Ռուսերեն Վիքիպեդիայի գործադուլ

Ռուսերեն Վիքիպեդիայի գործադուլը, Վիքիպեդիայի ռուսալեզու բաժնի աշխատանքի ժամանակավոր դադարեցում 2012 թվականի հուլիսի 10-ին՝ ի նշան Ռուսաստանի Պետական դումայում քննարկված «Երեխաների առողջության և զարգացման համար վնասակար տեղեկատվությունից պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների դեմ բողոքի, ինչպես նաև հասարակական ուշադրություն գրավելու համար № 89417-6 օրինագծին։ Գործադուլի հաջորդ օրը ռուսերեն Վիքիպեդիայի գլխավոր էջում ցուցադրվել է տեղեկատվական պաստառ՝ այս օրինագծի ընդունմանը հակազդելու կոչով։

Նկար, որը գործադուլի ժամանակ ցուցադրվել է օգտատերերին

№ 89417-6 օրինագիծը Պետդումա է ներկայացվել 2012 թվականի հունիսի 7-ին, և արդեն հուլիսի 6-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ[1]՝ չնայած Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի առաջարկին՝ այն քննարկումից հանելու համար[2]։ Երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորները որոշ փոփոխություններ են կատարել[3]։ Հուլիսի 11-ին օրինագիծն ընդունվել է Պետդումայի կողմից երկրորդ և երրորդ ընթերցմամբ միաձայն[4][5][6], իսկ հուլիսի 18-ին հավանության է արժանացել Դաշնության խորհրդի կողմից[7]։ Հուլիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության N139-ФЗ համապատասխան դաշնային օրենքը վերջապես ընդունվել է և ստորագրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ ուժի մեջ մտնելով 2012 թվականի հուլիսի 30-ին «Ռոսիյսկայա Գազետա» թերթում հրապարակման պահից[8][9]։

Գործադուլի որոշումը կայացվել է օրինագծի ենթադրյալ երկրորդ ընթերցման նախօրեին։ Գործադուլի որոշման համար ռուսերեն Վիքիպեդիայում քննարկում է անցկացվել։ Համապատասխան մամլո հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ «այդ փոփոխությունները կարող են հիմք հանդիսանալ համացանցում իրական գրաքննության համար...»[10]։ Ակցիային աջակցել են մի քանի համացանցային ռեսուրսներ, այդ թվում՝ Վիքիպեդիայի երեք այլ լեզվական բաժիններ (իտալերեն, բաշկիրերեն և յակուտերեն[11]), «Ժիվոյ Ժուրնալ» բլոգ-հարթակը, «ՎԿ» սոցիալական ցանցը, «Յանդեքս» որոնողական համակարգը, «Լուրկոմորիե» վիքի կայքը, «2ch.so» իմիջբորդը։ Համերաշխության խոսքեր են հայտնել նաև մի շարք համացանցային ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք մտահոգություն են հայտնել առ այն, որ «օրինագծի իրական քննարկումներ չեն անցկացվել ոչ փորձագիտական հանրությունում, ոչ էլ իշխանության մարմիններում»՝ կոչ անելով օրենսդիրներին հետաձգել օրինագծի ընդունումը և անցկացնել դրա լուրջ լրամշակումը[12][13]։

Նախորդ գործադուլներ խմբագրել

Ռուսերեն Վիքիպեդիայի գործադուլին նախորդել են 2011 թվականի հոկտեմբերի 4-ին իտալերեն Վիքիպեդիայի գործադուլը և 2012 թվականի հունվարի 18-ին անգլերեն Վիքիպեդիայի գործադուլը[12]։ Իտալերեն Վիքիպեդիան գործադուլ է հայտարարել՝ ի նշան երկրի խորհրդարանում քննարկվող DDL intercettazioni օրինագծի դեմ բողոքի[14]։ Օրինագիծը նախատեսում էր համացանցային ռեսուրսներից ցանկացած տեղեկատվության պարտադիր ուղղում կամ հեռացում, որը դիմումատուն հեղինակությանը համար վնասակար է համարում, ընդ որում դրա համար նույնիսկ դատարանի որոշման կամ իրավապահ մարմինների պաշտոնական հանձնարարականի կարիք չի լինի[15]։ Գործադուլի ժամանակ իտալերեն Վիքիպեդիայի ցանկացած էջ անցնելիս վերահղում է կատարվել համապատասխան հայտարարությանը։ Վիքիմեդիա Հիմնադրամը նույն օրը հայտարարել է իտալական բաժնի աջակցության մասին[16]։ Ընդհանուր առմամբ խնդրագիրը դիտվել է ավելի քան 8 միլիոն անգամ[17]։

 
Протест итальянской Википедии
4 октября 2011 года

Անգլերեն Վիքիպեդիան ժամանակավորապես փակվել է 2012 թվականի հունվարի 18-ին՝ միանալով ԱՄՆ Կոնգրեսում քննարկված Stop Online Piracy Act (SOPA) և Protect Intellectual Property Act (PIPA) օրինագծերի հակառակորդների գործողություններին։

Բողոքի ցույցերի հիմնական պատճառը առաջարկված օրենքների ձևակերպումն էր, որոնք խստացնում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս հեղինակային իրավունքի խախտման խափանման միջոցները։ Ցուցարարների կարծիքով, այդ օրենքների որոշ դրույթներ չափազանց կոշտ էին կամ լղոզված, և դրանց կիրառումը գործնականում կարող է լուրջ վնաս հասցնել Համացանցում խոսքի ազատությանը, համացանցի հանրությանը և այն կայքերին, որոնց նյութերը ստեղծվում են այցելուների կողմից։ Ի նշան SOPA-ի և PIPA-ի դեմ բողոքի, որոշ կայքեր, ինչպիսիք են Վիքիպեդիայի անգլերեն բաժինը, «Mojang AB»-ն[18] և «reddit» սոցիալական լրատվական կայքը, 12-ից 24 ժամվա ընթացքում անջատել են իրենց էջերի հասանելիությունը։ Այլ կայքեր, ինչպիսիք են «Գուգլը», «Մոզիլան» և Վիքիպեդիայի մի քանի բաժիններ այլ լեզուներով, իրենց էջերում տեղադրել են պաստառներ, որոնք բողոքում են օրինագծերի դեմ և այցելուներին կոչ են անում հակազդել ԱՄՆ Կոնգրեսի կողմից SOPA-ի և PIPA-ի ընդունմանը[19]։ Օրինագծերին դեմ են արտահայտվել նաև մի շարք խոշորագույն ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ «Թվիթթերը», «Ֆեյսբուքը», «Իբէյը», «Կասպերսկու լաբորատորիան»[20]։ Բողոքի ակցիաների նպատակն իրագործվել է արդեն հաջորդ օրը, քանի որ ԱՄՆ 100 սենատորներից 18-ը, ներառյալ օրինագծի 11 հովանավորները, հայտարարել են, որ իրենք այլևս չեն աջակցում օրինագծին, ինչը Կոնգրեսի կողմից դրա ընդունումը գրեթե անհնար է դարձրել[21]։

 
Վիքիպեդիայի բողոքի ակցիա։ 2012 թվականի հունվարի 18-ին այսպիսի տեսք է ունեցել անգլերեն Վիքիպեդիայի յուրաքաչյուր էջ։

Օրինագիծ № 89417-6 խմբագրել

2012 թվականի հունիսի 7-ին Պետդուման ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային օրենքի նախագիծը ««Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանվելու մասին» դաշնային օրենքում և համացանցում անօրինական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին»[22]։ Այս օրինագիծը առաջարկել է դաշնային օրենքներում մտցնել դրույթներ, որոնք ենթադրում են «Դոմենային անունների միասնական գրանցամատյան...» տեղեկատվական համակարգի ստեղծում, որը թույլ է տալիս սահմանափակել մուտքը անօրինական տեղեկատվություն պարունակող կայքեր[9]։ Մի շարք փորձագետներ մտավախություն են հայտնել, որ այս օրինագիծը օգտագործվելու է համացանցում գրաքննության համար[2][23]։

Իրադարձությունների զարգացում խմբագրել

2012 թվականի հուլիսի 9-ին, ժամը 15:30-ին (UTC) ռուսերեն Վիքիպեդիայի երկու մասնակիցներ նախաձեռնել են «Գործադուլ ընդդեմ գրաքննությանը Ռունետում» հարցումը[12][24]։

 
Ռուսերեն Վիքիպեդիայի գլխավոր էջը 2012 թվականի հուլիսի 10-ին
 
Ռուսերեն Վիքիպեդիայի գլխավոր էջը 2012 թվականի հուլիսի 11-ին
 
Իտալերեն Վիքիպեդիայի գլխավոր էջը 2012 թվականի հուլիսի 11-ին
 
Բաշկիրերեն Վիքիպեդիայի գլխավոր էջը 2012 թվականի հուլիսի 11-ին
 
Յակուտերեն Վիքիպեդիայի գլխավոր էջը 2012 թվականի հուլիսի 11-ին

Կազմակերպիչներն առաջարկել են հուլիսի 10-ի կեսգիշերից մեկ օրով փակել ռուսերեն Վիքիպեդիայի հասանելիությունը[24]։ Ի նշան բողոքի «Ռունետում գրաքննություն մտցնելու դեմ», ենթադրվել է օգտատերերին վերահղել գործադուլի մասին հաղորդագրությանը[24]։ Ամսաթվի ընտրությունը բացատրվել է նրանով, որ հուլիսի 10-ին նախատեսվում էր օրինագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ, չնայած Պետդումայի կայքում այն թվագրվում էր հուլիսի 11-ին[22][24]։ «Գործադուլը» լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել արդեն հարցման կազմակերպման փուլում, ինչը նպաստել է մասնակիցների բարձր ակտիվությանը[24]։ Գրեթե 200 մասնակիցներ կողմ են արտահայտվել առաջարկին, 27-ն առաջարկել են սահմանափակվել մամուլի հաղորդագրությամբ, մոտ 50-ն ընդհանրապես չեն աջակցել նախաձեռնությանը[24]։

Ցայտնոտի իրավիճակում վերջնական որոշումը կայացվել է միայն ժամը 21-ին (UTC), դրանից հետո ևս մոտ մեկ ժամ բաժինն անկայուն աշխատել է, և միայն առավոտյան վերջապես հաստատվել է պաստառի պլանավորված ցուցադրումը՝ հղում կատարելով № 89417-6 օրինագծի էջին[12]։ Գործադուլի մասին տեղեկատվությունը շատ արագ տարածվել է Ռունետում[12]։

2012 թվականի հուլիսի 9-ի ժամը 21:00-ից մինչև հուլիսի 10-ի ժամը 20:00-ը (UTC) ռուսերեն Վիքիպեդիայում շարունակվում էր գործադուլը «Տեղեկատվության մասին» օրենքում փոփոխությունների դեմ[25]։ Ուկրաիներեն Վիքիպեդիայի հաճախելիությունը հուլիսի 10-ին ռեկորդային է դարձել՝ սովորականից 5 անգամ ավելի[26]։

Հուլիսի 10-ի օրվա ընթացքում Վիքիմեդիա Ռուսաստանի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին շահագրգիռ անձանց պարզաբանել է ռուսերեն Վիքիպեդիայի համայնքի և հիմնադրամի դիրքորոշումը։ Մասնավորապես, նա ակցիայի մասին հարցազրույց է տվել «Էխո Մոսկվա» ռադիոկայանի լրագրողներին[27], ինչպես նաև «Սնոբ» ամսագրին[28]։

Ակցիայի ընթացքում ԶԼՄ-ները պարզաբանման համար դիմել են նաև Վիքիպեդիայի մյուս մասնակիցներին։ Օրինակ, LifeNews-ին տված հարցազրույցում Վիքիպեդիայի ադմինիստրատոր Մաքսիմ Մոզուլը՝ հանդես գալով օրինագծի քննադատությամբ, ամփոփել է. «Հուսով եմ, որ խորհրդարանականները հաշվի կառնեն նրբությունները, և Վիքիպեդիային դա չի անդրադառնա։ Եթե դա, այնուամենայնիվ, մեզ անդրադառնա, ապա ոչ ոք ոչինչ չի ջնջի։ Իրանում կամ Չինաստանում հանրագիտարանի փակման իրավիճակում ոչ ոք ոչինչ չի ջնջել։ Ինձ թվում է, որ դա ճիշտ է»[29]։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինագծի քննարկումը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 11-ին, որոշվել է երկարացնել բողոքի ակցիան, բայց արդեն այլ ձևով։ Այդ օրվա ընթացքում նախագծի գլխավոր էջի վերևում տեղադրված էր պաստառ, որը պարունակում էր նախորդ օրվա հաղորդագրությանը նման տեքստ՝ համապատասխան հղումներով[5]։

Հուլիսի 11-ին ակցիային աջակցել են Վիքիպեդիայի մյուս լեզվական բաժինների գործընկերները։ Ի նշան համերաշխության ռուսերեն վիքիպեդիստների բողոքի՝ բաններներ են տեղադրվել իտալերեն, բաշկիրերեն և յակուտերեն բաժինների գլխավոր էջերում։

Գործադուլի աջակցություն խմբագրել

Քանի որ գործադուլի նախաձեռնությունն անսպասելի է եղել համացանցային հանրության համար, իսկ որոշումն այդ մասին ընդունվել է հապճեպ, գործընկերները չեն հասցրել օպերատիվ արձագանքել և համաժամանակյա համաձայնեցված ակցիաներ անցկացնել, սակայն փորձել են համերաշխություն ցուցաբերել Վիքիպեդիային[12]։

Բողոքի ակցիային առաջիններից մեկը միացել է «2ch.so» իմիջբորդը, որը թեև չի սկսել «փակվել», բայց անջատել է նոր գրառումներ հրապարակելու հնարավորությունը և բոլոր էջերում տեղադրել է «Два.ч-ն ընդդեմ ռուսական ֆաերվոլին։ Աջակցեք ազատ հաղորդակցությանը։ Հրապարակելու հնարավորությունը մեկ օրով անջատվելու է՝ Ի նշան բողոքի Ռունետի գրաքննության դեմ» (ռուս.՝ «Два.ч против российского фаервола. Поддержите свободное общение! Постинг будет отключён на сутки в знак протеста против цензуры Рунета») տողը՝ հղում անելով Վիքիպեդիայի նախաձեռնությանը աջակցող էջին[12][30]։

Կեսօրին ակցիան հանդիպել է «Թվիթթերի» օգտատերերի զանգվածային աջակցությանը[31]։ «Թվիթթերի» ռուսական թրենդների թոփում առաջին հորիզոնականում են եղել #RuWikiBlackout, #Википедия հեշթեգերը և նույնիսկ վիճահարույց օրինագծի համարը՝ 89417-6[31]:

Ժամը 14:00-ի սահմաններում «Հաբրահաբրում» հայտնվել է մի գրություն, որը հրավիրել է ուշադրությունը № 89417-6 օրինագծի վրա և մանրամասն հրահանգներ է տվել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին ուղղված դիմում գրելու համար՝ օրինագիծը քննարկումից հանելու խնդրանքով։ Ավելի ուշ առաջարկվել է նաև կրկնօրինակել նամակը և ուղարկել նախագահին[12][32]։ Այս գրառման հղումը լայնորեն տարածվել է համացանցում[12]։ Մասնավորապես, այս տեղեկատվությունը, հղում անելով Վիքիպեդիայի «բողոքական էջին», գլխավոր էջի տեքստային պաստառում կրկնօրինակել է «Bash.im» կայքը[12]։ Ավելի ուշ այս գրառմանը հղում է հայտնվել նաև Վիքիպեդիայի մամուլի հաղորդագրությունից[12]։

Հուլիսի 10-ի կեսօրին օրինագծի դեմ հանդես է եկել «Ժիվոյ Ժուրնալը»՝ գլխավոր էջում տեղադրելով պաստառ, որը հղում է անում էջին հետևյալ տեքստով. «Օրենքի փոփոխությունները կարող են հանգեցնել համացանցի ռուսալեզու հատվածում գրաքննության ներդրմանը, սև ցուցակի և ստոպ-ցուցակների ստեղծմանը և առանձին կայքերի արգելափակմանը։ Ցավոք, Ռուսաստանում օրենսդրության կիրառման պրակտիկան խոսում է հենց այս՝ ավելի վատ սցենարի մեծ հավանականության մասին» (ռուս.՝ «Поправки в закон могут привести к введению цензуры в русскоязычном сегменте Интернета, созданию чёрного списка и стоп-листов и блокировке отдельных сайтов. К сожалению, практика применения законодательства в России говорит о высокой вероятности именно этого, худшего сценария») և հղում անելով Վիքիպեդիայում օրինագծի մասին հոդվածին[12][33]։

Հուլիսի 10-ի երեկոյան Ռունետի խոշորագույն` «ՎԿ» սոցիալական ցանցն իր բոլոր էջերում տեղադրել է պաստառ՝ հետևյալ տեքստով. «Ռուսաստանի Պետդումայում քննարկում են համացանցում գրաքննություն մտցնելու մասին օրենքը։ Մանրամասները՝ ru.wikipedia.org» (ռուս.՝ «В Госдуме России слушается закон о введении цензуры в интернете. Подробности на ru.wikipedia.org»), որի արդյունավետությունը հանգեցրել է «Հաբրահաբր» կայքի կարճատև անկմանը, որին նույնպես հղում էր տրվել[12][34]։

Հուլիսի 11-ին «Յանդեքսը» պատգամավորներին հիշեցրել է, որ «խոսքի ազատությունը պակաս կարևոր չէ, քան մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարը»՝ կոչ անելով Պետդումային կանգ առնել, և իր գլխավոր էջում խորհրդանշական կերպով ուղղել է ընկերության կարգախոսը՝ «Կգտնվի ամեն ինչ» (ռուս.՝ «Найдётся всё») արտահայտության վերջին բառը ջնջելով[35]։

Նույն օրը՝ հուլիսի 11-ին, ակցիային աջակցել է նաև «Լուրկոմորյե» կայքը՝ փոխելով տարբերանշանը և գլխավոր էջում տեղադրելով «Գրաքննություն» հոդվածի հղումը[36][37]։

 
Յանդեքսի տարբերանշանը 2012 թվականի հուլիսի 11-ին

Քննադատություն խմբագրել

Վիքիպեդիայի գործադուլի աջակցությունը բացարձակ չէր, եղել են նաև քննադատական արձագանքներ։

Օրինակ, Ալեքսանդր Ամզինը, որն այն ժամանակ «Lenta.ru» կայքի սյունակագիրն է եղել, Վիքիպեդիայի խմբագիրներին համեմատել է շտապօգնության բժիշկների, փրկարարական ծառայությունների և ատոմակայանների անձնակազմի հետ՝ ասելով, որ իրենք «բարոյական իրավունք չունեն դադարեցնել ռեսուրսի հասանելիությունը»[38]։

Անվտանգ համացանցի լիգայում Վիքիպեդիայի ակցիան անվանել են «ուշադրություն գրավելու փորձ»՝ միաժամանակ հավաստիացնելով, որ փոփոխությունները չեն ենթադրում Ռունետի գրաքննություն[4]։

Ակցիայի լուսաբանումը ԶԼՄ-ներում խմբագրել

Ռուսերեն Վիքիպեդիայի գործադուլը ԶԼՄ-ների կողմից հետաքրքրություն է առաջացրել դեռևս նախապատրաստական փուլում։ Մասնավորապես, «Lenta.ru» կայքը հրապարակել է գրություն՝ դրա անցկացման ժամանակ սկսված հարցման մասին[24], իսկ ավելի ուշ առաջիններից մեկը հայտնել է դրա մեկնարկի մասին[39]։ Ակցիայի մեկնարկի մասին առաջին հաղորդողների թվում է եղել նաև Վիքինորություններ ընկերական լրատվական նախագիծը՝ ռուսերեն[40] և անգլերեն[41]։

Հետագայում ակցիան ակտիվորեն լուսաբանվել է ռուսական ԶԼՄ-ների, լրատվական գործակալությունների և պորտալների կողմից, որոնց թվում էին՝ «ՌԻԱ Նովոստի»[13][42][43][44][45][46], ՆՏՎ[31][35][47], «Ազատություն» ռադիոկայան[48], «Ինտերֆաքս»[49][50], «Կոմերսանտ»[51][52], «Эхо Москвы»[27][53], ՌԲԿ[3][4][54], «Ռոսիյսկայա Գազետա»[55], BFM.ru[56], Metro International[57], CNews[58], Միջազգային ֆրանսիական ռադիո[59], «Ռոսբալտ»[60][61], «Аргументы и факты»[62], «Deutsche Welle» («Գերմանական ալիք»)[63], Газета.Ru[64][65], «Սնոբ»[28], NEWSru.com[5], LifeNews[29]։

Իրենց ընթերցողներին տեղեկացրել են նաև համաշխարհային լրատվական գործակալություններն ու պարբերականները, որոնց թվում են անգլերեն՝ Russia Today[66], CNET News[67], BBC News[68], The Washington Post[69], The Guardian[70][71], Associated Press[72], Reuters[73], CNN[74], Daily Mail[75], գերմաներեն՝ Bild (հղում անելով DPA-ին)[76], ֆրանսերեն՝ France 24 (հղում անելով Ֆրանս Պրեսին)[77], Le Monde[78], Le Figaro[79], Ouest-France[80]։

Ակցիայի ավարտին որոշ հրատարակություններ դրա վերլուծությանը նվիրել են գրախոսական հոդվածներ[12]։

«Ինչու՞ է Վիքիպեդիան փակ» (ռուս.՝ «Почему закрыта Википедия?») հարցումը Յանդեքսի որոնման համակարգում 2012 թվականին դարձել է ամենատարածվածներից մեկը[81]։

Օրենքի ընդունում և հետևանքներ խմբագրել

2012 թվականի հուլիսի 11-ին օրինագիծն ընդունվել է միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ[5][6]։ Երկրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել 438 պատգամավոր, երրորդում՝ 441, ընդ որում՝ դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել[5][6]։

Քվեարկության արդյունքում Վիքիմեդիա Ռուսաստանի տնօրեն Վլադիմիր Մեդեյկոն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ համացանցի հանրությունը փորձելու է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չստորագրել փաստաթուղթն առանց ճշգրտումների[49]։

2012 թվականի հուլիսի 18-ին օրենքն ընդունվել է Դաշնային Խորհրդի կողմից[7]։

2012 թվականի հուլիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության համապատասխան՝ «Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանվելու մասին» դաշնային օրենքում և համացանցում անօրինական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» դաշնային օրենքը վերջնականապես ընդունվել և ստորագրվել է Վլադիմիր Պուտինի կողմից։ Օրենքն ուժի մեջ է մտել 2012 թվականի հուլիսի 30-ին՝ «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակման օրը[8][9]։

Փոփոխությունները, որոնք վերաբերում են կայքերի և URL հասցեների միասնական ռեեստրի ստեղծմանը և գործունեությանը, սկսել են գործել 2012 թվականի նոյեմբերի 1-ից[8][9]։

2015 թվականի օգոստոսին ռուսերեն Վիքիպեդիան ժամանակավորապես արգելափակվել է Ռուսաստանում այս օրենքի հիման վրա։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության կարգադրության համաձայն՝ արգելափակման ենթակա է եղել միայն «Չարաս» (ռուս.՝ Чарас) հոդվածը, սակայն Վիքիպեդիայի կողմից HTTPS կապի գաղտնագրված արձանագրության օգտագործումը հանգեցրել է միակ հոդվածն արգելափակելու անհնարինության՝ առանց ամբողջ կայք մուտքը դադարեցնելու[82]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. законопроект № 89417-6 Արխիվացված 2019-11-25 Wayback Machine.
  2. 2,0 2,1 Заявление членов Совета в отношении законопроекта № 89417-6 "О внесении изменений в Федеральный закон «О защите детей от информации, причиняющей вред их здоровью и развитию» Արխիվացված 2012-10-28 Wayback Machine.
  3. 3,0 3,1 В Думе согласились смягчить законопроект о черном списке сайтов Արխիվացված 2012-07-12 Wayback Machine //РБК, 11 июля 2012 г.
  4. 4,0 4,1 4,2 Дума поставила крест на вредных ресурсах Արխիվացված 2012-07-13 Wayback Machine // РБК daily,
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Госдума окончательно приняла закон о «черных списках» сайтов, который критики считают цензурой хуже китайской Արխիվացված 2012-07-13 Wayback Machine // NEWSru.com, 2012-07-11, 13:56
  6. 6,0 6,1 6,2 «Вечернее пленарное заседание 11 июля». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին., 2012-07-11.
  7. 7,0 7,1 Совфед одобрил закон о создании «черного списка» интернет-сайтов Արխիվացված 2012-07-19 Wayback Machine // РИА Новости, 15:10 18/07/2012.
  8. 8,0 8,1 8,2 Закон о реестре запрещенных сайтов вступит в силу 30 июля Արխիվացված 2021-05-05 Wayback Machine // Lenta.ru, 29.07.2012, 23:15:21.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Федеральный закон Российской Федерации от 28 июля 2012 г. N139-ФЗ Արխիվացված 2019-12-28 Wayback Machine // Российская газета, 30 июля 2012 г..
  10. «Пресс-релиз русской Википедии». Некоммерческое партнёрство «Викимедиа РУ». 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին. «Эти поправки могут стать основой для реальной цензуры в сети Интернет — формирования списка запрещённых сайтов и IP-адресов с их последующей фильтрацией.»
  11. Забастовка Википедии на русском языке завершена // Викиновости, 11 июля 2012
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 Нецензурное лобби Արխիվացված 2020-05-27 Wayback Machine // Султан Сулейманов, Lenta.ru, 10.07.2012, 21:07:13.
  13. 13,0 13,1 Интернет-компании поддержали протест российской Wikipedia Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — РИА Новости, 10.07.2012.
  14. Забастовка в Википедии на итальянском языке // Викиновости, 5 октября 2011 г.
  15. Итальянская «Википедия» приостановила работу Արխիվացված 2021-05-17 Wayback Machine // Lenta.ru.
  16. «Wikimedia blog » Blog Archive » Regarding recent events on Italian Wikipedia». Blog.wikimedia.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  17. «Wikipedia article traffic statistics». Stats.grok.se. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. ().
  18. «SOPA, PIPA Blackout Protest: Minecraft Says 'NOPA'» (անգլերեն). International Business Times. 2012 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  19. «SOPA bill shelved after global protests from Google, Wikipedia and others» (անգլերեն). The Washington Post. 2012 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  20. Забастовка Википедии(չաշխատող հղում).
  21. «Internet Blackout Causes 18 Senators to Flee from PIPA». Forbes. 2012 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  22. 22,0 22,1 Законопроект № 89417-6 Արխիվացված 2019-11-25 Wayback Machine // Государственная дума.
  23. Официальная позиция РАЭК по законопроекту № 89417-6 Արխիվացված 2012-10-17 Wayback Machine//Российская Ассоциация электронных коммуникаций
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 Русской "Википедии" предложили забастовку против цензуры в Рунете Արխիվացված 2020-10-31 Wayback Machine // Lenta.ru, 09.07.2012.
  25. Забастовка Википедии на русском языке Արխիվացված 2012-07-11 Wayback Machine // Пресс-релиз.
  26. «Странички «Википедии» портят вандалы, а спасает Джастин Бибер». 2013 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. «…украинская «Википедия» поставила целых два рекорда: первый — 10 июня, когда российский сегмент закрылся на один день в знак протеста против законопроекта Госдумы, ограничивающего свободу слова. В этот день посещаемость наших страничек выросла в пять раз…»
  27. 27,0 27,1 ЗАБАСТОВКА ИНТЕРНЕТ-ЭНЦИКЛОПЕДИИ "ВИКИПЕДИЯ" ПРОТИВ ПОПРАВОК В ЗАКОНОДАТЕЛЬСТВО О РЕГУЛИРОВАНИИ ИНТЕРНЕТА Արխիվացված 2021-06-16 Wayback Machine // «Разворот», «Эхо Москвы», 10.07.2012.
  28. 28,0 28,1 Станислав Козловский: Надеюсь, депутаты не допустят превращения России в Северную Корею Արխիվացված 2021-01-18 Wayback Machine // Сноб (журнал), 10.07.2012.
  29. 29,0 29,1 Русская Wikipedia не будет удалять статьи о сексе Արխիվացված 2012-07-14 Wayback Machine // Антон Леднёв, Юлия Цой, Life News, 10:26, Среда Июль 11, 2012.
  30. Представьте себе мир без свободного общения Արխիվացված 2012-07-10 Wayback Machine // 2ch.so.
  31. 31,0 31,1 31,2 Однодневная забастовка главной онлайн-энциклопедии стала главной темой Рунета. Пользователи Twitter поддержали её выводом в топ хештегов #RuWikiBlackout и #Википедия. Արխիվացված 2012-07-10 Wayback Machine // НТВ, 10.07.2012, 13:28.
  32. Отправляем заявление в Государственную Думу по законопроекту №89417-6 Արխիվացված 2012-07-12 Wayback Machine // Хабрахабр.
  33. Живой Журнал за свободу информации Արխիվացված 2020-04-10 Wayback Machine // Живой Журнал.
  34. Скришот баннера на сайте ВКонтакте Արխիվացված 2013-06-07 Wayback Machine.
  35. 35,0 35,1 Найдется не все: «Яндекс» просит подождать с черными списками Արխիվացված 2012-07-11 Wayback Machine // НТВ, 11.07.2012, 09:56.
  36. Сообщение на официальном твиттере Луркоморья Արխիվացված 2016-03-10 Wayback Machine.
  37. «Интервью с основателем Луркоморья Дмитрием Хомаком». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  38. Парад самосеков Արխիվացված 2020-10-31 Wayback Machine // Александр Амзин, Lenta.ru, 2012-07-11.
  39. Русскоязычная «Википедия» начала забастовку Արխիվացված 2019-10-30 Wayback Machine — lenta.ru, 10 июля 2012.
  40. Забастовка Википедии на русском языке — Викиновости, 9 июля 2012.
  41. 'Imagine a world without free knowledge', in Russia — Викиновости, 10 июля 2012.
  42. Русская Wikipedia не работает, протестуя против поправок в интернете Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — РИА Новости, 10 июля 2012, 04:38.
  43. Никифоров не поддержал протест Wikipedia против черного списка сайтов Արխիվացված 2012-07-11 Wayback Machine // РИА Новости, 10/07/2012.
  44. Россия без Wikipedia: ресурс против «черного списка» сайтов Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — РИА Новости, 10 июля 2012, 13:44.
  45. Депутат Госдумы РФ обратится в Минюст США из-за протеста Wikipedia Արխիվացված 2012-11-27 Wayback Machine // РИА Новости, 10/07/2012.
  46. Протест Wikipedia вызвал бурные разногласия между обществом и властью Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — РИА Новости, 10 июля 2012, 19:32.
  47. Читателям «Википедии» сутки придется жить без любимого ресурса. Свободная энциклопедия объявила забастовку Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — НТВ, 10 июля 2012, 10:37.
  48. Русскоязычный раздел «Википедии» на сутки прекратил работу Արխիվացված 2012-07-14 Wayback Machine.
  49. 49,0 49,1 Интернет постоит за себя Արխիվացված 2012-07-12 Wayback Machine, Интерфакс, 11 июля 2012 года 19:54.
  50. Русскоязычная «Википедия» не работает, протестуя против поправок в законодательство о регулировании интернета Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — Интерфакс, 10 июля 2012.
  51. Владимир Лавицкий. «Википедия» объявила забастовку Արխիվացված 2012-07-13 Wayback Machine — Коммерсантъ, 10 июля 2012.
  52. Роман Рожков, Максим Иванов (2012 թ․ հուլիսի 11). «Террор-404». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  53. Русскоязычная Wikipedia проводит забастовку Արխիվացված 2016-03-14 Wayback Machine — Эхо Москвы, 10 июля 2012.
  54. «Википедия» бастует против закона о чёрном списке сайтов Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — РБК, 10 июля 2012.
  55. Русская Wikipedia закрылась на день в знак протеста Արխիվացված 2021-04-13 Wayback Machine — Российская Газета, 10 июля 2012.
  56. Русскоязычная Wikipedia закрылась на день в знак протеста: Энциклопедия выступила против поправок, предполагающих контроль за Интернетом Արխիվացված 2012-07-15 Wayback Machine — Портал BFM.ru, 10 июля 2012.
  57. Русская Wikipedia на сутки закрылась в знак протеста Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — Metro International, 10 июля 2012.
  58. Россия: «Википедия» закрылась в знак протеста против закона «Об информации» Արխիվացված 2012-07-12 Wayback Machine — CNews, 10 июля 2012.
  59. Wikipedia забастовала против планов властей России ввести цензуру в Рунете Արխիվացված 2012-07-17 Wayback Machine — Международное французское радио, 10 июля 2012.
  60. Русскоязычная Wikipedia прекратила работу, протестуя против цензуры в Интернете Արխիվացված 2012-07-15 Wayback Machine — Росбалт, 10 июля 2012, 07:05.
  61. Навальный поддержал протест «Википедии» против цензуры в Сети Արխիվացված 2012-07-12 Wayback Machine — Росбалт, 10 июля 2012, 12:49.
  62. Русская Wikipedia «ушла в офлайн» на сутки Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — Аргументы и факты, 10 июля 2012.
  63. Русскоязычная «Википедия» бастует против интернет-цензуры Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — Немецкая волна, 10 июля 2012.
  64. Госдума смягчила скандальный закон «Об информации», из-за которого бастует Wikipedia Արխիվացված 2012-07-12 Wayback Machine // Газета.Ru, 23:03 10.07.2012.
  65. Депутаты не стали ссориться с рунетом Արխիվացված 2012-07-12 Wayback Machine // Екатерина Винокурова, Газета.Ru, 11.07.12 10:36.
  66. Russian Wikipedia protests online censorship with blackout Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — Russia Today, 10 июля 2012.
  67. Wikipedia blackout in Russia to protest censorship Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — CNET News, 9 июля 2012.
  68. Russian Wikipedia goes dark in protest at censor law Արխիվացված 2016-04-16 Wayback Machine — BBC News, 10 июля 2012.
  69. Russian Wikipedia closes its website to protest bill that would ‘blacklist’ certain sites(չաշխատող հղում) — The Washington Post, 10 июля 2012.
  70. Kremlin internet bill 'signals growing repression of critics by Putin' Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — The Guardian, 10 июля 2012, 18:49.
  71. Russian Wikipedia in shutdown protest over internet censorship Արխիվացված 2012-07-11 Wayback Machine — The Guardian, 10 июля 2012, 12:11.
  72. Russian Wikipedia shuts down site to protest law Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — Ассошиэйтед пресс, 10 июля 2012.
  73. Russian Wikipedia closes site to protest Internet law Արխիվացված 2014-10-27 Wayback Machine — Рейтер, 10 июля 2012.
  74. Russian Wikipedia shuts down in protest of 'censorship' bill Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — CNN, 10 июля 2012.
  75. Wikipedia closes its doors in Russia for 24 hours in protest at country’s attempts to censor the internet Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — Daily Mail, 10 июля 2012.
  76. Protest gegen Internet-Zensur in Russland — Wikipedia blockiert — Bild (со ссылкой на DPA), 10 июля 2012.
  77. Arrêt mardi de Wikipedia en russe pour dénoncer une loi sur l’internet — France 24 (со ссылкой на Франс Пресс), 10 июля 2012.
  78. La version russe de Wikipedia ferme pour protester contre une loi sur Internet Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — Le Monde, 10 июля 2012.
  79. Wikipédia ferme son portail en Russie Արխիվացված 2012-07-10 Wayback Machine — Le Figaro, 10 июля 2012.
  80. Internet. Arrêt de Wikipedia en russe pour dénoncer une loiOuest-France(անգլ.), 10 июля 2012.
  81. Темами года для пользователей «Яндекса» стали выборы и Саша Грей Արխիվացված 2021-06-14 Wayback Machine lenta.ru
  82. «Правила игры». No. № 154. Коммерсантъ. 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսերեն Վիքիպեդիայի գործադուլ» հոդվածին։