Ռազմական ոստիկանություն

Ռազմական ոստիկանություն, Զինված ուժերի ծառայության հատուկ ձև, որի նպատակն է շատ երկրներում պահպանել կարգուկանոն։ Ներկայումս ռազմական ոստիկանություն (ՌՈ) կա հետևյալ երկրներում.

Ռազմական ոստիկանության ծառայող, Կորեայի Հանրապետություն
Ռազմական ոստիկանության ծառայող,Սլովակիա
Ռազմական ոստիկանության սպաներ, Ղազախստան

Հայաստանի ռազմական ոստիկանությունըԽմբագրել

Ստեղծվել է 2006 թվականի դեկտեմբերին։ Ռազմական ոստիկանությունը գործում է Հայաստանի պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում և կոչված է Հայաստանի զինված ուժերում իրականացնելու Սահմանադրությամբ իրեն վերապահված խնդիրները։ Հայաստանի ռազմական ոստիկանությունը մասնակցում է Հայաստանի պաշտպանությանը, որպես առանձին զորամիավորում։

Ռազմական ոստիկանության խնդիրներըԽմբագրել

  • իրականացնել հետաքննություն զինված ուժերում զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այլ արարքների գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային զինծառայողներին
  • Նախականխել, կանխել և խափանել զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունները
  • Զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործման և անվտանգ երթևեկության հետևումը

Ռազմական ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումըԽմբագրել

  • Ռազմական ոստիկանությունը բաղկացած է տարածքային (ըստ կայազորների) բաժիններից և դրանց ենթակա տեղական բաժանմունքներից։
  • Ռազմական ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը
  • Ռազմական ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է ռազմական ոստիկանության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ (այժմ Ռազմական ոստիկանության պետը գնդապետ Արթուր Բաղդասարյանն է)

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել