Reddit (/ˈrɛdɪt/)[1], նորությունների սոցիալական ցանց, որում օգտատերը կարող է տեղադրել իրեն դուր եկած ինչ-որ հղում այլ կայքից[2]։ Ինչպես շատ այլ նմանատիպ կայքերում, այստեղ էլ կա քվերակման համակարգ հավանած խմբերին՝ կայքում ամենահայտնի նմանատիպ խումբը կայքի հիմնադիրների խումբն է[3]։ Կայքը ըստ Alexa Internet-ի և SimilarWeb-ի կողմից տրամադրած վիճակագրության զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը իր այլցելության թվաքանակով[4]։
![]() | |
reddit.com | |
Տեսակ | սոցիալական ցանց, social news website?, բջջային հավելված, aggregator? և user-generated content platform? |
Երկիր | ![]() |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Սեփականատեր | Condé Nast և Reddit Inc.? |
Հեղինակ | Steve Huffman?, Ալեքսիս Օհանյան և Աարոն Շվարց |
Բացված | հունիսի 23, 2005 |
![]() |
Ստեղծողները բացատրում են «Reddit» անունը բառախաղով՝ «I read it on Reddit»[5]։
Պատմություն Խմբագրել
Reddit-ը հիմնադրվել է 2005 թվականի հունիսին Վիրջինիայի համալսարանի շրջանավարտներ Ալեքսիս Օհանյանի և Սթիվեն Հաֆֆմանի կողմից[6]։ Նախագծի համար առաջին ֆինանսավորումը նախագիծը ստացել է վենչուրյան «Y Combinator» ֆոնդի կողմից։ 2006 թվականի հունվարին, թմին միացավ Ահարոն Շվարցը, այն բանից հետ երբ միավորեց իր նախագիծ՝ Infogami-ը Reddit-ի հետ։ 2006 թվականի հոկտեմբերի 31-ին «Wired», «Condé Nast Publications» սեփականատերը գնեց նախագծը, որից հետո Ահարոնը հեռացվեց։
2008 թվականի հուլիսի 18-ին Reddit-ը դարձավ բաց-կոդով նախագիծ, բացի հակասպամի վրա աշխատող կոդի[7]։
2010 թվականին կայքի օգտատերերը հավաքեցին ավելի քան 180 հազար դոլլար Հայիթիի երկրաշարժից տուժածների օգնության համար[8]։
2011 թվականի սեպտեմբերից Reddit սկսեց գործել «Condé Nast» դուտր ընկերություն՝ «Advance Publications»-ի ղեկավարության ներքո։
2012 թվականի հունվարին Reddit-ը հայտարարեց, որ 12 ժամով դադարեցնում է կայքի գործունեությունը, քանի-որ ընկերությունը մասնակցում էր Stop Online Piracy Act-ին[9]։
The Button Խմբագրել
2015 թվականի ապրիլի 1-ին Reddit-ում հայտնվեց /r/thebutton ենթաբաժինը։ Այն պարունակում է սեղմակ, ժամանակաչափ, որը կատարում էր 60-ից հետ հաշվարկ, հաշվիչ և կարճ հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ սեղմակը կարող են սեղմել այն մարդիկ, ովքեր նախկինում խումբ են բացել ապրիլի 1-ին և, որ սեղմակին կարելի է սեղմել միայն մեկ անգամ։ Սեղմակի սեղմումը հանգեցնում էր հետհաշվարկի մեկնարկին և հաշվիչը ավելանում էր մեկ նշով։ Այն օգտատերը, որը մասնակցում էր քննարկմանը նշում էր հատուկ շրջանակով։ Ով չի սեղմել սեղմակը՝ նշվում էր մոխրագույն գույնի շրջանով։ Այս փորձարկումը ավարտվեց 2015 թվականի հուլիսի 5-ին[10]։
Համայնքներ Խմբագրել
Alexa Internet-ի կողմից տրված վիճակագրություն 2019 թվականի ապրիլի 7-ին տվյալներով | |
---|---|
Երկիր | Տեղը երկրում |
ԱՄՆ | 6 |
Կանադա | 7 |
Ավստրալիա | 7 |
Մեծ Բրիտանիա | 10 |
Գերմանիա | 29 |
Կայքի օգտատերերի 53 % տղամարդիկ են, իսկ 54 %-ը ապրում է ԱՄՆ-ում[11]։ 2013 թվականի տվյալներով ԱՄՆ-ի համացանցից օգտվող բարձր տարիքային կազմի 6 %-ը օգտվում է Reddit, բացի դա կայքի օգտատերերի մեծ մասը շարունակում է մնալ 18-29 տարիքային կազմը[12]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Frequently Asked Questions: What does the name "reddit" mean?»։ Reddit (անգլերեն)
- ↑ Есть ли будущее у клонов Digg и Reddit. — Компьютерра
- ↑ Reddit — Что Это Такое? — itdistrict.ru
- ↑ reddit.com — Analytics — SimilarWeb
- ↑ «reddit FAQ» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին
- ↑ Adams Richard (2005-12-08)։ «reddit.com» (անգլերեն)։ The Guardian
- ↑ «reddit goes open source» (անգլերեն)։ reddit.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին
- ↑ «Helping Haiti» (անգլերեն)։ Direct Relief International։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին
- ↑ «Reddit Plans SOPA 'Blackout' Protest Jan. 18» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին
- ↑ «After 1008316 clicks, the experiment has ended at 05 Jun 21:50:55 UTC.» (անգլերեն)։ Reddit։ հունիսի 5, 2015
- ↑ «Audience and Demographics»։ Reddit Help (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-03-ին։ Վերցված է 2020-05-10
- ↑ Duggan Maeve, Smith Aaron (03.07.2013)։ «6% of Online Adults are Reddit Users»։ Pew Research Internet Project (անգլերեն)