Չոնջու (կոր.՝ 전주시, 全州市, Չոնջու-սի), Հարավային Կորեայի Չոլլա Պուկտո նահանգի մայրաքաղաք։

Չոնջու
Տեսակcity of South Korea?, մեծ քաղաք, half million city? և big city of South Korea?
Երկիր Հարավային Կորեա
ՎարչատարածքՀյուսիսային Ջոլա
ԲԾՄ50 մետր
Մակերես206,22 կմ²
Առաջին հիշատակում757
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հայտնի է, որ 3-րդ դարում այն տարածքը, որտեղ գտնվում է ժամանակակից Չոնջուն, պատկանել է Մահան ցեղային միությանը։ Հետագայում՝ Երեք նահանգների դարաշրջանում, այստեղ է հիմնվել Վանսանջու ավանը (685 թվական), ավելի ուշ՝ 757 թվականին, այն վերանվանվել է Չոնջու։ 892 թվականին Չոնջուն դարձավ Հուպեկչե պետության մայրաքաղաքը, որը գոյատևեց մինչև 936 թվականը։ Չոսոն դինաստիայի օրոք Չոնջուն դարձել է Չոլադո նահանգի մայրաքաղաքը, իսկ 1896 թվականին՝ Չոլա Պուկտոյի մայրաքաղաքը։ 1949 թվականին Չոնջուն քաղաքի կարգավիճակ ստացավ[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Չոնջուն գտնվում է Նորեոնգսան, Կոդոկսան, Նամգոսան և յոթգագաթանի Վանգսան լեռներով շրջապատված հովտում։ Չոնջուի բնակելի շջանների մեծ մասը գտնվում է ալյուվիալ հողերի վրա։ Չոնջուի կլիման մուսսոնային է, տարեկան միջին ջերմաստիճանը 12,9 °C է, իսկ տարեկան տեղումների միջին քանակը՝ 1296,2 մմ[2]։

Վարչական բաժանում խմբագրել

Չեոնջուն վարչականորեն բաժանված է 2 կու (գու) և 33 տոննա (դոնգ)[3]։

Կառավարական

շրջան

Տարածաշրջան Հանգըլ Մակերես, կմ² Բնակչություն, մարդիկ
Վանասանգու (완산구) Վանասանդոն 완산동 5,52 7 491
Նասանդոն 노송동 2,08 16 975
Պհյոնհուա-իդոն 평화2동 46 071
Պհյոնհուա-իլդոն 평화1동 15 118
Փուննամադոն 풍남동 2,08 8 536
Սամչոն-իդոն 삼천2동 19 938
Սամչոն-իլդո 삼천1동 16 118
Սամչոն-սադոն 삼천3동 25 771
Սոսոդին 서신동 2,39 47 898
Սոսոխակտոն 서서학동 2,96 12 604
Թոնսոհակդոն 동서학동 15,67 9 297
Հոջա-իդոն 효자2동 14 317
Հոջա-իլդոն 효자1동 15 342
Հոջա-սադոն 효자4동 33 875
Հոջա-սամդոն 효자3동 18 727
Չունանդոն 중앙동 1,42 9 708
Չունխավասան-իդոն 중화산2동 14 691
Չունխավադան-իլդոն 중화산1동 19 792
Տոկչինգու(덕진구) Ինհուիդոն 인후2동 1,32 17 478
Ինհուիլդոն 인후1동 1,29 18 128
Ինհու-սամդոն 인후3동 1,67 28 872
Կիմամ-իդոն 금암2동 1,25 14 819
Կիմամ-իլդոն 금암1동 1,25 9 824
Պալկոբդոն 팔복동 7,35 11 645
Սոնչոն-իլդոն 송천1동 34 611
Սոնչոն-իդոն 송천2동 28 314
Տոկչինդոն 덕진동 4,83 18 779
Թոնսադոն 동산동 16,97 17 274
Ուա-իդոն 우아2동 13 767
Ուա-իլդոն 우아1동 13 385
Հոդոնսոն 호성동 7,64 24 352
Չինբուգթոն 진북동 1,17 19 203
Չոչհոնդոն 조촌동 24,27 11 428

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր խմբագրել

  • Չոնջուի հանոկաների գյուղ- քաղաքի կենտրոնում գտնվող ճարտարապետական համալիր, որը վերածվել է բացօթյա թանգարանի։ Գյուղում կան ավելի քան 700 շինություններ՝ կառուցված կորեական ավանդական ոճով։ Համալիրի շենքերը թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններով՝ Չոսոն դինաստիայի դարաշրջանից մինչև ուշ գաղութատիրական շրջան։ Համալիրում պարբերաբար անցկացվում են ֆոլկլորային խմբերի ելույթներ, ցուցահանդեսներ և փառատոններ[4]։
  • Բուդդայական Չինբուքսա (Միացյալ Սիլայի ժամանակաշրջան), Սիլսանսա (Չոսոն դինաստիայի դարաշրջան), Սինամսա (Միացյալ Սիլայի) վանքեր[5]։
  • Կոնֆուցիոսի դպրոցը Չոնջուում, հիմնադրվել է Գորյո դինաստիայի դարաշրջանում (պահպանված շինությունները թվագրվում են Չոսոնի ժամանակաշրջանի հետ)[6]։

Քույր քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История Чонджу. Արխիվացված 2010-06-02 Wayback Machine(անգլ.)
  2. География Чонджу. Արխիվացված 2009-04-23 Wayback Machine(անգլ.)
  3. «Административное деление Чонджу» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  4. Деревня ханоков. Արխիվացված 2010-01-27 Wayback Machine(անգլ.)
  5. Исторические достопримечательности Чонджу. Արխիվացված 2010-01-27 Wayback Machine(անգլ.)
  6. Конфуцианская школа в Чонджу.(չաշխատող հղում)(անգլ.)
  7. https://www4.city.kanazawa.lg.jp/material/files/group/6/English2022.pdf

Արտաքին հղումներ խմբագրել