Սիուդադ Խուարես
Սիուդադ Խուարես (իսպ.՝ Ciudad Juarez), իսպաներենից թագմանաբար՝ Խուարեսի քաղաք։ Անվանվել է Մեքսիկայի նախագահ Բենիտո Պաբլո Խուարես Գարսիայի պատվին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1659 թ. | ||
Մակերես | 321,19 կմ² | ||
ԲԾՄ | 1137 մետր | ||
Բնակչություն | 1 321 004 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 656 | ||
Փոստային դասիչ | 32000 | ||
Պաշտոնական կայք | juarez.gob.mx(իսպ.) | ||
| |||
Աշխարհագրություն խմբագրել
Սիուդադ Խուարեսը քաղաք է Մեքսիկայի Չիուաուա նահանգում։ Գտնվում է երկրի հյուսիսային մասում, Չիուաուա անապատում, Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանագլխին, Ռիո Գրանդե գետի աջ ափին։
Պատմություն խմբագրել
Հավանաբար տարածքը բնակեցվել է սկսած XVI դարի սկզբներից։ 1598 թվականին իսպանացիները Խուան դե Օնյատեի գլխավորությամբ սկսեցին այս վայրերի գաղութացումը։ 1659 թվականի դեկտեմբերի 8-ին վանական հայր Գարսիա դե Սան Ֆրանցիսկոն Ռիո Գրանդեի ափերին հիմնեց բնակավայր Միսիոն դե Նուեստրա Սենյորա դե Գուադալուպե դե Մանսոս դել Պասո դել Ռիո Դել Նորտե անվամբ, որը համապատասխանում է այժմյան Սիուդադ Խուարեսին և Տեխասի նահանգի Էլ Պասոյին։ Իսպանիայի կազմում գտնվելու տարիներին, Պասո դել Նորտեն համարվում էր ռազմական հենակետ իսպանացիների համար հետագայում նոր տարածքներ զավթելու համար։ Միայն 1824 թվականի հուլիսի 6-ին քաղաքը մտավ Մեքսիկայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ։ 1846 թվականին ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սկսվեց պատերազմ, որի ժամանակ Մեքսիկան ԱՄՆ-ին վաճառեց մլն. կմ² ավել տարածք, ինչի հետևանքով քաղաքը վերածվեց սահմանային հենակետի։ 1888 թվականին քաղաքը վերանվանվեց Սիուդադ Խուարես։
Տնտեսություն խմբագրել
Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ Զարգացած են առևտուրը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսական արտադրությունը և սպասարկման ոլորտը[1], տուրիզմը։
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների տեղեկատու։ 2016։ էջ 318։ ISBN 978-99941-2-625-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 471)։ |