Ցայտնոտ (գերմ.՝ Zeit (ցայտ) — ժամանակ և գերմ.՝ Not (նոտ) — կարիք), շախմատի, շաշկու և սեղանի այլ խաղերում՝ քայլերի վրա մտորելու համար ժամանակի սղություն, որը պաշտոնական մրցաշարերում կանոնակարգվում է։ Այս բառեզրը հայտնվել է շախմատային մրցաշարերում ժամանակի սահմանափակում մտցնելուց հետո։ Հետագայում այն սկսեց կիրառվել նաև սեղանի այլ խաղերում։

Ցայտնոտ
Ենթակատեգորիաթերություն
 • պակասություն Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Շախմատի ժամանակակից ժամացույց

Ցայտնոտը կոչվում է «խիստ», եթե խաղացողը մտորելու համար գրեթե ժամանակ չի ունենում (մեկ րոպեից պակաս՝ 10 և ավելի քայլերի համար)։ Այդպիսի պայմաններում հաճախ են կատարվում շատ թույլ քայլեր, որոնք հանգեցնում են հաղթանակի կորստի, նույնիսկ՝ պարտության հաղթած դիրքերում։

Նախկինում շախմատում 40 քայլ անելու համար տրվում էր 2,5 ժամ, հետագայում այդ թիվը կրճատվեց, հասնելով 1,5-2 ժամի։ Ժամանակակից շախմատում առավել հաճախ կիրառվում է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի առաջարկած վայրկյանների հավելումով ժամակարգը. խաղային ժամացույցը (Ֆիշերի ժամացույց) այնպես է արվում, որ յուրաքանչյուր քայլից հետո խաղացողի ժամանակին ավելացվում է մի քանի վայրկյան։

Շախմատից դուրս

խմբագրել
  • «Ցայտնոտ» ռոք-խումբ
  • «Ցայտնոտ» բառը դուրս է եկել շախմատային բառապաշարից և կիրառվում է նաև այլ բնագավառներում՝ «ժամանակի սղություն» իմաստով

Աղբյուրներ

խմբագրել