Վիքիպեդիայի ադմինիստրատորներ

Այս հոդվածը Վիքիպեդիայի ադմինիստրատորների մասին է։ Վիքիպեդիայի ադմինիստրատորների կանոնակարգերի էջի համար, տես Վիքիպեդիա:Ադմինիստրատոր։

Վիքիպեդիայում վստահելի օգտատերերը կարող են նշանակվել ադմինիստրատորներ[1] ադմինիստրատորի պաշտոնի համար հաջող դիմումից հետո։ Ներկայումս հայերեն Վիքիպեդիայում կա 9 ադմինիստրատոր[2], անգլերեն Վիքիպեդիայում՝ 874 ադմինիստրատոր[3]։ Ադմինիստրատորներն ունեն լրացուցիչ տեխնիկական արտոնություններ այլ խմբագիրների նկատմամբ, ինչպիսիք են էջերը պաշտպանելու և ջնջելու հնարավորությունը, ինչպես նաև օգտվողների կողմից էջերի խմբագրումը արգելափակելու հնարավորությունը։

Պատկերակ, որը սովորաբար ներկայացնում է Վիքիպեդիայի ադմինիստրատորներին
Քննարկում Վիքիպեդիայի ադմինիստրատորների հետ Մարոկկոյի Ագադիր քաղաքում անցկացվող Wiki Indaba 2023 համաժողովում:

2008 թվականին իր «Վիքիպեդիա։ Բացակայող ուղեցույց» գրքում Ջոն Բրոթոնը պնդում է, որ թեև շատերը Վիքիպեդիայի ադմինիստրատորների մասին մտածում են որպես դատավորներ, դա նրանց դերի նպատակը չէ[4]։ Փոխարենը, նա ասում է, որ ադմինիստրատորները սովորաբար «ջնջում են էջերը» և «պաշտպանում են խմբագրման պատերազմներում ներգրավված էջերը»[4]։ Վիքիպեդիայի ադմինիստրատորները Վիքիմեդիա հիմնադրամի աշխատակիցներ կամ գործակալներ չեն[5]։

Ադմինիստրատորի իրավունքների դիմում խմբագրել

Մինչ Վիքիպեդիայի առաջին ադմինիստրատորները նշանակվել են Ջիմի Ուելսի կողմից 2001 թվականի հոկտեմբերին[6], Վիքիպեդիայում ադմինիստրատորի իրավունքներն այժմ տրամադրվում են մի գործընթացի միջոցով, որը հայտնի է որպես Ադմինիստրատորի իրավունքների դիմում (ԱԻԴ)[1]։ Գրանցված ցանկացած խմբագիր կարող է ինքնուրույն առաջադրել իր թեկնածությունը կամ այդ մասին խնդրել այլ խմբագրի[7]։

Այս դերի համար թեկնածությունը սովորաբար դիտարկվում է միայն «Վիքիում ծավալուն աշխատանքից» հետո[1]։

Դեր խմբագրել

Ադմինիստրատորի իրավունքներ ստանալուց հետո օգտատերին հասանելի են դառնում լրացուցիչ գործառույթներ՝ որոշակի պարտականություններ կատարելու համար[7]։ Դրանք ներառում են «մաքրման կեղտոտ աշխատանքներ»[1], ոչ համապատասխան ճանաչված հոդվածների հեռացում, էջերի պաշտպանություն (այդ էջի խմբագրման իրավունքների սահմանափակում)[8] և օգտատերերի հաշիվների արգելափակում[1][7]։ Օգտատիրոջ արգելափակումը պետք է իրականացվի Վիքիպեդիայի քաղաքականության համաձայն, և պետք է նշվի արգելափակման պատճառը, որը գրանվելու է ծրագրային ապահովման կողմից[1][8]։ Արգելվում է այս արտոնության օգտագործումը «խմբագրման առավելությունները ստանալու համար»[1]։

Գիտական հետազոտություններ խմբագրել

Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի հետազոտողների կողմից 2013 թվականին հրապարակված գիտական հոդվածը պարզել է, որ խմբագիրները, որոնք ադմինիստրատորի կարգավիճակ են ստանում, հաճախ ավելի շատ ուշադրություն են սկսում դարձնել վիճահարույց թեմաներով հոդվածներին, քան նախկինում։ Հետազոտողները նաև առաջարկել են ադմինիստրատորների ընտրության այլընտրանքային մեթոդ, որտեղ ավելի մեծ կշիռ է տրվում փորձառու խմբագիրների ձայներին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ayers, Phoebe; Matthews, Charles; Yates, Ben (2008). How Wikipedia Works. No Starch Press. ISBN 978-1-59327-176-3.
  2. «Վիքիպեդիա:Ադմինիստրատոր». 2020 թ․ մայիսի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Wikipedia:Administrators». Wikipedia. Wikimedia Foundation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  4. 4,0 4,1 Broughton, John (2008). Wikipedia – The Missing Manual. O'Reilly Media. էջ 199.
  5. Kosseff, Jeff (2019 թ․ ապրիլի 15). The Twenty-Six Words That Created the Internet. Cornell University Press. ISBN 9781501735790.
  6. Schiff, Stacy (2006 թ․ հուլիսի 31). «Know It All». The New Yorker. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 Meyer, Robinson (2012 թ․ հուլիսի 16). «3 Charts That Show How Wikipedia Is Running Out of Admins». The Atlantic. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  8. 8,0 8,1 Ebersbach, Anja; Adelung, Andrea; Dueck, Gunter; Glaser, Markus; Heigl, Richard; Warta, Alexander (2008). Wiki: Web Collaboration. Springer. ISBN 978-3-540-68173-1.
  9. Das, Sanmay (2013). «Manipulation among the arbiters of collective intelligence». Proceedings of the 22nd ACM international conference on Conference on information & knowledge management - CIKM '13 (PDF). էջեր 1097–1106. doi:10.1145/2505515.2505566. ISBN 978-1-4503-2263-8. S2CID 52865675. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիքիպեդիայի ադմինիստրատորներ» հոդվածին։