Ջալալաբադ (փուշթու/դարի լեզվով՝ جلال‌آباد), Աֆղանստանի թվով 5-րդ մեծ քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 356274 մարդ[1], երկրի արևելյան մասում գտնվող Նանգարհար գավառի կենտրոնն է և մայրաքաղաք Քաբուլից հեռու է 130 կմ.: Ջալալաբադը գտնվում է Քաբուլ և Քունար գետերի միախառնման վայրում. Հինդուկուշի լեռների հարավային հրվանդանի վրա[2]։ Արևմուտքում Քաբուլի հետ կապված է մայրուղիներով, իսկ արևելքում՝ Փեշավար (Պակիստան) քաղաքի հետ՝ ներառյալ Խայբերի լեռնանցքը։

Բնակավայր
Jalalabad in January 2011.jpg
ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
Մակերես122 կմ²
ԲԾՄ533 մետր
Բնակչություն263 312 մարդ (հունվարի 1, 2020)
##Ջալալաբադ (Աֆղանստան)
Red pog.png

Ջալալաբադը սոցիալական և առևտրային գործունեությամբ զբաղվելու առաջատար կենտրոններից է մոտիկության շնորհիվ։ Արդյունաբերության գերակշիռ ճյուղերն են թղթարտադրությունը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքը՝ նարինջը, լիմոնը, բրինձը, շաքարեղեգը՝ շնորհիվ տաք կլիմայի[3]։ Այստեղ է գտնվում Աֆղանստանի կրթական երկորդ ամենամեծ ինստիտուտը՝ Նանգարհարի համալսարանը։ Հարյուրամյակներ շարունակ քաղաքը հայտնի է եղել շնորհիվ աֆղան թագավորների[4], ինչպես նաև աֆղանական պոեզիայում դրա մշակութային նշանակության[5]։

ՊատմությունԽմբագրել

 
Ամիրի այգիները, 19-րդ դարի նկար

Ֆասյանն այցելել ու երկրպագել է Բուդդիստական սրբավայրերը որպես Բուդդայի շողք Նանգարհարայում (ժամանակակից Ջալալաբադում)[6]. Ք.հ. 630 թվականին Սուան Զանը՝ չինացի բուդդիստ հայտնի վանականը, այցելել է Ջալալաբադ և մոտակա այլ վայրեր, որը նա նախընտրում էր Ադինափուրից։ Քաղաքը Գանդհարայի հունա-բուդդիստական մշակույթի խոշոր կենտրոն էր անցյալում՝ մինչև Գազնավիների կողմից դրա գրավումը 11-րդ դարում։ Համենայն դեպս, ոչ բոլորը կրոնափոխվեցին իսլամի այդ ժամանակահատվածում։ Հուդուդ ալ Ալամում, որը գրվել է Ք.հ. 982 թվականին, հղում կա Ջալալաբադի մոտ գտնվող մի գյուղի, ուր տեղի թագավորն ուներ շատ հինդու, մուսուլման և աֆղան կանայք[7]։

 
Ջալալաբադ, տեսարան վերևից, 2012 թ.

Շրջանը դարձավ Ղազնավիդի կայսրության մաս 10-րդ դարում։ Սաբուքթիգինը տարածքը բռնակցեց՝ Նիլում գետի արևմուտքում՝ Քաշմիրում։ «Աֆղաններն ու Խիջիները, ովքեր բնակվում էին սարերի մեջ, հավատարմության երդում էին տվել Սաբուքթիգին, նրանցից շատերը զինվորագրվել էին նրա բանակում, որը նա հաղթանակով վերադարձրեց Ղազնիին»[8]։ Ղարիդները հաջորդեցին Ղազնավիդներին և ընդարձակեցին իսլամական կայսրությունը մինչև Հինդուստան։

Ըստ ոմանց՝ Ջալալաբադը նախկինում անվանում էին Ադինափուր։ Ջալալաբադ անվանել են ի պատիվ մոնղոլ կառավարիչ Ջալալ-ադդինի՝ 16-րդ դարավերջի վերջին տասնամյակում, ով Բաբուրի թոռն էր։ Այժմյան քաղաքը ճանաչողություն ձեռք բերեց Բաբուրի իշխանության օրոք, ով Մոնղոլական կայսրության հիմնադիրն է։ Բաբուրն այս վայրն ընտրել է քաղաք կառուցելու համար, որը կառուցեց իր թոռ Ջալալ-ադդին Մոհամադ Աքբարը՝ 1560 թվականին։

Այն Մոնղոլական կայսրության մաս մնաց մինչև 1738 թվականը, երբ Նադր շահն ու իր Աֆշարիդի ուժերը սկսեցին հաղթել մոնղոլներին։ Նադր շահի ուժերին օժանդակում էր երիտասարդ Ահմադ շահ Դուրանին՝ իր 4000-անոց աֆղանական ուժեղ բանակով հարավային Աֆղանստանում։ 1747 թվականին նա հիմնադրեց Դուրանիի կայսրությունը (Աֆղանական կայսրությունը) տարածքի վերանվաճումից հետո։ Աֆղանական բանակը երկար ժամանակ օգտագործում էր բանակը Հնդկական ենթամայրցամաք իր ռազմական արշավների ընթացքում։

Բրիտանա-հնդկական ուժերը ներխուժեցին Ջալալաբադ 1838 թվականին Անգլո-աֆղանական առաջին պատերազմի ընթացքում։ 1842 թվականին Ջալալաբադի ճակատամարտում Աքբար Խանը պաշարեց բրիտական զորքերին դեպի Ջալալաբադ նրանց ճանապարհին։ 1878 թվականին Անգլո-աֆղանական երկրորդ պատերազմի ընթացքում Բրիտանիան կրկին ներխուժեց ու ճամբարներ դրեց Ջալալաբադում, բայց ետ քաշվեց երկու տարի անց[9]։

1978 թվականից մինչև վաղ 90-ականները քաղաքն ունեցել է ռազմավարական նշանակություն ԽՍՀՄ կողմից օժանդակություն ստացող Աֆղանստանի ժողովրդական հանրապետության համար։ 1989 թ. մարտին մուջահեդների ապստամբական երկու խմբավորում, որոնց օժանդակում էին Պակիստանն ու ԱՄՆ-ը, հարձակվեցին քաղաքի վրա Ջալալաբադի ճակատամարտի ընթացքում։ Երկու ամիս անց կառավարական ուժերը կարողացական նրանց ետ մղել։ Քաղաքը մարդկային ու նյութական մեծ վնասներ կրեց[10]։

Ջալալաբադի տնտեսությունն աստիճանաբար զարգացել է վերջին տասնամյակում։ Քաղաքաբնակների մեծամասնությունը միացավ Աֆղանական ազգային անվտանգության ուժերին։ Շինարարության աճ է գրանցվում քաղաքում։ Ջալալաբադի օդանավակայանը երկար ժամանակ ծառայել է որպես ՆԱՏՕ-ի ուժերի ռազմաբազա։ 2011 թվականին Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը հայտարարեց, որ նպատակ ունի հյուպատոսություն հիմնել Ջալալաբադում[11]։

Ինքնասպան ահաբեկիչները շատ ահաբեկչություններ են իրականացրել այստեղ՝ ներառյալ 2013 թ. օգոստոսի, 2015 թ. ապրիլի, 2018 թ. հունվարի, հուլիսի, սեպտեմբերի, 2019 թ. հոկտեմբերի ու 2020 թ. օգոստոսի ահաբեկչությունները։ Դրանց համար պատասխանատվությունը ստանձնել են Թալիբանները, Հաքանի ցանցը, Ալ-Քաիդան ու Իսլամական պետությունը։ ԱՄՆ-ը խոստացել է հիմքից վերացնել այս խմբերին՝ մինչև Աֆղանստանից իր ռազմաբազայի դուրս բերումը։

ԺողովրդագրությունԽմբագրել

Քաղաքի բնակչությունը 2015 թ. տվյալներով 356,274 մարդ է[12]։ Այն ունի վեց թաղամաս և ընդհանուր 12,796 հեկտար տարածք։ Բնակարանների ընդհանուր թիվը 393586 է[13]։

Գրեթե բոլոր բնակիչները մուսուլման են՝ սուննի իսլամի հետևորդ։ Նաև կենտրոն է գործում սիկխերի համար, չնայած որ համայնքի թիվը նվազել է պատերազմի սկսելուց ի վեր[14][15]։ Նմանապես քաղաքն ունի նաև հինդու փոքրամասնություն[15]։

ԿլիմաԽմբագրել

 
Տեսարան Սպիտակ լեռնաշղթայից, Ջալալաբադ

Ջալալաբադի կլիման տաք անապատային է և Աֆղանստանի ամենատոթ շրջաններից մեկն է[16]։ Քաղաքի կլիման նման է ԱՄՆ-ի Արիզոնայի կլիմային։ Տեղումների տարեկան քանակը կազմում է մինչև 203 մմ.: Ցրտեր գրեթե չկան, իսկ ամռան ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել առավելագույնը 49 °C-ի։

 
Ջալալաբադ, տեսարան Քաբուլ գետի հյուսիսային ափից

Քաղաքի հյուսիսային ու հարավ-արևմտյան մասերը, որոնք համեմատաբար ցածր են, քամոտ են ամռան ամիսներին։ Քաղաքն ունի ամենաբարձր հարաբերական խոնավությունն ամռանը՝ ի համեմատ աֆղանական այլ քաղաքների։ Համենայն դեպս, ձմռան չափավոր ջերմաստիճանը թույլ է տվել պատմության ընթացքում շատ ժողովուրդների բնակություն հաստատել այստեղ[17][18]։ Ջալալաբադը Փեշավարի հետ մեկտեղ հաճախ անվանում են նախորդ դարերի աֆղան տիրակալների «ձմեռային մայրաքաղաք», մինչդեռ հարուստները կարող էին իրենց շքեղ ամառանոցները տեղափոխել Ջալալաբադ՝ խուսափելով Քաբուլի սառը ջերմաստիճանից։

Բուսական աշխարհԽմբագրել

Ջալալաբադում շատ մրգեր են աճում, ցիտրուսային տեսակներից աճում են նարինջ, մանդարին, թուրինջ, լիմոն, լայմ։ Տարեկան նռան բերքը 1800 տոննա է կազմում, խաղողինը՝ 334 տոննա, իսկ թթինը՝ 7750 տոննա։ Միրգը վաճառում են կամ տեղի շուկայում կամ էլ տեղափոխում են Քաբուլի շուկաներ, որտեղից այն արտահանում են։ Բերքի տեղական տեսակից է եղեգնաշաքարը, որն իր կշռի 15 տոկոսի չափով շաքար է պարունակում։

ՓոխադրումԽմբագրել

 
Ջալալաբադի օդուժի Մի-17 ուղղաթիռը՝ Ջալալաբադի օդանավակայանում վայրէջք կատարելիս, 2011 թ. հոկտեմբեր

Ջալալաբադի օդանավակայանը կառուցել են երկակի՝ քաղաքացիական ու ռազմական օգտագործման համար։ Այն սպասարկում է հարևան Նանգարհարի գավառի բնակչությանը ներքին թռիչքների համար։ Օդանավակայանը ներկայումս օգտագործում են ՆԱՏՕ-ի ուժերը, ներառյալ Աֆղանական օդուժը, այստեղ են տեղակայված նաև Անվտանգության աջակցության միջազգային ուժերը։ Օդանավակայանը Պակիստանի վրա ԱԹՍ-ներով հարձակումներ ձեռնարկելու մշտադիտարկման վայր է նաև։

Առաջարկներ կան Աֆղանստանի երկաթգծի ցանցի հիմնադրման համար, որը կկապեր Ջալալաբադը Պակիստանի երկաթուղիների հետ, որն իր հերթին թույլ կտար ապրանքների վաճառքի, մարդկանց ու առևտրի կոմունիկացիաների թվի աճ երկու երկրների միջև[19]։

Աֆղանստանի ու Պակիստանի միջև առևտուրն անցնում է այս քաղաքի միջով։ Ջալալաբադի ու Քաբուլի միջև մայրուղին վերաբացվեց 2006 թվականին։ Պատահարների մեծ թվի պատճառով մայրուղին աշխարհում ամենավտանգավորներից է համարվում։

ՍպորտԽմբագրել

 
Շերզայի կրիկետի մարզադաշտը՝ կառուցման ընթացքում, 2011 թ.

Գավառը ներկայացված է կրիկետի ներպատական մրացաշարերում Նանգարհարի գավառի կրիկետի թիմով։ Վերջինս ներկայացնում է Աֆղանստանը կրիկետի միջազգային մրջացաշարերում։ Ղազի Ամանուլայի կրիկետի միջազգային մարզադաշտն առաջինն է Աֆղանստանում։ Այն Ղազի Ամանուլա քաղաքում է, որը Ջալալաբադի հարավարևելյան ժամանակակից արվարձանում է։ Մարզադաշտի տարողունակությունը կազմում է 14000 հանդիսական։

Քաղաքն ունի երեք մարզադաշտ՝

  • Ղազի Ամանուլայի կրիկետի միջազգային մարզադաշտը,
  • Շերզայի կրիկետի մարզադաշտը,
  • Ֆուտբոլի ազգային մարզադաշտը։

Ջալալաբադի քույր քաղաքներից է Սան Դիեգոն։

ՀղումներԽմբագրել

  1. «The State of Afghan Cities report2015»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-31-ին 
  2. https://www.dailystar.com.lb/Culture/Books/2013/Nov-27/238998-afghan-poets-dream-of-peace-in-pashtun-jalalabad.ashx
  3. «CLIMATE OF AFGHANISTAN – Afghanistan photos» (en-GB)։ Վերցված է 2021-01-15 
  4. «Jalalabad» (անգլերեն)։ 2020-12-13 
  5. «Afghan poets dream of peace in Pashtun Jalalabad | Arts & Ent, Culture | THE DAILY STAR»։ www.dailystar.com.lb։ Վերցված է 2021-01-15 
  6. «Book sources» (անգլերեն) 
  7. «Book sources» (անգլերեն) 
  8. web.archive.org https://web.archive.org/web/20130514092123/http://persian.packhum.org/persian/pf?file=06901021&ct=13։ Վերցված է 2021-01-15 
  9. «Jalālābād | Afghanistan»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2021-01-17 
  10. «3AFGHAN»։ www.hrw.org։ Վերցված է 2021-01-17 
  11. https://web.archive.org/web/20200207012122/https://www.pajhwok.com/en/2011/02/24/us-open-consulates-more-provinces։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-07-ին 
  12. «State of Afghan Cities report 2015 (Volume-I English)»։ web.archive.org։ 2015-10-31։ Վերցված է 2021-01-17 
  13. «State of Afghan Cities report 2015 (Volume-II) by UN-HABITAT»։ web.archive.org։ 2015-10-31։ Վերցված է 2021-01-17 
  14. «'When Are You Going Back?' Afghanistan's Sikhs, Strangers In Their Own Land»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ Վերցված է 2021-01-17 
  15. 15,0 15,1 https://www.nytimes.com/2001/05/23/world/taliban-propose-an-identity-label-for-the-protection-of-hindus.html 
  16. «Afghanistan | History, Map, Flag, Capital, Population, & Languages»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2021-01-17 
  17. Wright Colin։ «Jellalabad, the bastion where General Elphinstone and others were buried during the seige [sic] 1841-42.»։ www.bl.uk։ Վերցված է 2021-01-17 
  18. Latifi Ali M.։ «Afghanistan halts independence festivities after wedding massacre»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2021-01-17 
  19. https://pajhwok.com/en/2013/01/03/work-jalalabad-railways-station-launched