Ջnիովանի Անյելի (իտալ.՝ Giovanni Agnelli), ավելի հայտնի է որպես Ջաննի Անյելի (իտալ.՝ Gianni Agnelli,մարտի 12, 1921(1921-03-12)[1][2][3][…], Թուրին, Իտալիա - հունվարի 24, 2003(2003-01-24)[1][2][3][…], Թուրին, Պիեմոնտ, Իտալիա)— իտալացի ձեռնարկատեր, FIAT- ի հիմնական բաժնետեր և գործադիր տնօրեն[6]։

Ջաննի Անյելի
իտալ.՝ Gianni Agnelli
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1921(1921-03-12)[1][2][3][…]
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Մահացել էհունվարի 24, 2003(2003-01-24)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա[4] և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԹուրինի համալսարան[5]
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ, քաղաքական գործիչ, գործարար և բիզնես մագնատ
ԱշխատավայրFiat S.p.A.?, Յուվենտուս և Բիլդերբերգյան ակումբ
ԱմուսինMarella Agnelli?
Ծնողներհայր՝ Edoardo Agnelli?[5], մայր՝ Virginia Bourbon del Monte?
Զբաղեցրած պաշտոններՑմահ սենատոր, ընկերության նախագահ և ընկերության նախագահ
ԿուսակցությունՔրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSt Moritz Tobogganing Club?
ԵրեխաներMargherita Agnelli?[3] և Edoardo Agnelli?
Կայքgiovanniagnelli.it
 Gianni Agnelli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդոարդո Անյելիի և Վիրջինիա Բուրբոն դել Մոնտեի որդին (1899-1945)։ 1935 թվականի հուլիսի 14-ին Ջանիի հայրը՝ Էդոարդո Անյելին, վթարի է ենթարկվել իր հոր հիդրոինքնաթիռի վրա։ Ավագ Ջովաննի Ագնելի երկրորդ երեխայի (դուստրը՝ Անիցետա Ագնելին մահացել է 1928 թվականին) և միակ որդու մահը դարձավ ծանր հարված էր նրա համար։ Այժմ Նրա կյանքը լցնում էին թոռները, իսկ Ջաննին ում անվանակոչել էին ի պատիվ նրա, արժանանում էր պապիկի հատուկ ուշադրությաննը[7]։ 14 տարեկանում Ջաննիին պապր ընդգրկեց «Յուվենտուսի» տնօրենների խորհուրդում։

Երիտասարդություն խմբագրել

 
Ջաննի (ձախից) և Ջովաննի Անյելի ավագ—1940 թ.

Ավարտել է 1938 թվականին Թուրինի Մասիմո Ազեգիոյի անվան դասական ճեմարանը:Այնուհետև ընդունվել է Թուրինի համալսարան, որտեղ սովորել է իրավաբանություն[8]։ 1940 թվականի հունիսին, ընդհատումէ ուսումը և մեկնում է ռազմաճակատ։ Զորակոչվել է տանկային գնդում։ Սկզբում նա մասնակցում էր մարտերին, Բենիտո Մուսոլինիի զորքերի հետ միասին, երկու անգամ գտնվում էր ռուսական ճակատում, իսկ հետո տեղափոխվել է Աֆրիկա։

1941 թվականին վերադարձել է տուն և շարունակել ուսումը, 1943 թվականին ստացել է դիպլոմ։ Սեպտեմբերի 8-ին, երբ Իտալիան զինադադար կնքեց և պաշտոնապես դուրս եկավ Երկրորդ համաշխարհային պատերազմից, Ջաննին ավտովթարի արդյունքում ոտքի կոտրվածքով Ֆլորենցիայի հիվանդանոցում էր։ Ապաքինվելուց հետո նա տեղափոխվել է Հռոմ, որտեղ դարձել է Իտալիայի ազատագրական կորպուսի կապի սպա։ 1945թվականի նոյեմբերի 30-ին Պիզայի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից մահացել է մայրը՝ Վիրջինիա Բուրբոն դել Մոնտեն։ Նույն թվականին Ջաննին դարձել է RIV (իտ.) նախագահ՝ առանցքակալ արտադրող ընկերություն, որը հիմնադրել էր իր պապը ինժեներ Ռոբերտո Ինչերտիի հետ միասին։ Ջովաննի Ագնելի ավագի մահից հետո, 1945 թվականի դեկտեմբերի 16-ին, նա դարձել է ընտանիքի գլուխը։ Ներկայացրել է իր շահերը Իտալիայի ազգային ազատագրական կոմիտեի հետ FIAT- ի շուրջ բանակցություններում և 1946 թվականի փետրվարի 23-ին համաձայնագիր է ստորագրել վարչության և ընկերության նախագահ Վիտորիո Վալլետտայի (իտ.) վերադարձի մասին, որը մեղադրվում էր նացիստների հետ համագործակցության մեջ։

Մինչև FIAT խմբագրել

 
Ձախից աջ. Ջաննի Անյելին՝ «Յուվենտուսի» նախկին նախագահը, 1972-ի ամռանը զրուցում է թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ:
 
Ռիտա Հեյուորթ
 
Դանիել Դարիո

1947 թվականին Ջաննին դարձել է «Յուվենտուսի» նախագահ։ Նրա հետ միասին թիմը հաղթել է երկու Սերիա A (Իտալիա)։ Նրա թիմը Երկու անգամ գրավել է երկրորդ և երկու անգամ երրորդ տեղերը։ Կազմում ընդգրկված էին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Ջոն Հանսենը, Մարտինոն և Պրաստը, ինչպես նաև փայլել է Ջամպյերո Բոնիպերտին։ Ջաննին շատ էր շրջում աշխարհով և շփվում հայտնի մարդկանց հետ (մտերիմ է եղել Ջոն Քենեդիի հետ)։ Նրան էին վերագրվում սիրավեպեր Ռիտա Հեյուորթի, Դանիել Դարիոի, Անիտա Էկբերգի և այլ ոչ պակաս հայտնի կանանց հետ։ Ավելի լուրջ են եղել նրա հարաբերությունները Ռենդոլֆ Չերչիլի (Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի որդին) նախկին կնոջ ՝ Պամելա Դիգբիի հետ։ Հարաբերությունները տևեցին մոտ 5 տարի, բայց 1952 թվականին, լուրջ վիճաբանությունից հետո, զույգը բաժանվեց։ Հենց այդ ժամանակ նա լուրջ ավտովթարի է ենթարկվել։ Թուրին-Մոնակո ավտոարշավի ժամանակ նրա մեքենան բախվել է բեռնատարին։ Ջանիի աջ ոտքը լուրջ վնասվածք էր ստացել, որը նախկինում արդեն կոտրվել էր։ Բժիշկներին հաջողվեց փրկել նրան անդամահատությունից, իսկ ավելի ուշ նրան նույնիսկ սահում էր դահուկներով (ինչը նա անում էր մինչև 1987 թվականը), սակայն կաղացել էր մինչև կյանքի վերջը։

1953 թվականի նոյեմբերի 19-ին, Ստրասբուրգում, Օստոֆեն ամրոցում (ֆր.), տեղի է ունեցել Ջաննի Անյելիի և Մարելլա Կարաչիոլո դի Կաստանյետոյի հարսանիքը (իտ.): Նեապոլիտանական արքայադուստրը, որը ծնվել էր Ֆլորենցիայում 1927 թվականի մայիսի 4-ին, շատ անգամ էր հայտնվել փայլուն ամսագրերի էջերում[9], և նույնիսկ նկարահանվել էր Էնդի Ուորհոլի ստեղծագործություններից մեկում[10]։ 1954-ին ծնվեց նրանց առաջնեկը ՝ Էդոարդոն, իսկ մեկ տարի անց ՝ Մարգարիտան։

1959 թվականին նա դարձել է IFI- ի (այժմ ՝ Exor) նախագահ, իսկ 1963 թվականին ՝ Fiat- ի գործադիր տնօրեն։ Նույն տարիներին նա ձեռք է բերում Լեոպոլդի շքեղ ամառանոցը Լազուր ափին։

FIAT խմբագրել

 
1899 թվականի ՖԻԱՏ

1966 թվականի հուլիսի 30-ին Վիտտորիո Վալետան զիջեց Fiat- ի նախագահի պաշտոնը Ջաննի Անյելիին։ Առաջին նպատակներից մեկը ընկերության սեփականաշնորհման հարցն էր, որը Ջաննին ստանձնեց, և նույն թվականին Fiat- ը կրկին դարձավ Անյելի ընտանիքի սեփականությունը։ Բացի այդ, Ջաննին հատուկ ուշադրություն էր դարձնում ընկերության գործարաններում ավտոմատացման գործընթացին[11]։

1966 թվականի օգոստոսի 15-ին Մոսկվայում Ջիաննի Անյելին պայմանագիր է կնքել ԽՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության նախարար Ալեքսանդր Տարասովի հետ ` Տոլյատի քաղաքում արտադրական ամբողջական ցիկլով ավտոմոբիլային գործարան ստեղծելու մասին (ներկայիս Վոլգայի ավտոմոբիլային գործարան, ռուս.՝ АвтоВАЗ) և 1970 թվականին այցելել շինհրապարակ։

Միջազգայնացում խմբագրել

Ջաննին երազում էր Fiat- ի միջազգայնացման մասին։ Նախագահ ընտրվելուց երկու տարի անց նա բանակցում է Citroën- ի սեփականատեր Ֆրանսուա Միշելինի հետ բաժնետոմսերի փաթեթ ձեռք բերելու համար, հետագայում այն վերահսկիչ փաթեթ դարձնելու նպատակով[12]։ Գործարքը հեռանկարային էր թվում. Citroën- ը հեղինակավոր ապրանքանիշ էր, որն ուներ բարձր կարգի մեքենաների արտադրության մեջ լավ համբավ։ Բայց Ֆրանսիայի իշխանությունները, ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Շառլ դը Գոլի, արգելում են Fiat- ին ձեռք բերել Citroën- ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Արդյունքում, Fiat- ը կարող էր ներդրումներ կատարել միայն արդիականացման և արտադրության մեջ։ Fiat-ը չորս տարի անց վերավաճառում է Peugeot- ի բաժնետոմսերը։

Ֆինանսական ճգնաժամ խմբագրել

1970-ական թվականների առաջին կեսին ֆինանսական ճգնաժամը հարվածում է ընկներությանը։ Դրա հիմնական պատճառներն էին արհմիրությունների անընդհատ գործադուլները և նավթային ճգնաժամը։ Այդ ժամանակահատվածում իտալական ավտոմեքենաները շուկայում սկսել էին ճնշել ճապոնական և ֆրանսիական ավտոարտադրողներին։ Աստիճանաբար ընկնում էին նաև ընկերության բաժնետոմսերը՝ նրան պատրաստելով ֆինանսական սնանկացման։ Ընկերության դիրքի բարելավման գործում որոշակի դեր է խաղացել ԽՍՀՄ-ի հետ նրա համագործակցությունը։ Շուտով Լիբիայի կառավարությունը` Կադաֆիի գլխավորությամբ, հայտարարել է կոնցեռնի զգալի մասի ձեռքբերման մասին նորությունը։ Դրանից հետո Fiat-ը հայտարարել է բաժնետոմսերի գնի կտրուկ բարձրացման մասին։

 
Սանդրո Պերտինին և Ջաննի Անյելին։ Ֆոնին Չեզարե Ռոմիտին է:

Հենց այդ ժամանակ Չեզարե Ռոմիտիի հետ Ջաննին որոշակի փոփոխություններ է կատարել ընկերությունում։ Արդյունաբերական ընկերության փոխարեն, Fiat-ը վերածվում է հոլդինգային ընկերության։ Այդ գործընթացը տևել է մոտ 5 տարի։ Դրանից հետո հայտնվել է Fiat-Allis-ը՝ գյուղտեխնիկայի[13], Iveco-ն՝ արդյունաբերական մեքենաների, Teksid-ը՝ հողային տեխնիկայի]][14], Fiat Auto՝ մեքենաների և առևտրային տրանսպորտային միջոցների բաժինները։

Աստիճանաբար ֆինանսական խնդիրները լքում են կազմակերպությունը, իսկ 1980-ական թվականների վերջին շրջանառության ավելի քան 60% -ը կազմում էին արտասահմանում վաճառված մեքերնաները։ Դրան օգնել են հատկապես վերջին մոդելների՝ Fiat Uno-ի, այնուհետև Lancia Thema-ի գրանցած հաջողությունները։

Ոչ միայն Fiat խմբագրել

«Յուվենտուս» = խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ Fiat-ը Ջաննիից անընդհատ ուշադրություն էր պահանջում, բայց նա չէր դադարում ուշադրություն դարձնել իր սիրելի ակումբին։ Հենց նա Ջամպիերո Բոնիպերտիի հետ ստեղծում է մի թիմ, որը հաղթում է 1984-1985 թվականների եվրոպական գավաթի մրցաշրջանում։ Այդ ժամանակ թիմի կազմում փայլում էին Միշել Պլատինին և Դինո Ձոֆը։

1980-ականներին, Սիլվիո Բերլուսկոնիի կողմից «Միլանի» գնումից հետո, Ջաննին պլանավորում է վերակազմավորել թիմը։ Դրա վրա նա ծախսել է 48 միլիոն լիր (դա մեծ գումար է եղել այդ ժամանակների համար)։ Նախագահ է նշանակվել Լուկա Կորդերո դի Մոնտեձեմոլոն, իսկ նոր մարզիչ՝ Ջովաննի Տրապատոնին։

Ջաննին վերջին փոփոխությունները իրականացրել է 1990-ական թվականներին։ Մոջին, Ջիրաուդոն և Բետեգան միասին հանդիսանում էին ակումբի ղեկավարները։ Նոր մարզիչ է նշանակվում Մարչելո Լիպին։

Ֆորմուլա 1 խմբագրել

60-ական թվականների վերջին Իտալիայում ամենահայտնի ավտոարտադրողներից մեկի՝ Ֆերրարիի մոտ ֆինանսական լուրջ խնդիրներ էին առաջացել։ Ընկերության սեփականատեր և հիմնադիր Էնցո Ֆերրարին Ֆորմուլա 1-ի գլխավոր դերում էր։ Էնցոն փորձել է վաճառել ընկերությունը՝ ետևում թողնելով իր թիմին։ Նա նույնիսկ հանդիպել էր Հենրի Ֆորդի հետ, սակայն ամերիկացին ծրագրում էր լուծարել Ֆորմուլա 1-ի թիմը։ Ջաննի Անյելին իմացել է ընթացող բանակցությունների մասին և հետաքրքրվել գործարքով։ Երկու մեծագույն իտալացիները լեզու գտան միամյանց հետ։ Էնցոն Անյելիին դարձրել է բիզնեսի 40% սեփականատերը։ Նրանք պայմանավորվել էին, որ Էնցոն Անյելիի մահից հետո նրան կփոխանցի ևս 50% բաժնետոմս։ Սակայն Էնցո Ֆերրարիին՝ որպես թիմի ղեկավար, փոխարինեց Լուկա դի Մոնտեձեմոլոն։

Պետական հաստատություններ խմբագրել

1961 թվականին Իտալիայի միավորման հարյուրամյակի տոնակատարության ժամանակ միջազգային ցուցահանդեսի նախագահ է նշանակվել։

1991 թվականին նշանակվել է ցմահ սենատոր[15] նախագահ Ֆրանչեսկո Կոսիգան։

2000 թվականին Անյելին ընդունվել է ՄՕԿ աշխատել մինչև իր մահը։ Ինչպես հայտնի է, Ջաննին ծանոթ էր Խուան Անտոնիո Սամարանչի հետ։ 2006 թվականի Օլիմպիական խաղերն անց կացվեցին Թուրինում, հենց նրա շնորհիվ։

2001 թվականի փետրվարի 28-ին Fiat ընկերության պատվավոր նախագահ Ջովաննի Անյելիի անունը հավերժացվել է Սաբաուդա պատկերասրահում գտնվող ավտոմոբիլային փառքի Եվրոպական սրահի պատին։

2002 թվականին Ջաննին Թուրինին նվիրեց պատկերասրահ, որի հավաքածուների թիվը գերազանցում էր 25-ը։ Այս վերնիսաժը դարձել է նրա վերջին հայտնվելը հանրության մեջ։

Մահ խմբագրել

2003 թվականի հունվարի 24-ին Ջաննի Անյելին մահացել է շագանակագեղձի քաղցկեղից Ֆրեսքոթի իր առանձնատանը։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Թուրինի տաճարում, և հեռարձակվել է ամբողջ Իտալիայում RAI հեռուստաալիքով։

Ջաննին թաղված է Թուրինի Վիլլար Պերոզայի իրենց ընտանեկան դամբարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. LIBRIS — 2012.
  5. 5,0 5,1 5,2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  6. «Scheda Protagonista - Imprese». www.imprese.san.beniculturali.it. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Gianni Agnelli - L'Avvocato - Biografia». L'Avvocato (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «senato.it - Scheda di attività di Giovanni AGNELLI - XIV Legislatura». www.senato.it. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Ричард Аведон (1953 год). «Марелла Аньелли». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին.
  10. Сайт Jablonka Galerie Марелла Аньелии — работа Энди Уорхола Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
  11. «Fiat որի ֆիրման է որ երկիրը։ Fiat ապրանքանիշի պատմություն». cfrs.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. «Ситроен: страна производитель, чье производство Citroen». gdesobiraut.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. Fiat-Allis машиностроительная компания, образованная в 1974 году как совместное предприятие между итальянским Fiat и американским Allis-Chalmers. На данный момент Fiat Allis является частью New Holland Ag.
  14. Международная компания. Направления деятельности: сталь, литейные цеха, оборудование и производство пружин, труб, огнеупоров для промышленного использования. Сегодня Teksid насчитывает в мире 7 заводов: четыре в Европе, 1 в Южной Америке, один в Центральной Америке и один в Китае. Оборот денежных средств около $900 миллионов и около 7 000 сотрудников.
  15. [1] Профиль сенатора Аньелли на сайте Сенета (Итал.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաննի Անյելի» հոդվածին։