Ռուսաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում

Ռուսաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին, որը անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Ռուսաստանը ներկայացրել է Սերգեյ Լազարևը «You Are the Only One» երգով։

Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՌուսաստան
Ընտրման թվականԴեկտեմբերի 10, 2015 - կատարող
Մարտի 5, 2016 - երգ
Ընտրված կատարողՍերգեյ Լազարև
Ընտրված երգYou Are the Only One
Երգի լեզուանգլերեն
Բառերի հեղինակՖիլիպ Կիրկորով
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
1 տեղ, 342 միավոր
Արդյունքը
եզրափակչում
3 տեղ, 491 միավոր
Ռուսաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանը Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում

Ներքին ընտրություն խմբագրել

 
Սերգեյ Լազարևը եվրատեսիլյան բեմում

2015 թվականի դեկտեմբերի 10-ին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարեց, որ Ռուսաստանը Ստոկհոլմում կայանալիք Եվրատեսիլում ներկայացնելու է Սերգեյ Լազարևը[1]։ Հայտարարությունը տեղի է ունեցել ռուսական ազգային երաժշտական մրցանակաբաշխության արդյունքում, որտեղ Լազարևը կոչվել է «տարվա երգիչ»։

Լազարևը նախկինում փորձել է մասնակցել նաև Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին, սակայն ներքին ընտրությունում հաղթեց Դիմա Բիլանը, ով հաղթանակ տարավ Բելգրադում։ Լազարևի երգի հեղինակը Ֆիլիպ Կիրկորովը և հույն Դիմիտրիս Կոնտոպուլոսն էր, իսկ պարուսույցը՝ Ֆակոս Եվանգելինոսը։ Կիրկորովը նախկինում ներկայացրել է Ռուսաստանը Եվրատեսիլ 1995 երգի մրցույթում, ինչպես նաև աջակցել է 2007 թվականին Բելառուսի, իսկ 2008 թվականին Ուկրաինայի ներկայացուցիչներին։

Կիրկորովի և Կոնտոպուլոսի համագործակցության արդյունքում ստեղծվել է 2014 թվականի Ռուսաստանի ներկայացուցչի կատարումը, 2009 թվականին Հունաստանի և 2013 թվականին Ադրբեջանի ներկայացուցիչների կատարումները։

Մարտի 2-ին Ֆիլիպ Կիրկորովը իր պաշտոնական կայքում հրապարակել է Սերգեյ Լազարևի երգի տեսահոլովակը։ Երաժշտության համահեղինակներից էր նաև հույն երգահան Դիմիտրիս Կոնտոպուլոսը։ Երգի բառերի հեղինակներն էին Ջոն Բալարդը և Ռալֆ Չարլին։ Մարտի 5-ի առավոտյան Սերգեյ Լազարևի «YouTube»-ի ալիքում և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում տեղի ունեցավ երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Տեսոհոլովակը նկարահանել է ռուս ռեժիսոր Կոնստանտին Չերեպկովը և պետերբուրգյան «Illuminariun 3000» խումբը։ Գործիքավորումը կատարվել է նաև 3D ֆորմատով։

Եվրատեսիլում խմբագրել

Ռուսաստանը Եվրատեսիլում հանդես է եկել առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 10-ին։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Ռուսաստանը անցել է եզրափակիչ 1-ին հորիզոնականով (342 միավոր), իսկ եզրափակիչ փուլում` մայիսի 14-ին, հավաքել է 491 միավոր և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Ռուսաստանի ստացած միավորներ խմբագրել

Ռուսաստանի ստացած միավորները առաջին կիսաեզրափակչում
Հեռուստաքվեարկություն
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր
Ժյուրի
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր
Ռուսաստանի ստացած միավորները եզրափակչում
Հեռուստաքվեարկություն
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր
Ժյուրի
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրեյ, Մարկո (2015 թ․ դեկտեմբերի 10). «Սերգել Լազարև՝ Եվրատեսիլի ռուսաստանյան ներկայացուցիչ». eurovision.tv. Եվրոպական հեռարձակողների միություն. Վերցված է 10, դեկտեմբերի 2015-ին.