Բողոքի ակցիաներ ընդդեմ SOPA-ի և PIPA-ի

Բողոքի ակցիաներ ընդդեմ SOPA-ի և PIPA-ի, 2012 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող «Stop Online Piracy Act» (անգլ. թարգմանաբար՝ «Առցանց ծովահենության դադարեցման մասին օրենք», SOPA) և «Protect Intellectual Property Act» (անգլ. թարգմանաբար՝ «Մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենք», PIPA) օրինագծերի հակառակորդների ձեռնարկած բողոքի գործողությունների շարք։ Բողոքի ակցիաների հիմնական պատճառն է եղել ԱՄՆ-ի սահմաններից դուրս հեղինակային իրավունքների խախտման կանխման միջոցների խստացմանն ուղղված առաջարկված օրենքների ձևակերպումը։ Ցուցարարների կարծիքով՝ այդ օրենքների որոշ դրույթներ չափազանց խիստ են կամ լղոզված, և դրանց կիրառումը գործնականում կարող է լուրջ վնաս հասցնել համացանցում խոսքի ազատությանը, համացանցային համայնքին և այն կայքերին, որոնց նյութերը ստեղծվում են այցելուների կողմից։

Վիքիպեդիայի բողոքի ակցիա։ 2012 թվականի հունվարի 18-ին այսպիսի տեսք է ունեցել անգլերեն Վիքիպեդիայի յուրաքաչյուր էջ։

Պատկերացրեք ազատ գիտելիքների աշխարհը։ Ավելի քան 10 տարվա ընթացքում մենք միլիոնավոր ժամեր ենք ծախսել՝ ստեղծելով մարդկության պատմության մեջ առավել լայնածավալ հանրագիտարանը․․․ Որպես բողոքի ցույց մենք անջատում ենք մեր էջերի հասանելիությունը 24 ժամով։

Ի նշան SOPA-ի և PIPA-ի դեմ բողոքի, որոշ կայքեր, ինչպիսիք են Վիքիպեդիայի անգլերեն բաժինը, Mojang AB-ն[1] և reddit սոցիալական լրատվական կայքը, 12-ից մինչև 24 ժամ տևողությամբ ժամանակահատվածներով անջատել են իրենց էջերի հասանելիությունը։ Այլ կայքեր, օրինակ՝ Գուգլը, Մոզիլան և Վիքիպեդիայի այլ լեզուների որոշ բաժինները, իրենց կայքէջերում վահանակներ են տեղադրել, որոնք բողոք են հայտնում օրինագծերի դեմ և այցելուներին կոչ են անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից SOPA-ի և PIPA-ի ընդունումն արգելափակելու համար[2]։

Օրինագծերի դեմ են արտահայտվել նաև մի շարք խոշոր ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Թվիթթերը, Ֆեյսբուքը, Իբէյը, Կասպերսկու լաբորատորիան[3]։

Գուգլի բողոքի ակցիա։
2012 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ-ում տեղակայված Այ-փի հասցեից այցելած որոնման գլխավոր էջը։

«Ասե՛ք Կոնգրեսին․ Ոչ գրաքննությանը համացանցում»

Վիքիպեդիայի բողոքի պատճառներ խմբագրել

Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսի կարծիքով՝ օրենքը, որը պատրաստվում են ընդունել ԱՄՆ-ի իշխանությունները, սպառնալիքի տակ է դնելու ամբողջ համացանցի ապագան և ազատությունը։

Այլ լեզվական բաժիններն աջակցել են անգլերեն բաժնի գործադուլին՝ տեղեկատվական վահանակներ հրապարակելով։ Անգլերեն Վիքիպեդիայի էջերում բողոքի մասին հաղորդագրությունը տեսել է ավելի քան 162 միլիոն մարդ[4]։

Հետևանքներ խմբագրել

Անգլերեն Վիքիպեդիայի գործադուլը մամուլում լայնորեն լուսաբանվել է ABC Australia[5], CBC[6], BBC[7], der Spiegel[8], Le Figaro[9], Le Monde[10], Libération[11], Fox News[12], The Guardian[13], Menafn[14], News Limited[15], Sky News[16], The Age[17], The Hindu[18], The New York Times[19][20], The Washington Post[21], The Wall Street Journal[22] և The Times of India[23] ընկերությունների կողմից։

Հաջորդ օրը 100 սենատորներից 18-ը, ներառյալ օրինագծի 11 հովանավորները, հայտարարել են, որ այլևս չեն աջակցում օրինագծին, ինչը գործնականում անհնար է դարձնում Կոնգրեսի կողմից դրա ընդունումը[24]։

Մասնակիցներ խմբագրել

Մոզիլան, Թվիթթերը, Ֆեյսբուքը, Իբէյը, Քրեգսլիստը, ՎորդՊրեսը, Reddit-ը, Electronic Frontier Foundation-ը, Գրինփիսը, Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը, Uncyclopedia-ն, Wired-ը, Flickr-ը, Ամերիկացի թվային հանրային գրադարանը և մի շարք այլ հայտնի համացանցային կայքեր հանդես են եկել SOPA-ի և PIPA-ի դեմ։

Բողոքի ակցիայում մասնակցություն ունեցած որոշ հայտնի ամերիկյան կայքերի գլխավոր էջեր․

 

   

 

   

 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «SOPA, PIPA Blackout Protest: Minecraft Says 'NOPA'» (անգլերեն). International Business Times. 19 января 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  2. «SOPA bill shelved after global protests from Google, Wikipedia and others» (անգլերեն). The Washington Post. 20 января 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  3. Забастовка Википедии(չաշխատող հղում)
  4. Thank you Արխիվացված 2018-06-22 Wayback Machine.
  5. «Wikipedia to go dark in piracy protest». ABC Australia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  6. «Wikipedia to go dark tonight protesting anti-piracy act». CBC. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  7. «Wikipedia joins web blackout in Sopa Act protest». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  8. «Wikipedia schaltet ab — aus Protest». spiegel.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  9. «Google se voile de noir pour protester contre la loi SOPA» (ֆրանսերեն). Le Figaro. 2012 թ․ հունվարի 17. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  10. «Loi antipiratage : Wikipedia va fermer pendant 24 heures». lemonde.fr. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  11. Sophian Fanen. «Projet de loi Sopa : Internet piqué de grève». liberation.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  12. «Wikipedia to go Dark 24 Hours». Fox News. 2012 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  13. Sweney, Mark (2012 թ․ հունվարի 17). «Wikipedia's blackout looms». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  14. «Wikipedia to shut down in censorship row». Menafn.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  15. «Wikipedia will black out for a whole day.... Oh, the horror». News Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  16. «Wikipedia Blackout In Anti-Piracy Law Protest». Sky News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  17. Wilkins, Georgia. «Anti-piracy protest triggers Wikipedia shutdown». The Age. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  18. «Wikipedia to go dark against U.S. anti-piracy bill». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  19. Wortham, Jenna. «Wikipedia to Go Dark on Wednesday to Protest Bills on Web Piracy». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  20. Wortham, Jenna (2012 թ․ հունվարի 17). «Protest on Web Uses Shutdown to Take On Two Piracy Bills». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  21. Bell, Melissa. «Wikipedia blackout coming Jan. 18, says co-founder Jimmy Wales». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  22. «Wikipedia Plans Blackout Over Piracy Bill — WSJ.com». The Wall Street Journal. Нью-Йорк: Dow Jones. 2012 թ․ հունվարի 17. ISSN 0099-9660. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  23. «Wikipedia to shut down for 24 hours — The Times of India». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  24. Tassi, Paul (2012 թ․ հունվարի 19). «Internet Blackout Causes 18 Senators to Flee from PIPA». Forbes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել