Սուրբ Ագաթա
Սուրբ Ագաթա [3] (սեպտեմբերի 8, 235, San Giovanni Galermo, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա - փետրվարի 5, 261[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), 3-րդ դարի քրիստոնյա նահատակ, վաղ քրիստոնեական շրջանի առավել հայտնի և պաշտամունքային սրբերից մեկը: Նահատակվել է Կատանիայում՝ Սիցիլիայում, Դեցիոս կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքների շրջանում:
Սուրբ Ագաթա | |
---|---|
![]() | |
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | սեպտեմբերի 8, 235 |
Ծննդավայր | San Giovanni Galermo, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Վախճան | փետրվարի 5, 261[1] (25 տարեկան) |
Վախճան վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Վախճան պատճառ | կտտանք |
Թաղման վայր | Catania Cathedral |
Եկեղեցի | ուղղափառություն և քրիստոնեություն |
Սրբացված կարգ | hieromartyr? |
Հիշատակության օր | Փետրվարի 5[2] |
Աշխատանք | virgin և martyr |
Երկիր | Հին Հռոմ |
Պատմական տեղեկություն և ավանդությունԽմբագրել
Ագաթայի անունը հիշատակվում է հռոմեական մեսսայի և ամբրոսյան ծիսակատարությունների կանոնում[4], ինչը վկայում է սրբի պաշտամունքի վաղեմության մասին: Սուրբ Ագաթայի անունը հիշատակվում է Հիերոնիմոսի մարտիրոսագրության մեջ (լատ.՝ Martyrologium Hieronymianum, V դարակես): Սուրբ Ագաթային ձոնվել է հինավուրց հիմն, որը վերագրվել է Դամասիոս պապին: Վկայություններ կան այն մասին, որ Պապ Սիմմախը ի պատիվ սուրբ Ագաթայի վանք է կառուցել Հռոմի մոտակայքում, այդ մասին հիշատակվում է Պապ Գրիգոր Մեծի նամակներում:
VI դարում ստեղծվել է սուրբ Ագաթայի վարքը, որը, սակայն, չի պահպանվել: Այդ վարքը հիմք է ծառայել ավելի ուշ ստեղծված երեք այլ վարքերի համար, որոնք սյուժետային հենքում ընդհանրություններ ունեն, սակայն տարբերվում են մանրամասներով:
Վարքագրություններին համաձայն, Ագաթան ծնվել է սիցիլիական հարուստ ընտանիքում: Նա մերժել է քաղաքի ոստիկանապետի ոտնձգությունները, ինչից հետո նա աղջկան ենթարկել է հետապնդումների՝ կիրառելով Դեցիոս կայսեր հակաքրիստոնեական օրենքները: Նախ Ագաթային ուղարկել են հասարակաց տուն, հետո բանտ են նետել, որտեղ կտրել են նրա կրծքերը: Տանջելուց հետո սուրբ Ագաթային այրել են խարույկի վրա:
ՊաշտամունքԽմբագրել
Համարվում է Մալթայի, Կատանիայի և Սիցիլիայի հովանավոր սուրբը[5]: Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում փետրվարի 5-ին նշվում է Ագաթայի անվան հիշատակի օրը: Կաթոլիկ եկեղեցիներում այդ օրը օրհնում են հացը, աղը և ջուրը, որոնք, ըստ հավատալիքի, տունը պահպանում են հրդեհից: Բացի այդ, հավատում են, որ այդ օրն օրհնված հացն օժտված է էկզորսիզմով (մարդու միջից դևերին հեռացնելը):
Կատանիայի Մայր տաճարն օծվել է ի պատիվ սուրբ Ագաթայի:
Մալթայում և Մդինայի մերձակայքում՝ Ռաբաթում գտնվող կատակոմբները կոչվում են սուրբ Ագաթայի անունով, քանի որ, ըստ տեղական ավանդույթի, երբ հետապնդել են սուրբ Ագաթային, նա երկար ժամանակ թաքնվել է Մալթայում:
Արմավենու ճյուղը և բոցավառվող ջահը համարվում են սուրբ Ագաթայի պատկերագիտական խորհրդանիշները: Սուրբ Ագաթայի կերպարը հաճախ հանդիպում է Վերածննդի և Բարոկկոյի շրջանին պատկանող արվեստի գործերում:
Սուրբ Ագաթայի շքանշանը Սան Մարինոյի պետական պարգևն է:
ԳրականությունԽմբագրել
- Католическая энциклопедия(անգլ.)
- Католическая энциклопедия. Издательство францисканцев. — М., 2002.
- Житие св. Агафии в изложении свт. Димитрия Ростовского Archived 2014-11-09 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Agatha_of_Sicily
- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: 1969. — P. 24.
- ↑ Latinized form of Greek Ἀγαθή (Agathe), derived from Greek ἀγαθός, agathos, "good" (Behind the Name: the etymology and history of first names); Jacobus de Voragine, taking etymology in the Classical tradition, as a text for a creative excursus, made of Agatha one symbolic origin in ἅγιος agios, "sacred" and Θεός Theos, "God", and another in a-geos", "without Earth", virginally untainted by earthly desires ("Agatha", III.15).
- ↑ Attwater Donald, John, Catherine Rachel (1993)։ The Penguin Dictionary of Saints (3rd ed.)։ New York: Penguin Books։ ISBN 0-14-051312-4
- ↑ D'Arrigo 1985, p. 15; the present rebuilding of the ancient foundation is by Giovanni Battista Vaccarini (1767).