Գերմանիայի գիտությունների ակադեմիա (Բեռլին)

Գերմանիայի գիտությունների ակադեմիա Բեռլինում (գերմ.՝ Deutsche Akademie der Wissenschaften zu Berlin) կամ AdW, հետագայում վերանվանվել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետության գիտությունների ակադեմիա (Akademie der Wissenschaften der DDR)[1], եղել է Արևելյան Գերմանիայի կարևորագույն հետազոտական հաստատությունը[2]։

Գերմանիայի գիտությունների ակադեմիա
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ, կրթօջախ և գիտությունների ակադեմիա
Երկիր Արևելյան Գերմանիա
ՆախորդողՊրուսիայի գիտությունների ակադեմիա
Հիմնադրված1946
Լուծարված1992
Գլխադասային գրասենյակԱրևելյան Բեռլին
Անձնակազմ24 000 մարդ
Ակադեմիայի նստավայրը Ժանդարմենմարկտում

Պատմություն խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1946 թվականին Գերմանիայում Խորհրդային ռազմական վարչակազմի կողմից՝ շարունակելու Պրուսիայի գիտությունների ակադեմիայի և Բրենդենբուրգի գիտությունների միության երկարատև ավանդույթը, որը հիմնադրվել էր 1700 թվականին Գոթֆրիդ Լայբնիցի կողմից։ Հրատարակությունը հեշտացնելու համար 1946 թվականին հիմնադրվել է Akademie Verlag-ը։ 1950 թվականին 250-ամյակը բոյկոտվել է Արևմտյան գերմանացիների կողմից` ​​Արևելյան Գերմանիայի իշխանությունների սոցիալիստական ազդեցության շնորհիվ, որոնք հետագա տարիներին ակադեմիայի կազմում հիմնականում ընտրում էին արևելյան գերմանացիներին[3]։ Հաստատությունը դարձավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում ամենակարևոր ակադեմիան և համապատասխանաբար 1972 թվականին վերանվանվեց «ԳԴՀ Գիտությունների ակադեմիա» (Akademie der Wissenschaften der DDR): 1980-ական թվականներին AdW-ն ունեցել է ավելի քան 200 անդամ, այդ թվում` երկու տասնյակ արևմտյան գերմանացիներ։ Այն համակարգել է հետազոտություններ 59 ինստիտուտներում, որտեղ աշխատել են 22000 մարդ։ Բեռլինի պատին տապալումից հետո ակադեմիայի անդամները կոչ արեցին ակադեմիայում իրականացնել բարեփոխումներ՝ հրաժարվելով Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության առաջատար դերից։

1990 թվականի հունիսի 27-ին ԳԴՀ նոր կառավարությունը վերակազմավորեց ակադեմիան՝ այն դարձնելով հասարակական կազմակերպություն։ Մինչև 1991 թվականի վերջը նախկին ADW ինստիտուտները բաժանվել են ակադեմիայից, գնահատվել կամ լուծարվել կամ հանձնվել տարբեր կազմակերպությունների, հիմնականում Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցայի գիտական միությանը։ Քանի որ Բեռլինի և Բանդենբուրգի պետությունները ակադեմիայի շարունակությունը ԳԴՀ-ում համարում էին ոչ պատշաճ, ակադեմիան, որն ուներ մոտ 400 անդամ, լուծարվեց և 1993 թվականին հիմնադրվեց Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften («Բեռլին-Բրանդենբուրգ գիտությունների հումանիտար ակադեմիա»

1993 թվականի ապրիլի 15-ին նախկին ակադեմիայի 60 անդամներ ստեղծել են Leibniz-Sozietät մասնավոր կազմակերպությունը, որը ներկայացնում է 300-ամյա շարունակական ակադեմիական ավանդույթը։ Ներկայումս այն ունի ավելի քան 300 անդամներ, որոնցից շատերը ընտրվել են 1994 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Förtsch Eckart, Laitko Hubert, Siegmund-Schultze Reinhard (1999)։ Science Under Socialism: East Germany in Comparative Perspective (անգլերեն)։ Harvard University Press։ ISBN 978-0-674-79477-1 
  2. Walker Mark (2013-11-11)։ Nazi Science: Myth, Truth, and the German Atomic Bomb (անգլերեն)։ Springer։ ISBN 978-1-4899-6074-0 
  3. Hoffmann Dieter (1999-01-01)։ «The Divided Centennial: The 1958 Max Planck Celebration(s) in Berlin»։ Osiris 14 (1): 138–149։ ISSN 0369-7827։ doi:10.1086/649304 

Արտաքին հղումներ խմբագրել