավորության և վաղեմի դաշնակցի՝ Պապական մարզի սահմանին։ 1797 թվականի փետրվարի 5-ին, երբ գեներալ Լուի Ալեքսանդր Բերտիերը նամակ է ուղղել ռեգենտներին, անհրաժեշտ էր ձերբակալել և բանտ ուղարկել Ռիմինիի եպիսկոպոս Վինչենցո Ֆերետիին, որը մեղադրվում էր Ֆրանսիական կայսրության դեմ հանցագործություններ հրահրելու մեջ։ Ֆերետին իր ամբողջ ունեցվածքով փախել է Սան Մարինո․ նրա մերժումը կհանգեցներ ֆրանսիական զորքերի անմիջական միջամտությամբ:

Սան Մարինոյի կառավարությունը պատասխանել է, որ ամեն ինչ կանի խնդրանքը կատարելու համար, թեև իրականում եպիսկոպոսը կարողացել է հատել սահմանը։

Լուծումը գտավ ռեգենտներից մեկը՝ Անտոնիո Օնոֆրին, որը Նապոլեոնին ներշնչեց Բարեկամություն և հարգանք ինքնիշխան պետության նկատմամբ: Նապոլեոնը համոզված էր Ազատության և մարդկության իդեալների ընդհանրության մեջ, որոնք բարձրացվում էին Սան Մարինոյի համեստ հիմնադրմամբ և, ի նշան նրա մշակութային արժեքի, նամակ գրեց Գասպար Մոնջին՝ Ֆրանսիայի կառավարության գիտության և արվեստի հարցերով գիտնական և հանձնակատար, որն այդ ժամանակ գտնվում էր Իտալիայում: Հետագայում խոստանալով երաշխավորել և պաշտպանել պետության անկախությունը, նույնիսկ առաջարկելով ընդլայնել նրա տարածքը՝ ըստ նրա կարիքների: Չնայած Սան Մարինոն շնորհակալ էր առաջինի համար, տարածքային ընդլայնման առաջարկը քաղաքավարիորեն մերժվեց:

Լուծումը գտել է ռեգենտներից մեկը՝ Անտոնիո Օնոֆրին, որը Նապոլեոնին բարեկամություն և հարգանք է ներշնչել ինքնիշխան պետության նկատմամբ: Նապոլեոնը համոզված էր ազատության և մարդկայնության իդեալների ընդհանրության մեջ, որոնք բարձրացվում էին Սան Մարինոյի համեստ հիմնադրմամբ և, ի նշան նրա մշակութային արժեքի, նամակ է գրել Գասպար Մոնջին՝ գիտնականին և Ֆրանսիայի կառավարության գիտության և արվեստի հարցերով հանձնակատարին, որն այդ ժամանակ գտնվում էր Իտալիայում[15]: Բացի այդ, Սան Մարինոյին խոստացել է երաշխավորել և պաշտպանելպետության անկախությունը և նույնիսկ առաջարկել ընդլայնել իր տարածքը՝ համաձայն իր կարիքների: Չնայած Սան Մարինոն շնորհակալ էր առաջինի համար, տարածքային ընդլայնման առաջարկը քաղաքավարիորեն մերժվել էր[16]:

Այնուհետև Նապոլեոնը հրամանագիր է արձակել, որը Սան Մարինոյի քաղաքացիներին ազատել է ցանկացած հարկերից և տրամադրել 1000 ցենտներ (ավելի քան 2200 ֆունտ կամ 1000 կգ) ցորեն, ինչպես նաև չորս թնդանոթ, չնայած անհայտ պատճառներով թնդանոթները երբեք չեն ներմուծվել Սան Մարինո[17]։

Նապոլեոնի վերաբերմունքը Սան Մարինոյի նկատմամբ կարող է ավելի լավ ընկալվել այդ պահին ընթացող Ֆրանսիական հեղափոխության (1789-1799) լույսի ներքո, երբ Ֆրանսիան քաղաքական արմատական բարեփոխումներ էր իրականացնում: Լինելով հանրապետական ինստիտուտի կենդանի օրինակ՝ այն ոչ միայն սպառնում էր պապական միջամտությանը, այլև չէր թշնամանում Ֆրանսիայի Հանրապետության հետ (ինչպես Վենետիկը, Ջենովան կամ Շվեյցարիան) և կարող էր բավականաչափ համակրանք ձեռք բերել անկախությունն ապահովելու համար: Նապոլեոնը պետությունը ճանաչել է 1797 թվականին Տոլենտինոյի խաղաղության պայմանագրով։ Օնոֆրին շարունակել է բարենպաստ պայմանների շուրջ բանակցությունները հյուսիսիտալական «եղբայրական հանրապետությունների», իսկ ավելի ուշ՝ Իտալիական թագավորության հետ:

19-րդ դար

խմբագրել

Վիեննայի համաժողովը վավերացրել է Սան Մարինոյի անկախությունը 1815 թվականին:

1825 և 1853 թվականներին պետությունը Պապական մարզին միացնելու նոր փորձերը ձախողվել են։

Իտալական «Ռիսորջիմենտո» շարժման հանրապետականության կողմնակիցների համակրանքը, արհմիությունների կողմնակիցներին տրամադրված հյուրընկալությունն ու ապաստարանը և ընդհանուր անշահախնդրությունը կրկին խաղացել էին հօգուտ Սան Մարինոյի բնակիչների անկախության:

Ամենահայտնի իրադարձությունը Ջուզեպպե Գարիբալդիի նահանջն էր դեպի Վենետիկ՝ 250 հետևորդներով, 1849 թվականին՝ Հռոմեական Հանրապետության անկումից հետո: Ամենահայտնի իրադարձությունը Ջուզեպպե Գարիբալդիի նահանջի լուսաբանումն էր 250 հետևորդներով Վենետիկ՝ Հռոմեական հանրապետության անկումից հետո (1849 թվական)։

Կոմակիո

Չնայած նրան, որ Ջուզեպպեն ստիպված էր դիմակայել բազմաթիվ դժվարությունների (նրա կինը՝ Անիտան, որը կրում էր իրենց հինգերորդ երեխային, մահացել էր Կոմակիոյի մոտակայքում՝ ապաստարան չհասած), Սան Մարինոյում նրան ցուցաբերված հյուրընկալությունը հետագայում որոշիչ ազդեցություն է ունեցել Ջուզեպպեի դիվանագիտական ոճի վրա. իր քաղաքական նամակագրությունների մեջ օգտագործել է թեմաներ և ձևակերպումներ, որոնք կիրառել է Ժոզեֆ Քոուանին ուղված նամակում[18]: Գարիբալդին խոստացել է հարգել Սան Մարինոյի՝ Իտալիային չմիանալու ցանկությունը և ճնշում գործադրել Վիկտոր Էմանուել II թագավորի վրա՝ չեղյալ հայտարարելու Սան Մարինոյի պլանավորված բռնակցումը 1860 թվականին:

1861 թվականի գարնանը՝ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ, Սան Մարինոյի կառավարությունը նամակ է գրել Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնին մի կողմից անթերի իտալերենով, իսկ մյուս կողմից՝ անկատար, բայց հասկանալի անգլերենով, որով առաջարկվում էր «դաշինք» կնքել երկու երկրների միջև[19] և Սան Մարինոյի նախագահին պատվավոր քաղաքացիություն շնորհել։ Լինքոլնը ընդունել է առաջարկը՝ պատասխան նամակ ուղարկելով իր պետքարտուղար Ուիլյամ Սյուարդին, որ Սան Մարինոն ապացուցել է՝ կառավարությունը, որը հիմնված է հանրապետական սկզբունքների վրա, ի վիճակի է կառավարվել այնպես, որ լինի հուսալի և հարատև[20]: 1863 թվականին Գետիսբուրգի իր ելույթում Լինքոլնը ասել է. «դուք սիրալիր կերպով հիշատակել եք փորձությունը, որի միջով այժմ անցնում է այս պետությունը: Այն հսկայական նշանակություն ունի․ իր մեջ ներառում է այն հարցը, թե արդյոք պետությունը, ընդլայնվելով և մեծանալով այնքան, որ ունակ կլինի դիմագրավելու արտաքին թշնամիներին, կարող է իրեն փրկել ներքին երկպառակության վտանգներից։ Ես հավատում եմ լավ արդյունքին․․․»[19]։

Իտալիական թագավորության միավորումից հետո 1862 թվականին կնքված պայմանագիրը հաստատել է Սան Մարինոյի անկախությունը, որը հետագայում վերանայվել է 1872 թվականին[21]։

19-րդ դարի վերջին Սան Մարինոն տնտեսական դեպրեսիա է ապրել. ծնելիության զգալի աճը, զուգորդված գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման միջև եղած անջրպետի ավելացման հետ մարդկանց ստիպել էին երջանկություն փնտրել ավելի արդյունաբերական երկրներում: Սան Մարինոյի բնակիչներն սկզբում սեզոնային աշխատանք էին փնտրում Տոսկանայում, Հռոմում, Ջենովայում և Տրիեստում, բայց դարի երկրորդ կեսին ընտանիքները ստիպված էին լքել իրենց տները։ այդպես սկսվել է առաջին մշտական արտագաղթները դեպի Ամերիկա (Միացյալ Նահանգներ, Արգենտինա և Ուրուգվայ) և Հունաստան, Գերմանիա և Ավստրիա։ Այս երևույթը շարունակվել է մինչև 1970-ական թվականները՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընդմիջումով և Իտալիայում ֆաշիզմի ժամանակաշրջանում ուժեղացմամբ։ Նույնիսկ այսօր Սան Մարինոյի մեծ թվով քաղաքացիներ դեռ ապրում են արտասահմանյան երկրներում, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և Արգենտինայում: Սան Մարինոյի ավելի քան 15,000 քաղաքացիներ ապրում են ամբողջ աշխարհում[22]։

20-րդ դար

խմբագրել

Երկրի քաղաքական և հասարակական կյանքում կարևոր շրջադարձային պահ է տեղի ունեցել 1906 թվականի մարտի 25-ին, երբ կայացել է Արենգոյի ժողովը, որին մասնակցել է 1477 ընտանիքի գլխավոր անդամներից 805-ը[23]: Ընտանիքի յուրաքանչյուր ղեկավար ստացել է քվեաթերթիկ՝ երկու հարցով. առաջինը՝ արդյոք Սան Մարինոյի կառավարությունը պետք է ղեկավարվի գլխավոր և ինքնիշխան խորհրդի կողմից, իսկ երկրորդը՝ արդյոք խորհրդի անդամների թիվը պետք է համաչափ լինի քաղաքային և գյուղական բնակչությանը: Սա Սան Մարինոյում հանրաքվեի անցկացման և իրական ժողովրդավարության հաստատման համար առաջին քայլն էր Սան Մարինոյում: Նախկինում նման փորձեր արվել են այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսիք են Պիետրո Ֆրանցիսկին, բայց ապարդյուն: Նույն թվականին մայիսի 5-ին տեղի է ունեցել երկրորդ հանրաքվեն՝ նվիրված առաջին ընտրական օրենքներին, իսկ հունիսի 10-ին իրականացվել են Սան Մարինոյի պատմության մեջ առաջին քաղաքական ընտրությունները, որոնք ավարտվել են ժողովրդավարության կողմնակիցների հաղթանակով[1]։

Առաջին համաշխարհային պատերազմ

խմբագրել

Մինչ Իտալիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային 1915 թվականի մայիսի 23-ին, Սան Մարինոն պահպանել է չեզոքություն։ Իտալիան, կասկածելով, որ Սան Մարինոն կարող է պատսպարել ավստրիացի լրտեսներին, որոնք կարող են մուտք գործել իր նոր ռադիոհեռագրական կայան, փորձել է բռնի ուժով  կարաբիներների ջոկատ տեղակայել իր տարածքում, այնուհետև դադարեցրել է ցանկացած հեռախոսային կապ պետության հետ:

Կամավորների երկու խումբ՝ յուրաքանչյուրը 10 մարդ, միացել են իտալական ռազմաճակատում մարտական գործողություններին մասնակցած իտալական զորքերին. առաջինը՝ որպես մարտիկներ, իսկ երկրորդը՝ որպես Կարմիր Խաչի դաշտային հոսպիտալը սպասարկող բժշկական կորպուս։ Հենց այս հիվանդանոցի ներկայության պատճառով էր, որ Ավստրիայի իշխանությունները հետագայում կասեցրել են դիվանագիտական հարաբերությունները Սան Մարինոյի հետ[24]:

Չնայած դեռ 1915 թվականի հունիսի 4-ին «Նյու Յորք Թայմս»-ում հայտնվել են քարոզչական հոդվածներ, որոնք պնդում էին, որ Սան Մարինոն պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային[25], Սան Մարինոն երբեք պատերազմի մեջ չի մտել[26]։ 1916 թվականի օգոստոսի 16-ին Ռիմինիի երկրաշարժը ազդել է Սան Մարինոյի վրա։ Սերավալայում փլուզվել են մի քանի տներ[27]։ 1916 թվականի մայիսի 17-ի նախորդ երկրաշարժի ժամանակ երկու տուն է վնասվել[28]։

21-րդ դարից մինչև մեր օրեր

խմբագրել

2002 թվականին Սան Մարինոն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համաձայնագիր է ստորագրել բանկային և հարկային հարցերում թափանցիկության բարձրացման վերաբերյալ՝ օգնելու պայքարել հարկերից խուսափելու դեմ:

Հաստատվել է, որ SARS-CoV-2 վիրուսը, որը COVID-19 համաճարակի պատճառն է, Սան Մարինո է հասել 2020 թվականի փետրվարին։ 2020 թվականի հունիսի դրությամբ Սան Մարինոն ունեցել է մեկ շնչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշը բոլոր երկրների շրջանում՝ COVID-19 համաճարակի հետևանքների պատճառով: 2021 թվականի ապրիլին երկիրը վերնագրեր ստացավ COVID-19-ի դեմ ռուսական սպուտնիկ V պատվաստանյութի օգտագործման մասին՝ ԵՄ-ի կողմից հաստատված պատվաստանյութերի փոխարեն, վերջին պատվաստանյութերի դանդաղ ներդրումից հետո[29][30]:

2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Սան Մարինոն դարձել է մեդալ նվաճած ամենափոքր երկիրը, քանի որ Ալեսանդրա Պերիլին և ջան Մարկո Բերտին Արծաթ նվաճել են նետաձգության խառը մրցումներում[31]։

2022 թվականի մարտի 7-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ, Կրեմլը Թվիթթերում հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ոչ բարեկամական է համարել Ռուսաստանի նկատմամբ։ Միջազգային դատապարտմանը և պատժամիջոցներին միանալու համար, ակտ, որը համարվում է Ռուսաստանի հետ նախկին բարեկամական կապերի լիակատար խզում (գագաթնակետը Սերգեյ Լավրովի այցն էր)։ Սան Մարինոն ընդգրկվել է ցուցակում այլ երկրների հետ միասին, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները[32]:

2022 թվականի ապրիլի 1-ին 58-ամյա Պաոլո Ռոնդելին ընտրվել է երկու ռեգենտ կապիտաններից՝ պետությունների ղեկավարներից մեկը։ Ավելի վաղ նա ԱՄՆ-ում դեսպան էր։ Պետության առաջին ղեկավարն է աշխարհում, որը բացահայտ համասեռական է[33]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «San Marino Historical Origins and Legends». Sanmarinosite.com. Վերցված է 2014-05-24-ին.
  2. 2,0 2,1 Radovan Radovinovič, The Croatian Adriatic Tourist Guide, pg. 127, Zagreb (1999), 953-178-097-8
  3. Miller, William (July 1901). «The Republic of San Marino». The American Historical Review. 6 (4): 633–649. doi:10.2307/1834173. JSTOR 1834173.
  4. "San Marino," U.S. Department of State, 10/05, 2009–2017.state.gov/outofdate/bgn/sanmarino/55324.htm
  5. «Chiesanuova». SanMarinoSite. 17 November 2014.
  6. Arnold, M. Cameron. «San Marino». Countries and their Cultures.
  7. Miller, William (1901). «The Republic of San Marino». The American Historical Review. 6 (4): 633–649. doi:10.2307/1834173. JSTOR 1834173.
  8. Nevio and Annio Maria Matteimi The Republic of San Marino: Historical and Artistic Guide to the City and the Castles, 2011, p. 20.
  9. Nevio and Annio Maria Matteimi The Republic of San Marino: Historical and Artistic Guide to the City and the Castles, 2011, p. 21.
  10. Jorri C. Duursma (1996). Fragmentation and the International Relations of Micro-states: Self-determination and Statehood. Cambridge University Press. էջ 211. ISBN 9780521563604.
  11. Scott Witmer (2012). Political Systems. Heinemann-Raintree Classroom. էջ 21. ISBN 9781432965563.
  12. J. N. Larned, ed. (1894). History for Ready Reference. էջեր 2799–2800.
  13. Կաղապար:Catholic
  14. Nevio and Annio Maria Matteimi The Republic of San Marino: Historical and Artistic Guide to the City and the Castles, 2011, p. 23.
  15. Alain Queruel, Les francs-maçons de l'Expédition d'Egypte, Editions du Cosmogone, 2012.
  16. Nevio and Annio Maria Matteimi The Republic of San Marino: Historical and Artistic Guide to the City and the Castles, 2011, p. 27.
  17. «From XVI to XIX century, Napoleon in San Marino». sanmarinosite.com. 25 November 2014. Արխիվացված է օրիգինալից 18 May 2009-ին. Վերցված է 11 May 2009-ին.
  18. «A Garibaldi Letter». The Daily Herald. Adelaide, Australia. 30 December 1914. էջ 8 – via National Library of Australia.
  19. 19,0 19,1 Doyle, Don H. (28 March 2011). «From San Marino, With Love». The New York Times. Վերցված է 2011-03-28-ին.
  20. Wallace, Amy; Wallechinsky, David; Wallace, Irving (1983). The People's almanac presents the book of lists #3. New York: Morrow. ISBN 0688016472.
  21. «San Marino | Geography, History, Capital, & Language». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021-07-02-ին.
  22. «Early 1900s, the Arengo of 1906, San Marino emigration». Sanmarinosite.com. 1906-03-25. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014-05-24-ին.
  23. «San Marino, 25. März 1906». Database and Search Engine for Direct Democracy. 25 March 1906. Վերցված է 5 March 2020-ին.
  24. «San Marino e la Prima Guerra Mondiale». Educazione.sm. Արխիվացված է օրիգինալից 27 March 2009-ին.
  25. «Tiny San Marino at war with Austria, The New York Times, 4 June 1915». The New York Times. 4 June 1915.
  26. «Guerre Mondiali e Fascismo nella storia di San Marino». Sanmarinosite.com. Արխիվացված է օրիգինալից 2014-04-10-ին. Վերցված է 2014-05-24-ին.
  27. «Il terremoto di Romagna e delle Marche» [The earthquake of Romagna and the Marche] (PDF). Il Resto del Carlino (իտալերեն). Bologna. 19 August 1916. էջ 2. Վերցված է 11 January 2024-ին.
  28. «I principali edifizi lesionati» [The main buildings damaged]. Il Resto del Carlino (իտալերեն). 19 May 1916. Վերցված է 16 January 2024-ին.
  29. "San Marino, the micronation within Italy, stokes envy with speedy Russian-supplied vaccine campaign", Washington Post, 2 April 2021
  30. "Shut Out on Vaccines, Tiny San Marino Turns to Old Friend: Russia", New York Times, 2 April 2021
  31. «Olympics-Shooting-Tears of joy as San Marino becomes smallest Olympic medal-winning nation». sports.yahoo.com (ամերիկյան անգլերեն). 29 July 2021. Վերցված է 31 July 2021-ին.
  32. van Brugen, Isabel (7 March 2022). «Russia Releases Lengthy List Of 'Unfriendly' Countries». Newsweek.com. Վերցված է 14 March 2022-ին.
  33. Lyman, Eric J (4 April 2022). «San Marino appoints world's first openly gay head of state». The Guardian. Վերցված է 20 April 2022-ին.

Լրացուցիչ գրականություն

խմբագրել