Ձմեռային օլիմպիական խաղեր 2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 2006 (անգլ.՝ XX Olympic Winter Games), ձմեռային օլիմպիական խաղեր, պաշտոնապես հայտնի որպես XX Ձմեռային օլիմպիական խաղեր, անցկացվել են Իտալիայի Պիեմոնտ մարզի Թուրին քաղաքում, 2006 թվականի փետրվարի 10-ից 26-ը։ Դրանք Իտալիայում անցկացվող ձմեռային երկրորդ օլիմպիական խաղերն էին, առաջինը անցկացվել էր Կորտինա դ’Ամպեցո-ում 1956 թվականին։ Օլիմպիական խաղերի ավարտից 11 օր անց Թուրինում անցկացվել էին նաև IX ձմեռային պարաօլիմպիկ խաղերը (մարտի 10-ից 19-ը)։
Ձմեռային օլիմպիական խաղեր 2006 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Երկիր | ![]() |
Բացում | փետրվարի 10, 2006 |
Ջահակիր | Stefania Belmondo? |
Երդվեց | Giorgio Rocca? և Fabio Bianchetti? |
Բացեց | Կառլո Չամպի |
Փակում | փետրվարի 26, 2006 |
Հիմնական իրադարձություններ | 2006 Winter Olympics opening ceremony? և 2006 Winter Olympics closing ceremony? |
Մարզադաշտ | Stadio Olimpico Grande Torino? |
Մարզիկներ | Պատրիկ Էլիաս, Martin Erat? և Irena Česneková? |
Կայք | olympic.org/turin-2006(անգլ.) |
![]() |
Ընտրություններ և առարկաներԽմբագրել
1999 թվականին Սեուլում ՄՕԿ-ի 109-րդ նստաշրջանում Թուրինը ընտրվել էր որպես XX Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքով Թուրինից բացի, դիմորդների թվում էին Սիոնի քաղաքները (Սանկտ Մորիցի հետ միասին ( Շվեյցարիա)), Զակոպանե (Կրակովի և Նովի Թարգի հետ միասին( Լեհաստան)), Պոպրադ-Տատրա ( Սլովակիա), Հելսինկի (Լահտիի և Լիլեհամերիի հետ միասին ( Ֆինլանդիա/ Նորվեգիա)) և Կլագենֆուրտ (Կլագենֆուրտի արվարձանների, Տարվիզիո, Կորտինա դ’Ամպեցո, Լյուբլյանա և Պլանիցա հետ միասին ( Ավստրիա/ Իտալիա/ Սլովենիա)): Վերջնական քվեարկության արդյունքում հաղթել էր Թուրինը, որի համար քվեարկել էին 53 ձայն, Սիոնի 36 ձայների դիմաց։
Կառուցվել էին 65 մարզական տարածքներ, մարզադաշտեր, ստեղծվել էին տրանսպորտային ենթակառուցվածքներ (օլիմպիադայի համար Թուրինում զրոյից կառուցվել և բացվել էր մետրո), մարզական ավաններ մարզիկների և աթլետների համար։ Շինարարության վրա ընդհանուր ծախսվել էր 1.7 միլիարդ եվրո։
Ամենակարևոր մարզական տարածքներ:
- Օլիմպիական մարզադաշտ (Թուրին)|Օլիմպիական մարզադաշտ
- Մարզական 5 խաղադաշտ (3 նոր, 2 վերակառուցված)։ Palazzo a Vela (Շորթ թրեկի և գեղասահքի համար), Torino Esposizioni (հոկեյ)
- Օվալ Լինգոտո (չմշկավազքի սահադաշտ)
- Օլիմպիական գյուղեր Թուրինում, Բարդոնեքիայում և Սեստրիերեում.
- Սառցե մարզադաշտ Պիներոլոյում (վերակառուցված և ընդլայնված) գեղասահքի համար
- Նոր մարզադաշտ Տորե Պելիչեում (հոկեյի մարզադաշտ)
- Պրաջելատո
- Սահնակ-բոբսլեյի մրցուղի Չեզանա Պաիրոլում
Բացման արարողությունԽմբագրել
Օլիմպիական խաղերի բացումը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին Իտալիայի նախագահ Կառլո Աձելիո Չամպիի կողմից։ Մարզիկների անունից օլիմպիական երդում կարդալու պատիվը տրվել էր դահուկորդ Ջորջո Ռոկանին, իսկ դատավորների կողմից՝ Ֆաբիո Բիանկետիին։ Օլիմպիական կրակը վառելու պատիվը տրվել էր դահուկավազքի օլիմպիական երկակի չեմպիոն Ստեֆանիա Բելմոնդոյին։
Բացման արարողության ընթացքում ելույթ էր ունեցել իտալական ճանաչված օպերային երգիչ Լուչիանո Պավարոտտին՝ կատարելով Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայից «Nessun dorma» արիան։
Խաղերին մասնակցել էին 2663 մարզիկներ (1627 տղամարդ, 1006 կին) աշխարհի 80 երկրներից, ովքեր խաղարկել էին մեդալների 84 հավաքածու՝ 15 սպորտաձևերից. բիլատոն, բոբսլեյ, դահուկային սպորտաձև, կյոռլինգ, ֆրիսթայլ, հոկեյ, գեղասահք, չմշկավազք, դահուկացատկ ցատկահարթակից, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, շորթ թրեկ, սկելետոն, սահնակային սպորտ, սնոուբորդինգ։
Օլիմպիականներին տեղավորել էին Թուրինի, Սեստրիերեի և Բարդոնեքիաի օլիմպիական ավաններում։
ՄարզաձևերԽմբագրել
Մրցումների ժամանակացույցԽմբագրել
Անդամ երկրներԽմբագրելԽաղերին մասնակցել էին 80 երկրների մարզիկներ։ Ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել էին Եթովպիան և Մադագասկարը, ինչը ռեկորդ էր ձմեռային խաղերի համար։ Մոխրագույն: չեն մասնակցել Բարձր ցուցանիշներԽմբագրել
Մրցումների արդյունքներԽմբագրել
Փետրվարի 16։ Դոպինգի ընդունման թեստի դրական պատասխանից հետ Օլգա Պիլովային զրկել էին 15 կմ անհատական մրցավազքում շահած արծաթե մեդալից, ՄՕԿ-ի որոշմամբ նրան որակազրկել էին երկու տարի ժամկետով, իսկ Թուրինի դատախազությունը քրեական գործ էր հարուցել մարզիկի դեմ։ Մեդալների մրցաշարԽմբագրել
2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արդյունքներ
Փակման արարողությունԽմբագրելՓակման արարողության ժամանակ տեղի էր ունեցել փոքր միջադեպ։ Մինչ «Թուրին 2006» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը փորձել էր իր եզրափակիչ ելույթն ունենալ, 29-ամյա իսպանացի Վալենտինո Կաստելանին, ով Բադալոնայի բնակիչ էր, մոտեցել էր խոսափողին և փորձել էր ինչ-որ բան բղավել, բայց անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես հեռացվել էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա պարզապես ցանկացել էր շնորհակալություն հայտնել Իտալիային։ Ֆինանսական տվյալներԽմբագրելՕլիմպիական խաղերից ստացված հասույթը կազմել էր մոտ մեկ միլիարդ եվրո։ Այդ գումարից հանել էին կազմակերպության ծախսերը, զուտ շահույթը կազմել էր 265 միլիոն եվրո[1]։ ՖիլատելիաԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
|