Ռոլֆ Հերման Նևանլինա

Ռոլֆ Հերման Նևանլինա (անգլ.՝ Rolf Herman Nevanlinna, հոկտեմբերի 22, 1895(1895-10-22)[1][2][3][…], Յոենսուու, Ռուսական կայսրություն - մայիսի 28, 1980(1980-05-28)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[2]), ֆինն մաթեմատիկոս, եղել է Ֆինլանդիայի ակադեմիայի հիմնադիր անդամ (1948 թ.)։ Ավարտել է Հելսինկիի համալսարանը (1917 թ.)։ Եղել է Հելսինկիի համալսարանի (1926 թվականից) և Ցյուրիխի համալսարանի (1946 թվականից) պրոֆեսոր։ 1941-1945 թվականներին եղել է Հելսինկիի համալսարանի ռեկտորը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են անալիտիկ և մերոմորֆ ֆունկցիաների տեսությանը, ռիմանյան մակերևույթների տեսությանը, գծային տարածություններին և, այսպես կոչված, բացարձակ անալիզին։ Անալիտիկ և մերոմորֆ ֆունկցիաների տեսության մեջ Նևանլինայի մշակած (որոշ մասը եղբոր՝ Ֆրիտյոֆ Նևանլինայի հետ) նոր մեթոդներն ընկած են մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման տեսության հիմքում, այդ տեսության ամենահիմնական արդյունքներից են Նևանլինայի երկու հիմնական թեորեմները։ Օգտագործելով հարմոնիկ չափի և հիլբերտյան տարածության մեթոդները՝ Նևանլինան մեծարժեք արդյունքներ է ստացել ռիմանյան մակերևույթների, ինչպես նաե պոտենցիալի տեսության մեջ։ Նշանակալից է Նևանլինայի ազդեցությունը կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության հայկական գիտական դպրոցի կազմավորման վրա։ Շրջանում և կիսահարթության մեջ մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորիզացիայի, ինչպես նաե մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման վերաբերյալ Նևանլինայի դասական արդյունքները զարգացում են գտել հայ մաթեմատիկոսների աշխատանքներում։ Նևանլինան մասնակցել է 1965 թվականին Երևանում տեղի ունեցած ֆունկցիաների տեսության միջազգային գիտաժողովին։ Նևանլինան շատ երկրների ակադեմիաների անդամ կամ պատվավոր անդամ էր։ 1959-1962 թվականներին եղել է Մաթեմատիկոսների միջազգային միության պրեզիդենտը։

Ռոլֆ Հերման Նևանլինա
Rolf Herman Nevanlinna
Rolf-Nevanlinna-1958.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1895(1895-10-22)[1][2][3][…]
Յոենսուու, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 28, 1980(1980-05-28)[1][2][3][…] (84 տարեկան)
Հելսինկի, Ֆինլանդիա[2]
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմասնատուն[4][5]
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հելսինկիի համալսարան[2], Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[6] և Տուրկուի համալսարան[7]
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Պաշտոն(ներ)ռեկտոր և նախագահ
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆինլանդիայի գիտությունների և գրականության ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀելսինկիի համալսարան (1919)[8][2]
Տիրապետում է լեզուներինֆիններեն[9], շվեդերեն, գերմաներեն և ֆրանսերեն
Գիտական ղեկավարԷրնեստ Լինդելյոֆ
Եղել է գիտական ղեկավարLars Ahlfors?, Klaus Vala?[8], Ilppo Simo Louhivaara?[8], Yrjö Kilpi?[8], Gustaf Järnefelt?[8], Olli Tammi?[8], Hans Rudolf Fischer?[8], Nazım Terzioğlu?[8], Philippe Maurice Tondeur?[8], Gunnar af Hällström?[8], Boris Sjöberg?[8], Kurt Strebel?[8], Erwin Hans Bareiss?[8], Harri Rikkonen?[8], Harri Lonka?[8], Toivo Nieminen?[8], Heikki Haahti?[8], Oiva Ketonen?[8], Inkeri Simola?[8], Jouko Manninen?[8], Erkki Pesonen?[8], Tapio Klemola?[8], Veikko Nevanlinna?[8], Antonio Steiner?[8], Guido Karrer?[8], Karl Bernhard Maissen?[8], Hans Egli?[8], Gustav Elfving?[8], Kari Karhunen?[8], Olli Lehto?[8], Olli Lokki?[8], Leo Sario?[8] և Juan Jorge Schäffer?[8]
ՊարգևներWihuri International Prize?[2] Henrik Steffens Prize?[2] և Cross of Liberty, 2nd Class?[7]
Ամուսին(ներ)Sinikka Kallio?[2]
Երեխա(ներ)Arne Nevanlinna? և Harri Nevanlinna?
ՀայրOtto Nevanlinna?
Rolf Nevanlinna Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 240