Սերգեյ Նարիշկին

ռուս քաղաքական գործիչ

Սերգեյ Եվգենիի Նարիշկին (հոկտեմբերի 27, 1954(1954-10-27)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն 2016 թվականի հոկտեմբերի 5-ից[2]։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական։

Սերգեյ Նարիշկին
ռուս.՝ Сергей Евгеньевич Нарышкин
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1954(1954-10-27)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն
ԿրթությունԲալթյան պետական տեխնիկական համալսարան (1978) և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, գործարար և Պետական Դումայի անդամ
Զբաղեցրած պաշտոններKremlin Chief of Staff?, First Deputy Chairman of the Government of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Պետական Դումայի անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Director of SVR? և Chairman of the State Duma?
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն7th State Duma of the Russian Federation? և 6th State Duma of the Russian Federation?
Կայքsergeynaryshkin.ru
 Sergey Naryshkin Վիքիպահեստում

2011-2016 թվականներին Ռուսաստանի դաշնային պետդումայի VI համագումարի նախագահ[3], Միութենական պետություն խորհրդարանական ժողովի նախագահ։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ[4]։

2008 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2008 թվականից ՌԴ նախագահի պետական պարգևների հանձնաժողովի նախագահ, 2012 թվականից գլխավորել է Ռուսական պատմական հասարակությունը։

2011 թվականի դեկտեմբերի 4-ին Լենինգրադի մարզում «Առաջադեմ Ռուսաստան» կուսակցության ցուցակում ընտրվել է Պետական դումայի պատգամավոր[5]։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին «Առաջադեմ Ռուսաստան» խմբակցության առաջարկով ընտրվել է ՌԴ Պետական դումայի նախագահ։

Մանկական և պատանեկան տարիներ խմբագրել

Մանկությունը անց է կացրել Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկ քաղաքում։ Վսեվոլոժսկի շրջանում աշխատել է ուսանողական շինարարական ջոկատում[6]։

1972 թվականին ավարտել է համար 190 գեղարվեստագեղագիտական դպրոցը ոսկե մեդալով[7]։

Կրթություն և գիտական աստիճան խմբագրել

1978 թվականին ավարտել է Բալթյան պետական տեղխնիկական համալսարանը «ռադեոմեխանիկ-ինժեներ» մասնագիտությամբ[8], իսկ հետո Սանկտ Պետերբուրգի միջազգային մենեջմենթի համալսարանը[9] «տնտեսագետի» որոկավորմամբ։ Տիրապետում է անգլերենի և ֆրանսերենի։

Տնտեսական գիտությունների թեկնածու (2004, ատենախոսություն «Օտարերկրյա ներդրումները Ռուսաստանի տենտեսական զարգացման գործոն») և Գիտությունների դոկտոր։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1982 թվականից եղել է միջազգային գիտական կապերի պռոեկտորի օգնական, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկ համալսարանի արտաքին տնտեսական կապերի բաժնի պետի տեղակալ։
  • Ավելի ուշ դարձել է Բելգիայում ԽՍՀՄ դեսպանության տնտեսական գծով խորհրդական։ Համաձայն ոչ պաշտոնական տեղեկությունների 1978 թվականից 1982 թվականները պատրաստություն է անցել ՊԱԿ 101-րդ առաջին գլխավոր վարչության դպրոցում (այժմ Ներքին հետախուզության ակադեմիա), որտեղ և ծանոթացել է Վլադիմիր Պուտինի հետ[10]։
  • 1990-ական թվականների սկզբին տնտեսական զարգացման կոմիտեի, ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի տնտեսական և ֆինանսական կմիտեի բաժնի պետ։
  • 1995 թվականին «Արդյունաբերաշինարարական բանկի» (Սանկտ Պետերբուրգ) արտաքին ներդրումների՝ ԲԲԸ բաժնի ղեկավար։
  • 1996—2004 թվականներին՝ «Ֆիլիպ Մորրիս» ծխախոտական գործարանի տնօրենների խորհրդի անդամ[11]։
  • 1997 թվականից ներդրումների վարչության պետ, Լենինգրադի մարզի կառավարության տնտեսության և ներդրումների հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 1998 թվականին Լենինգրադի մարզի արտաքինտնտեսական և միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ։
  • 2004 թվականին դարձել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերով ղեկավարի տեղակալ։
  • 2004 թվականի մարտին եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
  • 2004 թվականի սեպտեմբերից ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախարար։
  • 2007 թվականի փետրվարին դարձել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ, այդ թվականի սեպտեմբերից ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավար[12], «Միավորված նավաշինական կորպորացիայի» տնօրենների խորհրդի նախագահ։
  • 2008 թվականի մայիցի 12-ից 2011 թվականի դեկտեմբերի 20-ը եղել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար[13][14]։ Ինչպես նշել է «Financial Times» ամսագրի լրագրողը Չարլզ Քլովերը, «ըստ տարածված կարծիքի» նա ստացել էր այս պաշտոնը «Մեդվեդևին հսկելու համար»[15]։
  • 2011 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել է Պետական դումայի պատգամավոր, դեկտեմբերի 15ին ստացել է մանդատ և գրանցվել որպես պատգամավոր[5]։
  • Դեկտեմբերի 21-ին 238 կողմ և 88 դեմ ձայներով ընտրվել է Պետդումայի նախագահ[3][16][17]։
  • 2012 թվականի ապրիլի 5-ին միաձայն ընտրվել է Ռուսաստանի և Բելառուսի բարեկամության խորհրդարանական ժողովի նախագահ[18]։
  • Պետական դումայի ՌԴ Դաշնային ժողովի VII գումարման ընտրություններին (2016 թվական) «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից առաջադրվել է Կինգիսեպսկի միամանդատ շրջանում և ընտրվել է պատգամավոր[19]։ Միաժամանակ կապված նոր նշանակման հետ հրաժարվեց մանդատից[20]։
  • 2016 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Նարիշկինը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության ներքին հետախուզության ծառայության տնօրեն (2016 թվականի հոկտեմբերի 5)[21]։
  • 2016 թվականի հոկտեմբերի 21-ին Պետական դուման որոշել է վաղաժամկետ դադարեցնել Նարիշկինի լիազորությանները[22]։

Գիտական աշխատանք խմբագրել

47 գիտական աշխատանքի հեղինակ, այդ թվում 25 հոդված և 5 մենագրություն արտասահմանյան ներդրումների ներգրավման խնդիրների մասին[23]։

2008 թվականից Պետական և համայնքային կառավարման իրավատնտեսական կենտրոնի ղեկավար[23]։

Նարիշկինը և Լուժկովը խմբագրել

2010 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ Նարիշկինը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին առաջինը հայտնեց առաջիկա հրաժարականի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.deutsche-biographie.de/pnd141980125.html
  2. Путин назначил Нарышкина главой СВР // РБК, 22.09.2016.
  3. 3,0 3,1 Спикером новой Госдумы избран Сергей Нарышкин Արխիվացված 2012-01-07 Wayback Machine // РБК
  4. Сергей Нарышкин вступил в «Единую Россию»
  5. 5,0 5,1 С. Нарышкин и А. Жуков взяли мандаты депутатов Госдумы Արխիվացված 2012-01-22 Wayback Machine // РБК
  6. В голосовании приняли участие руководители государства, чиновники, общественные деятели России
  7. Вице-премьер Нарышкин прыгал на Фонтанку в школьной форме
  8. «Нарышкин, Сергей. Председатель Государственной думы шестого созыва». Lenta.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. Санкт-Петербургский международный институт менеджмента
  10. Сергей Нарышкин // РБК
  11. Борьба с курением: почему смягчается антитабачный закон, 05 декабря 2012.
  12. 15 сентября должен стать днём рождения ОСК(չաշխատող հղում), 2007 թվականի սեպտեմբերի 6-ից
  13. Биография Արխիվացված 2009-08-25 Wayback Machine, 12 мая 2008
  14. «Указ Президента РФ от 12.05.2008 N 751». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  15. Россия: уход в тень
  16. Нарышкин стал спикером Госдумы, публично уязвив своего предшественника Грызлова
  17. «Единая Россия» выдвинет Нарышкина на пост спикера Госдумы — Исаев
  18. Нарышкин стал спикером союзного парламента России и Белоруссии
  19. Выборы депутатов Государственной Думы Федерального Собрания Российской Федерации седьмого созыва : Данные кандидата : Нарышкин Сергей Евгеньевич Արխիվացված 2016-08-28 Wayback Machine
  20. Росбизнесконсалтинг, 22 сентября 2016. Путин извинился перед избирателями Сергея Нарышкина
  21. Указ о директоре Службы внешней разведки
  22. http://vote.duma.gov.ru/vote/96095 Արխիվացված 2017-03-03 Wayback Machine Голосование депутатов
  23. 23,0 23,1 «Научная деятельность. Официальный сайт Сергея Нарышкина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Նարիշկին» հոդվածին։