Ցենտներ (գերմ.՝ Zentner, լատին․՝ centum արմատից, նշանակում է «հարյուրյակ»), կրճատ՝ Ց, մետրական համակարգի ծանրության չափ, հավասար է 100 կիլոգրամի։

Թեև «ցենտներ» բառը գերմանական ծագում ունի, Գերմանիայում ցենտներ ասելով հասկանում են 100 մետրական ֆունտ, այսինքն՝ 50 կգ։

Առավել լայն օգտագործում է ունեցել Խորհրդային Միությունում՝ գյուղատնտեսության մեջ՝ որպես բերքի և բերքատվության քանակական բնութագրիչ։

Տես նաև խմբագրել