Սուրբ Մարին (իտալ.՝ San Marino diacono) քրիստոնյա սուրբ, ով համարվում է գոյություն ունեցող ամենահին հանրապետության՝ Սան Մարինոյի (301) հիմնադիրը։ Ավանդությունը համարում է, որ նա վարձու աղյուսագործ էր, ով եկել էր Ռաբ կղզուց Ադրիատիկ ծովի (ժամանակակից Խորվաթիա) մյուս կողմից՝ փախչելով իր քրիստոնեական համոզմունքների պատճառով հալածանքներից։ Սարկավագ է ձեռնադրվել Հռոմի սուրբ Գաուդենսիոս եպիսկոպոսի կողմից։ Ավելի ուշ նրան մի խելագար կին մեղադրել է իրեն լքած ամուսինը լինելու մեջ։ Հետո Մարին դարձավ ճգնավոր և սկսեց ապրել Մոնտե Տիտանո լեռան մոտ։

Սուրբ Մարին
Ծնունդ275
ԾննդավայրLopar, Պրիմորսկո Գորանսկա, Խորվաթիա կամ Dalmatia, Հին Հռոմ
Վախճանսեպտեմբերի 3, 366
Վախճան վայրՄոնտե Տիտանո, Borgo Maggiore, Սան Մարինո
Եկեղեցիքրիստոնեություն
Սրբացված կարգսուրբ և կաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՍեպտեմբերի 3
Աշխատանքքարագործ
Պաշտոնսարկավագ
ԵրկիրՀին Հռոմ

Նրա հիշատակի օրը սեպտեմբերի 3-ն է, այս օրը համարվում է նաև Սան Մարինոյի հիմնադրման օրը և նշվում է որպես ազգային տոն։ Ըստ լեգենդի՝ նա մահացել է 366 թվականի ձմռանը, և նրա վերջին խոսքերն են՝ «Relinquo vos liberos ab utroque homine» («Ես ձեզ ազատում եմ այս երկու մարդկանցից»)[1]։ Սանմարինացիները վկայակոչել են այս ավանդությունը՝ հիմնավորելու իրենց անկախությունը ինչպես Հռոմի պապից, այնպես էլ Սրբազան Հռոմեական կայսրությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эта несколько загадочная фраза, скорее всего, относится к двум «мужчинам», от зависимости которых санмаринцы решили себя освободить, став «отшельником на горе Титано»: соответственно от императора и папы. Это легендарное провозглашение свободы (в первую очередь финансовый франшизы) как от государства, так и от Церкви, всегда служило вдохновением маленькой независимой республике. (источник: «The Republic of San Marino», William Miller, The American Historical Review, Vol. 6, No. 4 (Jul., 1901), pp. 633—649)(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել