Ռոսիյսկայա գազետա
Ռոսիյսկայա գազետա (ռուս.՝ Российская газета), ռուսական լրագիր, տպագրվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։ Российская газета օրաթերթը հանդիսանում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական թերթը, որտեղ տպագրվում են պետությանը վերաբերվող նյութեր՝ պաշտոնական հրամաններ, պետական կառույցների հայտարարություններոն ու փաստաթղթերը, նոր ընդունված օրենքները, նախագահի հրամանները և պետական հայտարարությունները։ Առաջին անգամ լույս է տեսել 1990 թվականի նոյեմբերի 11-ին[2]։ 2010 թվականի տվյալներով լրագիրը ուներ 185 445 օրինակ տպաքանակ, ինչ դարձնում է նրան ռուսերեն լեզվով տպագրվող ամենամեծ լրագրերից մեկը։ Այս պահին լրագրի գլխավոր խմբագիրն է Վլադիսլավ Ֆրոնինը[3]։
Ռոսիյսկայա գազետա ռուս.՝ Российская газета | |
---|---|
![]() | |
Տեսակ | պարբերական, կայք, թերթ և government gazette? |
Լեզու | ռուսերեն[1] |
Հիմնադրվել է | նոյեմբերի 11, 1990 |
Սեփականատեր | Ռուսաստանի Դաշնության կառավարություն |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Ռուսաստան |
Գրասենյակ | Begovoy District |
ISSN | 1606-5484 և 1560-0823 |
🌐 | rg.ru(ռուս.) |
![]() |
Պատմություն խմբագրել
Российская газета-ն հիմնադրվել է 1990 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից ԽՍՀՄ-ում իրականացվող բարեփոխումների արդյունքում, երկրի փլուզումից կես տարի առաջ։ Թերթը դարձավ կառավարության պաշտոնական լրագիրը, փոխարինելով Իզվեստիա և Սովետսկայա Ռոսիա լրագրերին, որոնք երկուսն էլ սեփականաշնորհվել էին ԽՍՀՄ փլուզումի ընթացքում։
Մինչև 2017 թվականի մարտ ամիսը Российская газета-ն ներկայացնում էր իր նյութերը նաև Russia Direct վեբ կայքում[4]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1560-0823
- ↑ Атлас медиаменеджеров. Горбенко Александр Николаевич [Atlas of Russian media managers: Gorbenko Aleksandr Nikolaevich]։ Media Atlas (Russian)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-03-ին։ Վերցված է 2019-09-08
- ↑ Атлас медиаменеджеров. Фронин Владислав Александрович [Atlas of Russian media managers: Fronin Vladislav]։ Media Atlas (Russian)։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-02-ին։ Վերցված է 2019-09-08
- ↑ Russia Direct վեբ կայք
Արտաքին հղումներ խմբագրել
- արխիվացված (ռուս.)
- Անգլերեն տեղեկություններ թերթի մասին Archived 2012-02-05 at the Wayback Machine.
- Russia Beyond the Headlines, թերթի պաշտոնական անգլերեն տարբերակ