Մոսկվայի հայկական գերեզմանոց
Հայկական Վագանկովյան գերեզմանոց (ռուս.՝ Армянское Ваганьковское кладбище), գերեզմանատուն Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանում, Սերգեյ Մակեևի փողոցի 12 հասցեում, Վագանկովյան գերեզմանոցի դիմաց։
Մոսկվայի հայկական գերեզմանոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Պրեսնենսկի շրջան |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Հիմնման տարի | 1805 |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Ռուսաստան, Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ" nor "Template:Տեղորոշման քարտեզ Ռուսաստան, Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ" exists. |
ՊատմությունըԽմբագրել
Գերեզմանոցը հիմնադրվել է 1805 թվականին, Մոսկվայի հայկական համայնքի տոհմավագ Մինաս Լազարևի միջնորդությամբ։ Վերջինիս նախաձեռնությամբ, 1808-1815 թվականների ընթացքում կառուցվել է նաև Սուրբ Հարություն եկեղեցին։ Եկեղեցին զուրկ է զանգակատնից, քանի որ մինչև 1860-ական թվականները, Մոսկվայի և Պետերբուրգի հայկական եկեղեցիներում եկեղեցական զանգերի ղողանջն արգելված էր[1]։ Տաճարի կրոնական պատկանելիության մասին է վկայում գլխավոր մուտքի վերնամասում գտնվող խաչքարը, իսկ ներսում` զոհասեղանը, որը, ինչպես ընդունված է հայկական տաճարներում, տեղադրված է բարձրության վրա։ Եկեղեցու շինության ողջ ներքնահարկում գտնվում է Լազարյանների դամբարանը` գերեզմաններով (ներկայումս որմնաշարված, զնդանված և փակված է)։
1850-ական թվականներին գերեզմանոցը շրջափակվել է ճարտարապետ Միխայիլ Բիկովսկու նախագծած պարսպով։ Գերեզմանոցն ունի շեղանկյան ձև և եզրապատված է աշտարակներ ունեցող աղյուսաշար պարսպով։ Այն ճարտարապետական հուշարձանների պահպանվող համակարգ է։
ԳերեզմանատունըԽմբագրել
Պետության կողմից պահպանվում է ընդամենը 12 տապանաքար և ընտանեկան դամբարան։ Այդ հուշարձանների ամենավաղ կառույցներից է Ա. Լոռիս-Մելիքովի գերեզմանին` 1844 թվականին կառուցված կոթողը։ Գերեզմանների մեծամասնությունը պատկանում են 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին։ Նրանցից երեքը (Անանովների տոհմի հանգստարանները) ժամատներ են, որոնք կառուցված են հայկական միջնադարյան ճարտարապետական ոճով։ Առկա են գերեզմանաքար-խաչքարեր (օրինակ` Դ. Մելիք-Բեգլյարովի գերեզմանը, 1913 թ.):
Ամենահայտնի տապանաքարերից էր նավթարդյունահանող մեծահարուստ Նիկոլայ Տարասովի (Նիկողայոս Թորոսյան) գերեզմանաքարը, որը ռուս քանդակագործ Նիկոլայ Անդրեևի մոդեռն ոճի աշխատանքներից էր։ Այդ հուշարձանը ամբողջովին կորսված է, պահպանվել է միայն Տարասովի գլուխը, որը պահպանվում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի թանգարանում։ 1991 թվականին գերեզմանի վրա տեղադրվել է քանդակի կրկնօրինակը (քանդակագործներ` Յուրի Օրեխով և Սուրեն Մալյան)[2]։
Հայտնի մարդիկ, ովքեր թաղված են գերեզմանոցումԽմբագրել
- Միխայիլ Ադամով (1874-1946) - երաժիշտ և մանկավարժ
- Ալեքսանդր Ալլեգրով (Սարգսյան 1915-1994) - կրկեսի արտիստ, Իրինա Ալլեգրովայի հայրը
- Լև Ատամանով (1905-1981) - ռեժիսոր
- Անդրեյ Բաբաև (1923-1964) - հայ կոմպոզիտոր
- Լևոն Բադալյան (1929-1994) - ակադեմիկոս
- Զարուհի Դոլուխանյան (1918-2007) - երգչուհի
- Ալեքսեյ Դուշկին (1903-1977) - ճարտարապետ
- Յուրի Կատին-Յարցև (1921-1994) - դերասան
- Վասիլի Քաթանյան (1924-1998) - կինովավերագրող
- Գևորգ Լիանոսյան (1835-1907) - մեծահարուստ գործարար
- Մարիա Լիսիցյան (1908-1995) - մարզիչ
- Պավել Լիսիցյան (1911-2004) - երգիչ
- Մարիա Մարիչ (1893-1961) - գրող
- Նիկոլայ Մայսուրյան (1896-1967) - բուսաբույծ, ակադեմիկոս
- Սամվել Մաթևոսյան (1912-2003) - երկրաբան, Սոցիալիստական աշխատանքի հերոս
- Կորյուն Նահապետյան (1926-1999) - նկարիչ
- Աշոտ Նալչան (1905-1971) - հաստոցաշինարար
- Տիգրան Պետրոսյան (1929-1984) - շախմատիստ
- Անդրեյ Պլատոնով (1899-1951) - գրող
- Լեոնիդ Ռամզին (1887-1948) - գիտնական
- Նադեժդա Ռումյանցևա (1930-2008) - դերասանուհի
- Վսևոլոդ Սեմենցով (1941-1986) - արևելագետ
- Բորիս Սիբոր (1880-1961) - ջութակահար
- Միքայել Թարիվերդիև (1931-1996) - կոմպոզիտոր
- Նիկոլայ Տարասով (1882-1910) - նավթարդյունահանող
- Բորիս Տուրժանսկի (1900-1948) - ԽՍՀՄ հերոս
- Տիգրան Խաչատուրով (1906-1989) - տնտեսագետ
- Միքայել Չայլախյան (1902-1991) - ֆիտոֆիզիոլոգ, ակադեմիկոս
- Բորիս Չայկովսկի (1925-1996) - կոմպոզիտոր
- Մարիետա Շահինյան (1888-1982) - գրող
- Սմբատ Շահազիզ (1841-1908) - բանաստեղծ
- Ալեքսանդրա Յաղուբյան (1829-1914) - Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի մայրը
- Նինա Տեր-Օսիպյան (1909-2002) - դերասանուհի
- Համո Բեկնազարյան (1892-1965) - կինոռեժիսոր
- Դավիդ Դելյանով (1763-1837) - ռուսական բանակի հայ զորավար
- Գրիգոր Ջանշյան (1851-1900) - հայ հրապարակախոս
- Վաչե Իսագուլյանց (1893-1973) - քիմիկոս
- Ստեփան Կինոսյան (1900-1965) - զորավար
- Մարտին Մերժանով (1900-1974) - հայազգի լրագրող
- Գրիգոր Մկրտչյան (1925-2003) - հոկեյիստ
- Ստեփանոս Նազարյան (1812-1879) - գրականագետ
- Ռուբեն Օրբելի (1880-1943) - հնագետ
- Ստեփան Սիտարյան (1930-2009) - տնտեսագետ
- Իվան Ուֆիմցև (1928-2010) - ռեժիսոր
- Իվան Շահումյան (1910-1992) - ԽՍՀՄ հերոս
- Մկրտիչ Էմին (1815-1890) - պատմաբան
- Ալեքսանդր Յակուլով (1927-2007) - հայազգի ջութակահար
- Ուլյան Փիրումով (1931-2015) - գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի հայազգի գիտնական
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Памятники архитектуры Москвы. Окрестности старой Москвы (северо-западная и северная часть территории). М., «Искусство XXI век», 2004, ISBN 5-98051-011-7, с. 68
- ↑ Памятники архитектуры Москвы. Окрестности старой Москвы (северо-западная и северная часть территории). М., «Искусство XXI век», 2004, ISBN 5-98051-011-7, с. 71