Ռուբեն Օրբելին Աբգարի (ապրիլի 23, 1880(1880-04-23), Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1943(1943-05-09), Մոսկվա, ԽՍՀՄ)[1], հայ խորհրդային հնագետ, ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում[2][3][4][5]։

Ռուբեն Օրբելի Աբգարի
Ծնվել էապրիլի 23, 1880(1880-04-23)
Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 9, 1943(1943-05-09) (63 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱզգությունՌուսաստան Ռուսաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ՄասնագիտությունԻրավաբանություն, հնագիտություն, պատմություն
Հաստատություն(ներ)ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտԻրավաբանություն և պատմություն
Ալմա մատերՊետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավունքի դոկտոր
Հայտնի աշակերտներպրոֆեսոր
Ինչով է հայտնիստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում
Ամուսին(ներ)Q123289446?
Երեխա(ներ)Ռուսուդան Օրբելի
ՀայրԱբգար Օրբելի
ՄայրՎարվառա Արղության-Երկայնաբազուկ
Աշխատությունները Վիքիդարանում

Լևոն և Հովսեփ Օրբելիների[6] ավագ եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել
 
Աբգար Օրբելին կնոջ՝ Վառվառա Արղության Երկայնաբազուկի հետ, 03.09.1879թ․

Ծնվել է 1880 թվականի փետրվարի 26-ին Նախիջևանում։ Նախնական կրթությունն ստացել է Քութայիսում, ապա՝ Թիֆլիսի 3-րդ դասական գիմնազիայում։ 1903 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա դասախոսել նույն համալսարանում։

1904 թվականին 1-ին աստիճանի դիպլոմով ավարտել է համալսարանը և աշխատանքի անցել քաղաքացիական իրավունքի ամբիոնում, որտեղ պաշտպանել է մագիստրոսական թեզ և ստացել մագիստրոսի աստիճան։

1905 թվականին կարճ ժամանակ անց երկու տարով գործուղվել է Գերմանիա՝ Ենայի և Բոննի համալսարանները, որտեղ ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան։

1906 թվականին Օրբելին Գերմանիայից վերադառնում է Սանկտ Պետերբուրգ, ընտրվում է Սանկտ Պետերբուրգի Կայսերական համալսարանի իրավաբանական ընկերության իսկական անդամ, աշխատանքի է անցնում Սենատում, նշանակվում վճռաբեկ հանձնաժողովի ավագ քարտուղար։ Հետագայում ստանում է իրավունքի դոկտորի գիտական աստիճան։

1906 թվականից՝ քաղաքացիական իրավունքի մագիստրոս։ Տեսական կուրսեր է անցել Ենայի ու Բեռլինի համալսարաններում, ստացել Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ Տիրապետել է 12 օտար լեզվի։

1914 թվականին Օրբելին կրկին մեկնում է Գերմանիա՝ փիլիսոփայական գիտելիքները կատարելագործելու նպատակով։

1918 թվականին Օրբելին աշխատանքի է անցնում Տամբովի պետական ինստիտուտում՝ մանկավարժության ֆակուլտետի էթիկայի ամբիոնում, դասավանդում է իրավունք և փիլիսոփայություն։

1921 թվականին վերադառնալով Պետրոգրադ` Օրբելին աշխատանքի է անցնում Ռուսաստանի ԳԱ գրադարանում։ Այս տարիներին նա ջանասիրաբար աշխատում է արխիվներում, գրադարաններում` կատարելով թարգմանություններ և դառնում գրադարանային և արխիվային գործի հայտնի մասնագետ։ Հենց այդ ժամանակ էլ գտնում է իր կոչումը, կյանքի գործը՝ ստորջրյա հետազոտությունների բնագավառը։

1934 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ծովերում ու գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ԷՊՐՕՆ (ռուս, ռուս.՝ 4 ЭПРОН-экспедиция подводных работ особого назначения)։ Ասորեստանյան հարթաքանդակների, ջրասուզակների պատկերներով կնիքների, հունական հեղինակների (Հոմերոս, Հերոդոտոս, Եվրիպիդես, էսքիլես, Ստրաբոն և ուրիշներ) երկերի ուսումնասիրությամբ պարզել է ջրասուզակների հասարակական պատկանելությունը, խնդիրները, աշխատանքի պայմանները, հանդերձանքն ու տեխնիկան։

Հետազոտություններ

խմբագրել

Օրբելին զբաղվել է ջրասուզակային գործի գիտական ուսումնասիրմամբ ընդամենը տասնհինգ տարի, որպես կանոն առաջնորդվելով սկզբնաղբյուրներով, որին նպաստել է նրա 12 լեզուների իմացությունը՝ ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն։

Հնագույն աղբյուրների ուսումնասիրման հիման վրա նա հաստատել է, որ դեռևս մ. թ. ա. 480-ական թվականներին ջրասուզակները վճռորոշ դեր են կատարել ծովային ճակատամարտերում։ Ռուբեն Օրբելին ապացուցել է, որ ստորջրյա սուզումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը Լեոնարդո դա Վինչիինն է, որ նա եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի, ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է նաև Հայաստանի գետերը։

Ռուբեն Օրբելու ղեկավարած արշավախմբերը հայտնաբերել են ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ Օլվիայում, Խերսոնում և այլուր։

1939 թվականին արշավախումբը Բուգ գետից հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված սկյութական նավակ։ Օրբելին տվել է ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը, առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու եղանակներ։

Օրբելին առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը։ Նա գիտական շրջանառություն է մտցրել «ստորջրյա հնագիտություն» տերմինը (հետագայում առաջարկել է «հիդրոհնագիտություն» ձևը)։ Օրբելին հեղինակ է իրավաբանական մի շարք աշխատությունների, գերմաներենից ռուսերեն է թարգմանել Օ․ Բարի, ֆրանսերենից՝ Ա․ Միշելի գործերը։

Ուսումնասիրություններ

խմբագրել
 
Աջից առաջինը

Ստորջրյա հնագիտության գործի հսկայական գրականության և արխիվային նյութերի ուսումնասիրության արդյունքում Օրբելին հիմնեց գիտության նոր ճյուղ՝ հիդրոհնագիտություն։

Ուսումնասիրելով Արիստոտելի, Հոմերոսի, Պլատոնի, Էսքիլեսի աշխատությունները նա գրում է մի շարք աշխատություններ՝ «Ջրասուզակի կերպարը մեծ մտածողների ստեղծագործություններում», որը նվիրված է ջրասուզակների պատմությանը, իսկ «Հունաստանի և Հռոմի ջրասուզակները» աշխատության մեջ վերլուծում է ջրասուզակի կերպարը ըստ Արիստոտելի, Հոմերոսի, Պլատոնի, Էսքիլեսի ստեղծագործությունների։

Օրբելու «Լեոնարդո դա Վինչին և նրա աշխատանքները ստորջրյա լողի եղանակների ընտրման և ստորջրյա ընկղումների վերաբերյալ» գիրքը հանճարեղ մտածող և նկարիչ Լեոնարդո դա Վինչիի բնագրերի ուսումնասիրման աշխատանքի արդյունքն է, որը նա կատարել է հայելու և խաշորացույցի օգնությամբ։

Հաջորդ աշխատանքը՝ «Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները», ամբողջովին հիմնված է 18-րդ դարի ոուսական ձեռագիր փաստաթղթերի վրա։ Օրբելին հավաքեց և ուսումնասիրեց փաստաթղթեր, որոնք բնութագրում էին ջրազուսակային գործի վիճակը Պետրոս Առաջինի և նրա հաջորդների օրոք։

Պատմաբան Վ. Զուբովը գրում է.

  «1930-1936 թվականներին Ռուբեն Օրբելու հրատարակած այս աշխատանքները աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ, մտքի լիակատար ինքնուրույնությամբ»։  

Օրբելու «Ջրասուզակները առաջին ծովային պատերազմում ըստ հին աշխարհի գրողների» աշխատությունում ներկայացված է ջրասուզակների հսկայական դերը հունա-պարսկական երկրորդ պատերազմի (ք. ա. 481-480) ժամանակ։

Ստորջրյա հնագիտության աշխատանքները ԽՍՀՄ-ում անխզելիորեն կապված են հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբի գործունեության հետ (ЭПРОН)։ 1934 թվականին նրա կազմում ստեղծվում է հատուկ աշխատանքային խումբ Օրբելու ղեկավարությամբ, և սկսվում են փրկարարական և ստորջրյա պեղումներ ծովերում, պատմական վայրերում։

Օրբելու «Ստորջրյա հնագիտության զարգացման համար», «Մակույկը` (միակտոր նավը)», «Ստորջրյա պատմական որոնումները և ԷՊՐՈՆ-ի խնդիրները», «Ստորջրյա պեղումները հնությունների ետևից» աշխատությունները նրա կատարած հսկայածավալ գիտական աշխատանքների արդյունքն էին, որոնք եղան անցումային հեղինակի համար, քանի որ նա տեխնիկայի և գիտության պատմության հատուկ թեմայից անցավ ընդհանուր պատմության։

Նշանավոր գիտնականի կյանքի թելը կտրվեց այն պահին, երբ նա դեռևս շատ անելիքներ ուներ, երբ նրա պատմագիտական հետազոտությունները, նրա իսկ հիմնադրած գիտության նոր ճյուղի՝ հիդրոհնագիտության վերաբերյալ ուսումնասիրությունները համընդհանուր ճանաչման էին արժանանում[7]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ռուբեն Օրբելի(չաշխատող հղում) (հայ.)
  2. Ն. Գրիգորյան Научная династия Орбели. М., Наука, 2002, 522 с.
  3. Дело № 1204
  4. Дело № 1105
  5. Дело № 354
  6. Семья Орбели (слева направо): Варвара Моисеевна Аргутинская-Долгорукая (мать), Иосиф Абгарович (младшый сын), Абгар Иосифович (отец), Левон Абгарович (средний сын), Рубен Абгарович (старший сын), около 1908 г.
  7. Եզեկյան Ռևիկ (Թիվ 6, 1979 թ.). «Ռուբեն Օրբելի». Սովետական Հայաստան: Էջեր 15, 16.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։