Ամերիկա-մեքսիկական պատերազմ, պատերազմ ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև, ԱՄՆ-ում հայտնի է Մեքսիկական պատերազմ անվանումով, իսկ Մեքսիկայում որպես ԱՄՆ-ի ագրեսիա Մեքսիկայի դեմ։ Պատերազմը տեղի է ունեցել տարածքային վեճի պատճառով. այն առաջացել էր Տեխաս նահանգի պատճառով, որը 1845 թվականին անջատվել էր Մեքսիկայից և իրեն հռչակել որպես անկախ պետություն։
Սկզբնական շրջանում Մեքսիկան հրաժարվում էր ճանաչել Տեխասի անկախությունը, սակայն հետագայում, երբ ԱՄՆ-ի զորքերը մտան Տեխաս և Տեխասի անջատումը Մեքսիկայից դարձավ անհերքելի փաստ, Մեքսիկան համաձայնեց ճանաչել Տեխասի նահանգը, բայց ոչ թե որպես ԱՄՆ-ի մի մաս, այլ անկախ պետություն, որն էլ դարձավ պատերազմի պատճառ, իսկ առիթը եղավ այն, որ ԱՄՆ-ն համարում էր, թե Նուեսես և Ռիո-Գրանդե գետերի միջև ընկած տարածքը Տեխասի հետ միասին անկախացել է և միացել իրեն, իսկ Մեքսիկան պնդում էր, թե երբևէ այդ տարածքը Տեխասի մեջ չի մտել։
Պատերազմը տևեց երկու տարի և ավարտվեց ԱՄՆ-ի լիակատար հաղթանակով, պայմանագիրը կնքվեց 1848 թվականի փետրվարի 2-ին Գուդալուպե-Իդալգոյում, որով ԱՄՆ-ին անցավ Տեխասը, Կալիֆորնիան, Նեվադան, Յուտան և Վաիոմինգայի և Նյու Մեխիկոյի մի մասը, փոխարենը ԱՄՆ-ն Մեքսիկային վճարեց 18 միլիոն դոլլար, որը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 627 միլիոն դոլլար։
Polk։ The Diary of a President, 1845 - 1849, Covering the Mexican War, the Acquisition of Oregon, and the Conquest of California and the Southwest. edited by Allan Nevins (1929)
Bauer K. Jack. The Mexican War, 1846 - 1848. Macmillan, 1974.
Crawford, Mark; Heidler, Jeanne T.; Heidler, David Stephen, eds. Encyclopedia of the Mexican-American War (1999) (ISBN 1-57607-059-X)
De Voto, Bernard, Year of Decision 1846 (1942)
Mayers, David; Fernández Bravo, Sergio A., «La guerra con México y los disidentes estadounidenses, 1846—1848» [The War with Mexico and US Dissenters, 1846-48]. Secuencia [Mexico] 2004 (59)։ 32-70. Issn: 0186-0348
Meed, Douglas. The Mexican War, 1846 - 1848 (2003). A short survey.
Rodríguez Díaz, María Del Rosario. «Mexico’s Vision of Manifest Destiny During the 1847 War» Journal of Popular Culture 2001 35(2)։ 41-50. Issn: 0022-3840
Smith, Justin Harvey. The War with Mexico. 2 vol (1919). Pulitzer Prize winner.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 282)։