Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեոն (այլ կիրառումներ)

Լեոն դե լոս Ալդամա կամ պարզապես Լեոն, քաղաք Մեքսիկայի Գուանախուատո նահանգում։ Մեքսիկայի քաղաքներից այն աչքի է ընկնում նորաձև կոշիկների, գոտիների, բաճկոնների և այլ կաշվե իրերի արտադրությամբ։ Դրանք վաճառվում են ինչպես Մեքսիկայի, այնպես էլ միջազգային շուկաներում։

Քաղաք
Լեոն դե լոս Ալդամա
իսպ.՝ León de los Aldama
Դրոշ Զինանշան
Bandera de León, Guanajuato.png Escudo leon2.jpg

León montage.jpg
Կոորդինատներ: 21°7′11″ հս․ լ. 101°40′50″ ամ. ե. / 21.11972° հս․. լ. 101.68056° ավ. ե. / 21.11972; 101.68056
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՇտատԳուանահուատո
ՄայորԲարբարա Բոտելլա Սանտիբատեզ
Հիմնադրված է1576, հունվարի 20 թ.
Մակերես1,219.67 կմ²
ԲԾՄ1815±1 մետր
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն1․436․733 մարդ (2010)
Հեռախոսային կոդ477
Փոստային ինդեքսներ37000
Պաշտոնական կայքleon.gob.mx
##Լեոն (Մեքսիկա) (Մեքսիկա)
Red pog.png

Ըստ 2015 թվականի մարդահամարի տվյալների, Լեոն համայնքի բնակչության թվաքանակը եղել է 1,578,626, և այդ ցուցանիշով այն զբաղեցրել է չորրորդ տեղը Մեքսիկայում[1]: Չնայած Լեոնը հեռու է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից, սակայն գրեթե ոչնչով չի զիջում նրան։ Այստեղ կան սոցիալական, առևտրային և կառավարման ծառայություններ։

Լեոնը մեկն է Մեքսիկայի կարևորագույն հյուրանոցային քաղաքներից։ Քաղաքում կան մի շարք բարձրաճաշակ հյուրանոցներ, որոնք էլ ավելի գրավիչ են դարձնում քաղաքը զբոսաշրջության համար։ Այս քաղաքում կան բոլոր հնարավորությունները ազատ ժամանցի, արվեստով զբաղվելու և հանգստի համար[2]։ Նա նաև մեկն է Մեքսիկայի՝ բնապահպանական տեսակետից բարեկամական միջավայր ապահովող քաղաքներից։ Այստեղ կան մեծ թվով հեծանվուղիներ ու հեծանվորդներ[3], լուրջ ուշադրություն է դարձվում օգտագործված ջրերի մաքրման ու վերստին օգտագործման, ինչպես նաև կենսագազի լայնորեն կիրառման աշխատանքներին[4]։

Քույր քաղաքներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել