Ֆիննական գրականության ընկերություն

Ֆիննական գրականության ընկերություն[2] (ֆիններեն՝ Suomalaisen Kirjallisuuden Seura, կրճատ` SKS), կազմակերպություն է Ֆինլանդիայում, որը զբաղվում է գիտական, մշակութային, կրթական աշխատանքներով, ինչպես նաև` գրքերի հրատարակչությամբ։

Ֆիննական գրականության ընկերություն
Տեսակգիտական ընկերություն, գրահրատարակչություն և կազմակերպություն
Երկիր Ֆինլանդիա[1]
Հիմնադրված1831
Գլխադասային գրասենյակKruununhaka, Հելսինկի
Պաշտ. լեզու(ներ)ֆիններեն
Կայքfinlit.fi
Ֆիննական գրականության ընկերության գլխավոր շենքը. Ֆինլանդիա, Հելսինկի, Հալլիտուսկատու (Hallituskatu), 1 շենք

Նպատակներ և գործունեություն խմբագրել

Ֆիննական գրականության ընկերության կողմից սահմանած հիմնական նպատակներն են` ֆիննական մշակույթի զարգացումը, ֆիննական մշակութային ժառանգության պահպանումը, հատկապես` ֆիններենի, ֆինն գրականության, ավանդույթների բնագավառներում, ինչպես նաև` այս ժառանգության ուսումնասիրության արդյունքների տարածումը։

«Ֆիննական գրականության ընկերությունն» ունի գրական արխիվ, բանահյուսության արխիվ, ժողովրդական ստեղծագործությունների արխիվ Յոենսուուում, գրադարան, հրատարակչությունների բաժին, ինչպես նաև` Ֆիննական գրականության կենտրոն (ֆիններեն՝ Suomen kirjallisuuden tiedotuskeskus), որն ավելի հայտնի է իր անգլերեն FILI հապավումով (անգլ.՝ Finnish Literature Exchange): Ընկերության գլխավոր շենքը գտնվում է Հելսինկի քաղաքի Կրուունունխակի շրջանում, հասցեն` Հալլիտուսկատու, տուն 1-ին։

Պատմություն խմբագրել

Ֆիննական գրականության ընկերությունը հիմնադրվել է 1831 թվականին, Հելսինկիի համալսարանի հետ կապ ունեցող անձանց կողմից, որոնք հետաքրքրվում էին ֆիններենով և համարում, որ ֆիններենի զարգացման միջոցով կարելի է արթնացնել ֆիննական ազգային ինքնագիտակցությունը։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1831 թվականի փետրվարի 16-ին, ֆիններենի ուսուցիչ Կառլ Կեկմանի տանը։

19-րդ դարում ընկերության առաջնորդների թվում կարելի էր նշել ֆիննական մշակույթի այնպիսի նշանավոր գործիչների, ինչպիսիք են` Էլիաս Լյոնրոտը, Յոհան Սնելմանը և Գևորգ Զախարիսը։ Հետաքրքիր է, որ kirjallisuus (գրականություն) բառը, որն առկա է ընկերության անվանման մեջ, հորինվել է հենց Էլիաս Լյոնորտի կողմից։

Առավել նշանակալից հրապարակումները իրականացվել են ընկերության գործունեության առաջին տասնամյակում։ Դրանց կարելի է դասել Կալեվալա էպոսի առաջին և երկրորդ հրապարակությունները (1835 և 1849), «Կանտելետար կամ Ֆինլանդիայի ժողովրդի հին երգեր» ռուների հավաքածուն (1840), ինչպես նաև` Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրներ» վեպը (1870)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20230818080212/https://www.tsv.fi/fi/toiminta/jasenseurat/jasenseurahaku/hakutulos/
  2. Название «Общество финской литературы» используется самим Обществом в следующем своём издании: Сто замечательных финнов

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիննական գրականության ընկերություն» հոդվածին։